Օր լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օր լեռներ
Տեսակբլրաշատ տարածք, mesoregion? և լեռնաշղթա
Երկիր Գերմանիա և  Չեխիա
Վարչատարածքային միավորErzgebirgskreis?, Powiat Mittelsachsen, Sächsische Schweiz-Osterzgebirge?, Կառլովի Վարիի երկրամաս[1], Ուստեցկի տարածաշրջան և Ֆոգտլանդ
Մասն էKrušnohorská hornatina?
Նյութնստվածքային ապար, փոխակերպված ապար և Մագմատիկ ապարներ
ԼեռնաշղթաBohemian Massif?
Կազմված էQ26275470? և Loučenská hornatina?
Մեծագույն գագաթKlínovec?
Անվանված էհանքանյութ

Օրե լեռներ (գերմ.՝ Erzgebirge, Չեխական Հանրապետությունում՝ Կրուշե–Գորի չեխ․՝ Krušné hory), լեռնաշղթա[2] Կենտրոնական Եվրոպայում, որը ձևավորում է բնական սահման Սաքսոնիայի (Գերմանիայի մարզ) և Բոհեմիայի միջև։ Լեռնաշղթայի հյուսիսային մասով անցնում է Չեխիայի և Գերմանիայի պետական սահմանները։ Ամենաբարձր լեռներն են՝ Ֆիխտելբերգը (1215 մ) և Կլինովեցը (1244 մ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրե լեռներից հանքաքարի արդյունահանումը սկսվել է հին ժամանակներում, ինչը վկայում են շահագործման հետքերը և այդ շրջանում խարամային անագի հողաշերտերը, երկաթի հանքաքարի հանքավայրերը՝ Ֆորտլանդում,Թյուրինգիայում և Սաքսոնիայում։

1168 թվականին Ֆրայներգ լեռի հանքավայրերից արդյունահանել են անագ և արծաթ։ Անագի հանքավայրի առաջին շահագործումը տեղի է ունեցել 1440 թվականին։ 15-րդ դարից ի վեր մշակվել են հանքերակային անագ և Ֆրեյբերգ հանքավայրում բազմաթիվ կապար-արծաթե միջուկներ։

Առավելագույն արդյունահանումը վերաբերում է 1450-1550 թվականներին, երբ շահագործման են ենթարկել՝ անագի Ալտենբերգ հանքավայրը, արծաթի՝ Մարիենբերգ, Շնայբենբերգ, Օբերվիզենտալ, Յահիմովը հանքավայրերը։ Երեսնամյա պատերազմից (1618-48) հետո տեղի ունեցավ արդյունահանության անկում։

18–րդ դարում աստիճանաբար Ֆրայբերգ լեռան շրջանում արդյունահանությունը ընդլայնվում է, որտեղ 1765 թվականին հիմնադրվում է լեռնային ակադեմիա։ Երկաթի հանքաքարեր են արդյունահանվել Օրե լեռների արևմտյան շրջաններում, իսկ կասիտերիտի և վոլֆրամիտի հանքաքարեր՝ արևելյան շրջանում։ Բացի այդ, տարբեր ժամանակներում արդյունահանվել են բիսմութ, կոբալտ, նիկել, արծաթ՝ Շնեեբերգ, Գրոբ, Օլով, Պրշիսեչնիցե և այլն շրջաններից։

1945 թվականից հետո ուրան հանքարդյունահանվեց (Վիսմուտ ընկերություն)։ Ֆրայբերգի հանքավայրի կապար-արծաթե հանքատեսակի արդյունահանումը դադարեցվել է 1960-ական թվականներին։

Օրե լեռները հայտնի են ժողովրդական արվեստով, հատկապես փայտի վրա փորագրմամբ և խաղալիքների արտադրությամբ (ընկույզ ջարդելու ունելիք), և ավանդական Սուրբ Ծննդյան զարդերով՝ Սուրբ Ծննդյան բուրգեր, սուրբծննդյան տիկնիկարկղ, հրեշտակներ և այլն։

Համայնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ralph J., Nikischer T., Mineralogy H. I. o. Mindat.org: The Mineral and Locality Database[Keswick, VA], Coulsdon, Surrey: 2000.
  2. Also called sometimes the Ore Mountains range, Erz Mountains /ˈɛrts, ˈɜːrts/ or the Krušné Mountains /ˈkrʊʃni, ˈkrʊʃneɪ/ after the German and Czech names respectively.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]