Վոլֆրամիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վոլֆրամիտ
Wolframite.jpeg
Կատեգորիա mineral variety
Շերտի գույն brown
Բյուրեղային համակարգ Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիա wolframite mineral group[1]
Վոլֆրամիտ

Վոլֆրամիտ, վոլֆրամատների և մոլիբդատների դասի միներալ։ Քիմիական կազմը՝ (Fe,Mn) [WO4]։ Պատկանում է իզոմորֆ շարքին, որի ծայրանդամներն են գյուբնևրիտը Mn[W04) և ֆերբերիտը Fe[W04]։ Պարունակում է 74—76% W03։ Խառնուրդների ձևով մասնակցում են MgO, Ta2O5, Nb2O5, ThO2, Sc2O3։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Սովորաբար առաջացնում է հաստ թերթաձև, պրիզմատիկ բյուրեղներ, մանր թերթավոր հատիկներ, խոշոր հատիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ գորշ-սև (վոլֆրամիտ), կարմրավուն (գյուբներիտ), սև (ֆերբերիտ)։ Կարծրությունը՝ 4 (գյուբներիտ) – 5,5 (ֆերբերիտ), խտությունը՝ 7120 կգ/մ³ (գյուբներիտ) — 7510 կգ/մ³ (ֆերբերիտ)։ Հիմնականում հանդիպում է հիդրոթերմալ բարձր և միջին ջերմաստիճանային հանքավայրերում՝ սակավ՝ գրեյզեններում, պեգմատիտներում, սկառներում և ցածր ջերմաստիճանային հիդրոթերմալ հանքավայրերում, հաճախ նաև ցրոններում։ Վոլֆրամի ստացման կարևորագույն հանքանյութ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 494 CC-BY-SA-icon-80x15.png