Նորվեգական դալեր
Երկիր | Նորվեգիա ![]() | |
---|---|---|
Հաջորդող | Նորվեգական կրոն ![]() |
Նորվեգական դալերը Նորվեգիայի դրամական միավորն էր XVI—XIX-րդ դարերում՝ մինչև կրոնի ներդրումը։ Նրա տարածքում առաջին դալերները դաջվել են 1546 թվականին։ Երկար ընդմիջումից հետո դրանք սկսեցին կանոնավոր արտադրվել սկսած 1628 թվականից՝ Քրիստիանիայում դրամահատարանի բացումից հետո։ Դանիա-Նորվեգական միության ժամանակ, մինչև 1814 թվականը, նորվեգիական դալերը, դանիականի նմանությամբ, համապատասխանում էր 96 սքիլինգների։ Շվեդիայի թագավորի անվանական իշխանության տակ անցնելուց հետո սքիլինգների հետ հարաբերակցությունները վերանայվեցին։ 1816 թվականից ի վեր լիարժեք արծաթե դալերը հավասարվեց 120 սքիլինգի: 1873 թվականին երկիրն ընդունեց ոսկու ստանդարտ։ Կարճ ժամանակով թողարկվել էր դրամ երկու անվանական արժեքներով՝ դալերներով և կրոններով։ Սկսած 1877 թվականից Նորվեգիան վերջնականապես հրաժարվեց դալերների օգտագործումից՝ կապված Դանիայի և Շվեդիայի հետ ընդհանուր Սկանդինավյան արժույթայի միություն մտնելու հետ, որը ներառում էր 0,4032 գ մաքուր ոսկի արժողությամբ կրոնի ներդրումը:
Հայտնվելու նախադրյալները
Նորվեգիան և Շվեդիան, 1397 թվականին Կալմարյան միության համաձայն, ճանաչեցին Դանիայի թագավորների գերագույն իշխանությունը[1]։ Շվեդիայի անկախությունից հետո նրան փոխարինեց 1536 թվականի Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորությունը։ Միությունում գերակշռում էր Դանիան։ Նրա կրում էր «Դանիայի և Նորվեգիայի թագավոր, Վենդերի և Գոթերի» թագավորի տիտղոսը։ Միևնույն ժամանակ Նորվեգիան պահպանեց լայն ինքնավարություն, ուներ Դանիայից առանձին գանձարան և ինքնուրույն տնօրինում էր իր ֆինանսները[2]։ Նորվեգիայի դրամաշրջանառության համակարգը XVI-րդ դարի սկզբին կրկնեց դանիականը՝ սեփական դրամահատարանի բացակայության պատճառով։ Բուն Դանիայում առաջին խոշոր մետաղադրամները՝ արծաթե թալերները, դաջվել են XV-րդ դարի վերջում՝ Յոհան թագավորի օրոք (1481-1513): Դրանց հայտնվելը համապատասխանում էր դրամաշրջանառության համաեվրոպական միտումներին և առևտրի կարիքներին։ Դեռևս 1486 թվականին Տիրոլի արքդուքս Սիգիզմունդը, ոսկու պակասի և, միևնույն ժամանակ, իր նահանգում արծաթի հանքերի առկայության պատճառով, թողարկեց մեծ արծաթե մետաղադրամ։ Ելնելով իր պարունակած մետաղի արժեքից (31,7 գ 935 հարգի արծաթ) նոր դրամական միավորը համարժեք էր Ռեյնլանդի ոսկե գուլդենին։ Ինչ որ իմաստով, արծաթե գուլդենի դաջումը Սրբազան Հռոմեական կայսրությունում ոսկյա մետաղադրամները արծաթե նմանակներով փոխարինելու առաջին փորձն էր[3]: Նոր մետաղադրամը կոչվում էր «գուլդիներ» և «գուլդենգրոշ»[4]: Դանիան անմասն չէր մնացել նոր միտումներից։ 1496-1497 և 1500 թվականներին Դանիայում թողարկվել են առաջին արծաթե գուլդենգրոշները[5]։
1510-1512 թվականներին Բոհեմիայի հյուսիս-արևելքում գտնվող Օր լեռներում հայտնաբերվել էին արծաթի հարուստ պաշարներ։ Տեղի կառավարիչ Շտեֆան Շլիքի հրամանով 1516 թվականին հիմնադրվել էր հանքարդյունաբերական ավան, որը ստացել է Թալ անունը (գերմ.՝ Tal` հովիտ)։ Հաջորդ, 1517 թվականին, ընդլայնված քաղաքը ստացավ Յոախիմստալ անունը (ի պատիվ հանքագործների հովանավոր սուրբ Յոահիմի)[6]։
Միջնադարյան չափանիշներով նոր գուլդիներների շրջանառությունը հսկայական էր։ Ընդհանուր առմամբ, մինչև 1545 թվականը Յոախիմստալի հանքերի արծաթից դաջվել էր յոահիմստալերների ավելի քան 3 միլիոն օրինակ[7]։ Սա ոչ միայն հսկայական եկամուտ բերեց Շլիքների ընտանիքին, այլև հանգեցրեց նրանց տարածմանը ողջ Գերմանիայում, Չեխիայում, Հունգարիայում և այլ երկրներում: Բնորոշ թղթադրամների մեծ քանակությունը հանգեցրեց նրան, որ դրանք սկսեցին անվանվել «յոահիմստալեր» կամ կարճ ասած՝ «թալեր»՝ ըստ դաջման վայրի[8]: Հետագայում այս անունը փոխանցվել է գուլդենգրոշենների բոլոր տեսակներին[9]։ Սկանդինավյան երկրներում այն վերածվել է դալերի[10]։
Դալերները դանիա-նորվեգական միության ժամանակ
1543 թվականին Սկիեն քաղաքի չգործող Գիմսոյ վանքի տարածքում ստեղծվել էր դրամահատարան։ Նորվեգիայի պատմության մեջ առաջին դալերները այդտեղ են դաջվել 1546 թվականին: Նրանց յուրահատկությունը․ ազգային խորհրդանիշի՝ առյուծի (Նորվեգիայի զինանշանի կենտրոնական տարրի) դարձերեսին տեղադրելն էր։ Գիմսոյդալերների թողարկումը մեկ տարի էլ չտևեց: Նույն 1546 թվականին այրվել էին վանքն ու դրանում գտնվող դրամահատարանը[11][12]։ Այս մետաղադրամները փոքր շրջանառության պատճառով էական ազդեցություն չէին ունեցել դրամական շրջանառության վրա (մինչ օրս պահպանվել է ընդամենը 18 օրինակ)[11]։ Այնուամենայնիվ, նրանք Նորվեգիայի առաջին դալերներն էին[13][11]:
Երկար ժամանակ Նորվեգիայում ընդհանրապես մետաղադրամ չէր դաջվում։ 1628 թվականին Քրիստիանիայում բացվել էր դրամահատարան, իսկ 1686 թվականին այն տեղափոխվել էր Կոնգսբերգ[14]։ 1628 թվականից, դրամահատարանի բացման հետ կապված, Նորվեգիայում կանոնավոր կերպով սկսեցին դրամահատվել դալերներ[15]։ 1625 թվականին Դանիայում ձևավորվեցին հետևյալ հարաբերակցությունները դրամական միավորների միջև՝ 1 դալեր - 6 մարկ - 96 սքիլինգ[16]։ Դալերի հետ միաժամանակ երկրում շրջանառվում էին 4 մարկին հավասար արծաթյա կրոններ[17][18]։ Հենց այս համակարգն էր ներդրվել Նորվեգիայում[19]: XVII-րդ դարի նորվեգաիկան դալերները պարունակում էին 25,18 գ մաքուր արծաթ[20], որը համապատասխանում էր դանիականներին[21]: 1695 թվականին թագավոր Քրիստիան V-ը վաճառական Յորգեն Թորմյոլենին իրավունք տվեց թողարկել իր սեփական թղթադրամները, որոնք կարող էին օգտագործվել Նորվեգիայում, որպես օրինական վճար[14]: 10, 20, 25, 50 և 100 արժողությամբ ռիգսդալերները առաջին նորվեգական թղթադրամներն էին[22]։ Սակայն, շուտով վաճառականի գործերը փլուզվեցին, և նա սնանկ ճանաչվեց[14]։
XVIII-րդ դարում Նորվեգիայում դրամական շրջանառությունը կրկնեց դանիականը։ Դանիայում թղթադրամների վատ վերահսկվող թողարկումը, որոնք արտահայտված են ռիգսդալերով, հանգեցրեց լիարժեք արծաթի «սպիսդալեր» և «զանգային ռիգսդալեր» հասկացությունների ձևավորմանը, որոնց արժեքը որոշվում էր ընթացիկ շուկայական փոխարժեքով, որը համեմատում էին ամբողջական արծաթե մետաղադրամ հետ: Մետաղադրամները դաջվել էին Կոնգսբերգի դրամահատարանում[23]։
XIX-րդ դարասկզբի Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Դանիայի առջև ծառացած խնդիրները հանգեցրին նրան սնանկության 1813 թվականին։ 1814 թվականին Քիլի պայմանագրի համաձայն Նորվեգիան անցավ Շվեդիայի թագավորի իշխանության տակ։
Դալերները շվեդ-նորվեգական միության ժամանակ
1814 թվականին, Քիլի պայմանագրի համաձայն, Դանիան Նորվեգիան զիջեց Շվեդիային։ Բուն Նորվեգիայում որոշեցին դիմադրել, սահմանադրություն ընդունեցին և անկախություն հռչակեցին։ Հետագա կարճատև շվեդ-նորվեգական պատերազմը հանգեցրեց միության ստորագրմանը: Համաձայն պայմանագրի՝ Նորվեգիան ազատ և անկախ թագավորություն էր՝ ունենալով ընդհանուր թագավոր Շվեդիայի հետ։ Ներքին բոլոր հարցերում նա ստացել էր գրեթե լիակատար անկախություն։ Միայն այս պայմաններով սթորթինգի (խորհրդարանի) անդամները հավատարմության երդում տվեցին Շվեդիայի թագավոր Կառլոս XIII-ին՝ ընդգծելով, որ դա անում են ոչ թե Դանիայի և Շվեդիայի միջև Կիլյան համաձայնագրերի պատճառով, այլ Նորվեգիայի սահմանադրության համաձայն[24]։
1816 թվականին սթորթինգը փոխեց նախկինում օգտագործված արժույթի հարաբերակցությունը։ Մեկ սպեսիե դալերը հավասարվեց 120 սքիլինգի կամ 5 ռիգսորտի (յուրաքանչյուրը՝ 24-ական սքիլինգ արժողությամբ)[14][25]: Այսպիսով, փորձ էր արվել միավորել դրամական միավորների փոխհարաբերությունների համակարգը Շվեդիայի հետ։ Շվեդիայի դրամական շրջանառության հետագա փոփոխությունները չէին ազդել նորվեգական մետաղադրամների և թղթադրամների փոխհարաբերությունների վրա։ Այսպիսով, Շվեդիայում, 1855 թվականին, իրականացվեց բարեփոխում, որը ներառում էր տասնորդական դրամական համակարգի ներդրումը[26], մինչդեռ Նորվեգիայում նրանք շարունակում էին թողարկել արծաթե դալերներ և սքիլինգներ[27]: Շվեդիայում մինչև 1855 թվականը թղթադրամները տպագրվում էին անվանական արժեքներով ռիքսդալեր բանկո և ռիքսդալեր սպիսով, իսկ 1855 թվականից՝ ռիքսդալեր ռիքսմունտով։ Նորվեգիայի Կենտրոնական բանկը Թրոնհեյմում շարունակում էր տպագրել սպիսդալերներ[28]:
Նորվեգական կրոնի ներդրում
27 мая 1873 года между Данией и Швецией был подписан Скандинавский монетный союз, который предполагал отказ от серебряного стандарта и унификацию денежных единиц обеих стран на основе кроны стоимостью в 0,4032 г чистого золота. 4 июня 1873 года стортинг издал закон, предполагавший переход Норвегии к золотому стандарту. С 1 января 1874 года в государстве стали использовать как спесиесдалеры со скиллингами, так и кроны с эре. Один спесиесдалер соответствовал 4 золотым кронам. В 1874 году отчеканили первые золотые и серебряные монеты с указанием номинала в двух денежных единицах, например 20 крон — 5 спесиедалеров, 50 эре — 15 скиллингов.
1873 թվականի մայիսի 27-ին Դանիայի և Շվեդիայի միջև ստորագրվեց Սկանդինավյան արժույթի միությունը, որը ներառում էր արծաթե ստանդարտի հրաժարում և երկու երկրների դրամական միավորների միավորում՝ հիմնված 0,4032 գրամ մաքուր ոսկու կրոնի վրա[29]: 1873 թվականի հունիսի 4-ին Ստորթինգը օրենք ընդունեց, որով Նորվեգիան պահանջում էր անցնել ոսկու ստանդարտին[14]։ 1874 թվականի հունվարի 1-ից պետությունը սկսեց օգտագործել և՛ սպիսդալերները սքիլինգներով, և՛ էրեներով կրոնը: Մեկ սպիսդալերը համապատասխանում էր 4 ոսկե կրոնին։ 1874 թվականին դաջվեցին առաջին ոսկե և արծաթե մետաղադրամները՝ անվանական արժեքներով երկու դրամական միավորների տեսքով, օրինակ՝ 20 կրոն - 5 սպիսդալեր, 50 էրե - 15 սքիլինգ[30]։
1875 թվականի ապրիլի 17-ին օրենսդրական ակտ էր ընդունվել, ըստ որի երկրում դադարեցվում էին դալերների և սքիլինգների շրջանառությունը[14]։ Դա արվել էր Սկանդինավյան արժութային միությանը միանալու նախապատրաստության համատեքստում։ 1875 թվականի հոկտեմբերի 16-ին Նորվեգիան պաշտոնապես միացավ դրան[14]։ Վերջնականապես, դալերները և սքիլինգները դադարել էին օգտագործվել և փոխանակվել նոր կրոնների և էրեների հետ 1877 թվականի հունվարի 1-ից[29]:
Ծանոթագրություններ
- ↑ Георгий Васильевич Форстен (1890–1907). «Кальмарская уния». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Василий Васильевич Водовозов (1890–1907). «Норвегия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Зварич, 1980, «Талер»
- ↑ Фенглер, 1993, «Талер»
- ↑ Hybel, 2007, էջ 336
- ↑ Махун, 2014, էջ 25—26
- ↑ Максимов, 1981
- ↑ Махун, 2014, էջ 26—28
- ↑ Фенглер, 1993, «Иоахимсталер»
- ↑ Kahnt, 2005, "Daler"
- ↑ 11,0 11,1 11,2 Johannessen Finn Erhard (2016-09-23). «Gimsøydaleren – Norges mest ettertraktede mynt». www.norgeshistorie.no (նորվեգերեն). Университет Осло. Արխիվացված է օրիգինալից 2018-01-31-ին. Վերցված է 2018-02-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Gimsøy kloster». www.katolsk.no (նորվեգերեն). Сайт католиков Норвегии. Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին. Վերցված է 2018-02-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Harstadmannens myntsamling gikk for millioner». http://www.ht.no/ (նորվեգերեն). Harstad Tidende. 2016-10-28. Արխիվացված է օրիգինալից 2021-05-27-ին. Վերցված է 2018-02-13-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|website=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 «Brief history of Norges Bank». www.norges-bank.no. Норвежский банк. Արխիվացված է օրիգինալից 2018-11-16-ին. Վերցված է 2018-02-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Krause 1601—1700, 2008, էջ 1247—1251
- ↑ Schrötter, 1970, "Rigsdaler"
- ↑ Kahnt, 2005, "Skilling"
- ↑ Krause 1601—1700, 2008, "Denmark", էջ 190
- ↑ Krause 1601—1700, 2008, "Norway", էջ 1242—1251
- ↑ Krause 1601—1700, 2008, "Norway", էջ 1248
- ↑ Krause 1601—1700, 2008, "Denmark", էջ 203
- ↑ World Paper Money, 2008, "Norway", էջ 929
- ↑ Krause 1701—1800, 2010, "Norway", էջ 1143
- ↑ Василий Васильевич Водовозов (1890–1907). «Норвегия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Martin Frederick Norway // The Statesman's Year-book. Statistical and historical Annual of the States of the civilised World. — 10th annual publication. — London: Macmillan and co., 1873. — P. 426.
- ↑ Krause 1801—1900, 2009, "Sweden", էջ 1128
- ↑ Krause 1801—1900, 2009, "Norway", էջ 1004—1008
- ↑ World Paper Money, 2008, "Norway", էջ 930—931
- ↑ Krause 1801—1900, 2009, "Norway", էջ 1008—1009
Գրականություն
- Зварич В.В. Нумизматический словарь. — 4-е изд.. — Львов: Высшая школа, 1980.
- Максимов М. М. Чехия // Очерк о серебре. — 3-е изд. перераб. и доп. — М.: Недра, 1981. — 207 с.
- Махун С. Г., Пядышев Д. А. Шведский след в нумизматике: от Густава I Ваза до Карла XII // Монета талер. История, стиль, легенды, искусство гравёров, портреты великих .... — К.: Украинская академия геральдики, товарного знака и логотипов, 2014. — 407 с. — ISBN 978-966-8153-84-6
- Фенглер Х., Гироу Г., Унгер В. Словарь нумизмата / Отв. ред. В. М. Потин. — 2-е изд., перераб. и доп. — М.: Радио и связь, 1993. — ISBN 5-256-00317-8
- Bruce C. II., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1601—1700. — Iola, WI: Krause Publications, 2008. — 1439 p. — ISBN 0-89689-708-7
- Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1701—1800. — Iola, WI: Krause Publications, 2010. — 1344 p. — ISBN 1-4402-1364-X
- Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1801—1900. — Iola, WI: Krause Publications, 2009. — 1296 с. — ISBN 0-89689-940-3
- Hybel N., Poulsen B. Money // The Danish Resources c. 1000—1500 Growth and Recession. — Leiden • Boston: Brill, 2007. — ISBN 978-90-04-16192-4
- Kahnt Helmut Das große Münzlexikon von A bis Z. — 1. Auflage. — Regenstauf: Battenberg Verlag, 2005. — ISBN 3-89441-550-9
- Schrötter Friedrich Freiherr von Wörterbuch der Münzkunde. — zweite, unveränderte Auflage. — Berlin: J. Guttenberg Verlagsbuchhandlung, 1970. — 757 S. — ISBN 978-3110012279
- Standard Catalogue of World Paper Money, General Issues — 1368 — 1960 / edited by George Cuhaj. — 12th edition. — Krause Publications, 2008. — 1224 p. — ISBN 978-0-89689-730-4