Շահրամ Ջազայերի
Շահրամ Ջազայերի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գործարար |
Shahram Jazayeri Վիքիպահեստում |
Շահրամ Ջազայերի (պարս.՝ شهرام جزایری عرب, սեպտեմբերի 11, 1972, Թեհրան, Իրան,) իրանցի օլիգարխ է, որը ներգրավված է եղել աղմկահարույց կոռուպցիոն գործի մեջ[1]։
Վաղ տարիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջազայերին ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 11-ին Թեհրանում։ Իր քայլերը բիզնեսում սկսել է երիտասարդ տարիներին պաղպաղակ վաճառելով։ Ջազայերին ուսանել է Քերմանի բժկական համալսարանում՝ ստանալով ատամնաբույժի մասնագիտություն[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջազայերին «2000-ականներին կարճ ժամանակում աներևակայելի հարստություն է կուտակել կոռուպցիայի և ազդեցիկ պաշտոնյաների հետ կապերի միջոցով»[3]։ Նա ուներ մոտ 500 ներմուծող-արտահանող ընկերություններ և օգտվում էր կորպորացիաներից՝ դժվարացնելով իր գործունեության մոնիտորինգը։ Նա միաժամանակ կապեր է հաստատել Իրանի խորհրդարանում, որտեղ որոշ լսումներում ներկայացվել է որպես տնտեսական փորձագետ[2]։
Դատավարություն և ազատազրկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջազայերին ձերբակալվել է 2001 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններ առևտրային չվերթ նստելիս։ Նա քրեական հետապնդման էր ենթարկվել Աֆղանստանի քաղաքացու համար կեղծ անձնագիր տրամադրելու համար[2]։ Նրա դեմ առաջադրված մեղադրանքները ներառում էին կաշառակերություն՝ ընդհանուր 38 միլիարդ ռիալի (4,75 միլիոն դոլար), խարդախություն՝ 811 միլիարդ ռիալի (101 միլիոն դոլար) փոխառություններ ստանալու նպատակով և կեղծ ընկերությունների ստեղծում[4]։
2002 թվականի նոյեմբերի 18-ին Ջազայերին դատապարտվեց 27 տարվա ազատազրկման[5]։ 2004 թվականի սեպտեմբերին Գերագույն դատարանը մասնակիորեն բեկանեց վժիռը[6] և նրա գործը հետ ուղարկեց ստորադաս դատարան՝ սպասելով դատավարությանը[7]։ Վերաքննիչ դատարանը 2008 թվականին նվազեցրեց նրա պատիժը մինչև 14 տարի և որոշեց, որ նա պետք է վճարի 145 միլիոն դոլար Իրանի կառավարությանը, այդ թվում՝ 48 միլիոն դոլարը, որը պարտք է պետական Melli Iran բանկին[1]։
2007 թվականին իրանական թերթերից մեկը տեղեկացրեց, որ, ի տարբերություն Իրանի սովորական բանտարկյալների, Ջազայերին մուտք ուներ նոութբուք և երկու բջջային հեռախոս և ապրում էր շքեղ բանտախցում՝ շարունակելով իր բիզնես գործունեությունը արտերկրում[8]։
Փախուստ բանտից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջազայերին 2007 թվականի փետրվարի 20-ին տեղափոխության ժամանակ փախել է պահակներից և, ըստ տեղեկությունների, դրանից հետո փախել է երկրից[9]։ Նա ձերբակալվել է Հետախուզության նախարարության կողմից 2007 թվականի մարտի 18-ին «Պարսից ծոցի երկրներից մեկում»[10]։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում էին, որ նրա փախուստի համար աշխատանքից ազատվել են դատական համակարգի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ[1]։
Ազատում բանտից և ավելի ուշ ձերբակալություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջազայերին ազատ է արձակվել 2014 թվականի հոկտեմբերի 3-ին[11]։ Ջազայերին կրկին կալանավորվել է Մաշհադում 2016 թվականի օգոստոսի 6-ին՝ «հասարակական անդորրը խախտելու» մեղադրանքով[12]։ 2018 թվականի հուլիսի 29-ին նա կրկին ձերբակալվել է ոսպի խմբաքանակում թաքնված լինելու համար, երբ փորձում էր ապօրինի հատել Բազարգանի սահմանը։ Դատախազն ասել է, որ 2019 թվականի հունվարին նրան կարող է սպառնալ «համեմատաբար երկարաժամկետ ազատազրկում»[13][14]։
Խաբեություն բանտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահրամ Ջազայերին Թեհրանի Բոզորգ բանտում սկսել է վաճառել կեղծ Token (կրիպտոարժույթ) Power Cash անունով[15]։ Նա թողարկել է նաև Շահրամբանկի մետաղադրամ և շահրամքոյն։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Shahram Jazayeri, Famous Iranian Entrepreneur; the Man Who Made Billions in His Youth!!!
- Iran: Torture and ill-treatment: Shahram Jazayeri - Arab(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահրամ Ջազայերի» հոդվածին։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Jaseb, Hossein; Kalantari, Hashem (2008 թ․ մայիսի 26), Evans, Catherine (ed.), «Iran businessman must pay $145 mln in graft case», Reuters, Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին
- ↑ 2,0 2,1 2,2 Adelkhah, Fariba (2015), The Thousand and One Borders of Iran: Travel and Identity, Routledge, էջ 91, ISBN 9781317418979
- ↑ Khosravi, Shahram (2017), Precarious Lives: Waiting and Hope in Iran, University of Pennsylvania Press, էջեր 238–239, doi:10.9783/9780812293692, ISBN 9780812248876
- ↑ «Corruption Watch», Radio Free Europe/Radio Liberty, vol. 2, no. 4, 2002 թ․ հունվարի 31
- ↑ «Iran Report», Radio Free Europe/Radio Liberty, vol. 5, no. 43, 2002 թ․ նոյեմբերի 25
- ↑ «Newsline», Radio Free Europe/Radio Liberty, 2004 թ․ սեպտեմբերի 27
- ↑ «Newsline», Radio Free Europe/Radio Liberty, 2004 թ․ հոկտեմբերի 4
- ↑ Washingtontimes: Financial criminal captivates Tehran
- ↑ «Newsline», Radio Free Europe/Radio Liberty, 2007 թ․ փետրվարի 27
- ↑ «Newsline», Radio Free Europe/Radio Liberty, 2007 թ․ մարտի 19
- ↑ Niayesh, Umid (2014 թ․ հոկտեմբերի 3), «Iranian multi-billionaire released after 11 years in prison», Trend News Agency
- ↑ «The Rough Road to Stockholm: Iranian tycoon Shahram Jazayeri is detained once again», Iranian Diplomacy, 2016 թ․ օգոստոսի 11
- ↑ «Shahram Jazayeri may face long-term imprisonment», Tehran Times, 2019 թ․ հունվարի 5
- ↑ «Iran arrests corrupt businessman before leaving the country», Mehr News Agency, 2018 թ․ հուլիսի 29
- ↑ «خرید و فروش رمز ارز و کلاهبرداری ۴ میلیاردی در زندان شهرام جزایری دوباره محاکمه می شود؟», jamehnews, 2020 թ․ հուլիսի 29, Արխիվացված է օրիգինալից 2024-04-15-ին, Վերցված է 2024-05-25-ին