Ընկույզ ջարդելու ունելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընկույզ ջարդելու ունելիք

Ընկույզ ջարդելու ունելիք, նախատեսված է ընկույզ ջարդելու համար: Գոյություն ունի տարբեր ձևերի և տեսակների: Ըստ այդմ ընկույզ ջարդելու ձևավոր գործիքը ստացել է «մարդուկ-ջարդուկ» անվանումը[1]: Նախատեսված է ընկույզի կճեպը ճարդելու և դրա միջուկը հանելու համար:

Մարդուկ ջարդուկ, Գերմանիա

Մարդուկ- ջարդուկն իրենից ներկայացնում է մարդուկի փայտե արձան, որը ընկույզը ջարդում է «ատամներով»: Առաջին մարդուկ-ջարդուկներն ի հայտ են եկել 19-րդ դարի սկզբին Գերմանիայում, որպես խաղալիքներ[2]: Մարդուկ-ջարդուկների տեսքով սովորաբար պատկերվում էին իշխանության ներկայացուցիչները՝ անտառապետ, ոստիկան, թագավոր, հուսար և այդ իսկ պատճառով դրանք սովորաբար չար տեսք են ունենում: Մարդուկ-ջարդուկները պատրաստվում են եղևնուց կամ հաճարենուց, իսկ ձևավորման մեջ օգտագործվում են այնպիսի նյութեր, ինչպես մորթին, կաշին, տեքստիլ և վառ ներկեր: Մարդուկ-ջարդուկները կարևոր պարագա են համարվում Սուրբ ծննդյան տան զարդարանքի համար, դրանք վաճառվում են Սբ ծննդյան շուկաներում և ընկույզ ջարդելու համար դրանք չեն կիրառվում:

Մարդուկ- ջարդուկը գրական փառք ստացավ 1816 թվականին Էռնստ Հոֆմանի «Մարդուկ Ջարդուկը և մկների թագավորը» սուրբ ծննդյան հեքիաթը հրատարակելուց հետո: Հեքիաթում, մարդուկ-ջարդուկը հուսար է, որը հուսարական փայփլուն մանուշակագույն դոլոման է հագած՝ բազմաթիվ սպիտակ կապերով և ճարմանդներով և նեղ տաբատով ու գեղեցիկ երկարաճիտ կոշիկներով[3]: Հոֆմանի հեքիաթի հիման վրա Պ.Ի. Չայկովսկին գրեց համաշխարհային հանրաճանաչություն վայելող «Մարդուկ Ջարդուկ» բալետը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Perry Nicole (December 7, 2015)։ «Holiday Hack: How to Crack Open Nuts With Your Bare Hands»։ PopSugar։ Վերցված է January 10, 2016 
  2. Mills, Robert (2001). Nutcrackers. Shire Books. ISBN 9780747805236. https://books.google.am/books?id=ZhxRMPg4Y4gC&pg=PA5&lpg=PA5։ Վերցված է January 10, 2016. 
  3. Malone Noreen (December 2012)։ «In a Nutshell: A Brief History of Nutcrackers»։ Slate։ Վերցված է January 10, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]