Jump to content

Բազարգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բազարգան
պարս.՝ بازرگان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևմտյան Ադրբեջան
Շահրեստան Մակու
ՀամայնքBazargan District?
ԲԾՄ1793 մետր
Բնակչություն9979 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Բազարգան (Իրան)##
Բազարգան (Իրան)

Բազարգան (պարս.՝ بازرگان), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանի Մակու շահրեստանում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 9979 մարդ (2016)[1]։

Քաղաքը տեղադրված է Արևմտյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևմտյան մասում` Թուրքիայի հետ սահմանից ընդամենը մեկ կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ուրմիա քաղաքից 206 կմ հյուսիս, Թավրիզից` 214 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրված է լեռնային տեղանքում Արարատ լեռան հարավային ստորոտին` Սիս լեռան գագաթից 27 կմ հարավ, ծովի մակարդակից մոտ 1400 մ բարձրության վրա։

Քաղաքով է անցնում Բայազետը Իրանական Ադրբեջանի հետ կապող ավտոմայրուղին։ Քաղաքից անմիջապես հյուսիս գտնվում է Իրանը Թուրքիայի հիմնական սահմանային անցակետերից մեկը։ 2012 թվականին Իրանը և Թուրքիան ստորագրում են պայմանագիր, կապված Կարս-Իգդիր-Բազարգան-Ջուղա երկաթուղու ստեղծման հետ[2]։ Քաղաքով է անցնում նաև թուրք-իրանական գազատարը, որը կառուցվել է 2002 թվականին[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 9 979 մարդ, որոնք կազմում էին 3 043 տնտեսություն[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 2006 2011 2016
Բնակիչ 9 047[5] 9 551[6] 9 979[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիան ստորագրել են պայմանագիր, որի համաձայն ստեղծվել է «Կարս - Իգդիր -Բազարգան - Ջուլֆա» երկաթուղին, որի միջով անցնում է միջպետական գազատարը – trend.az, հոկտեմբերի 5, 2012
  3. Իրանի Արևելյան Ադրբեջան օսթանում ստեղծվել է գազատար Արխիվացված 2016-03-05 Wayback Machine – ia-centr.ru , 09.10.2010
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազարգան» հոդվածին։