Jump to content

Սենդվիչ Դագվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:53, 2 Մայիսի 2024 տարբերակ, Փաշիկյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սենդվիչ Դագվուդ
Տեսակկերակուր
Ենթատեսակսենդվիչ
Առաջացման երկիր ԱՄՆ
 Dagwood sandwich Վիքիպահեստում

Սենդվիչ Դագվուդ (Dagwood sandwich), բարձր բազմաշերտ սենդվիչ, որը պատրաստված է մսի, պանրի և համեմունքների տարբեր տեսակներից: Այն կոչված է ի պատիվ «Բլոնդի» կոմիքսի գխլավոր կերպարի՝ Դագվուդ Բամստեդի, որին հաճախ պատկերում են մեծ սենդվիչներ պատրաստելիս։ Ըստ «Բլոնդի» կոմիքսի սցենարիտ Դինա Յագի՝ նրա հայրը՝ Չիկ Յանգը, սկսել է նկարել նրան մեծ սենդվիչներ պատրաստեիս 1936 թվականից[1]:

Բաղադրիչներ

Չնայած նկարված ճշգրիտ բաղադրությունը մնում է անհայտ՝ երևում է, որ այն պարունակում է տարատեսակ մսային, պանրի և բանջարեղեններրի կտորների մեծ քանակություն, որոնք տարաբաժանված են հացի հավելյալ կտորներով: Ուտելի կառուցվածքը պահում է դագանակով կամ փայտե շամփուրով ծակված ձիթապտղով։ «Սենդվիչ Դագվուդը» ներառվել է Վեբստերի «Նոր Աշխարհ» բառարան (Webster’s New World Dictionary), իսկ «Դագվուդը» (սենդվիչի հետ կապված)՝ Ամերիկյան ժառանգության բառարանում (The American Heritage Dictionary of the English Language (AHD))[2]:

Տարատեսակներ և ռեստորաններ

  • 1951 թվականին Բոբ Վեյլեր և Արտ Լենգ գործարարները Օգայո նահանգի Տոլեդոյում բացեցին ռեստորան Դագվուդի ոճով՝ ցանկանալով ստեղծել ազգային ցանց: Նրանք չունեին Dagwood անվան լիցենզիան, և King Features հրատարակող ընկերությունը հրամայել է դադարեցնել դրա օգտագործումը[3]։
  • Մինչև 1971 թվականը Միչիգան նահանգի Անն-Արբորենում աշխատում էր «Դագվուդ» ճաշարանը (գրվում է «Դագ-Վուդ»)[4]։
  • Դագվուդի մսային լանչ-ասորտին վաճառվում է մթերային խանութներում։ 1999 թվականի մայիսին «Ունիվերսալ Օռլանդոյի արկածային կղզիներ» թեմատիկ այգում բացվել է «Բլոնդի» ռեստորանը, որը առաջարկում է Դագվուդ ոճով ավանդական սենդվիչ։ «Բլոնդին» իրեն անվանում է «Դագվուդի սենդվիչի տուն»։ Դրսում մուտքի վերևում տեսանելի է 20 ֆուտ պլաստմասե Դագվուդ սենդվիչ[5]:
  • 2000-ականների թվականին Denny’s արագ սննդի ցանցը, որպես նախաճաշ առաջարկում էր Դեգվուդը[6]: Այն պարունակում էր հազարից ավելի կալորիաներ[7]։ Հետագայում այն հեռացվեց մենյուից։
  • Dagwood’s Sandwich Shoppes, ռեսորանների ցանցը «Բլոնդի» ոճով, որը հիմնվել է 2006 թվականին, Ֆլորիդայում, Կենտուկիում, Ինդիանայում, Միսսուրիում և Ջորջիայում ռեստորաններ բացելու արտոնագրված է, փակվել է 2011 թվականից[8]։ Շղթան ֆինանսական դժվարություններ ունեցավ և չհասավ իր հիմնադիրների ակնկալած աճին[9]։ Երկու հայց է ներկայացվել ցանցի փլուզման պահին վատ կառավարման, խարդախության, յուրացումների և դիտավորյալ խաբեության վերաբերյալ[10]: Դագվուդը վաճառվել է որպես 1,5 ֆունտանոց սենդվիչ[11]: Dagwood Sandwich Shoppes-ում մատուցվող Դագվուդ Սենդվիչը-ը ներառում էր հետևյալ բաղադրիչները՝ երեք կտոր հաց, Գենիուի սալյամի, խոզապուխտ, պեպպերոնի, հնդկահավ, չեդդեր պանիր, պրովոլոն, հազար, լոլիկ, տապակած կարմիր բուլղարական պղպեղ, բանանի պղպեղ, կարմիր սոխ, մանանեխ և ցածր կալորիականությամբ մայոնեզ[12]:
  • Penn Station East Coast Subs խանութների ցանցը Ցինցինատիից իրենց սումբարինա-սենդվիչը անվանում են «տնական Դագվուդ»: Հաճախորդը կարող է ընտրել մինչև հինգ տեսակի միս և առկա համեմունքների և բանջարեղենի ցանկացած համադրություն:
  • Դագվուդը նաև հայտնի սենդվիչ է հարավաֆրիկյան արագ սննդի կետերում և ճանապարհային բարերում, ինչպես փոքր փողոցային կրպակներում , այնպես էլ ավելի մեծ ցանցերում: Հարավաֆրիկյան Դագվուդը սովորաբար պատրաստվում է երեք կտոր տապակած կոտլետով հաց, համբուրգերի համար (կամ երկու), ինչպես նաև գազար, լոլիկ և տապակած ձու: Կարելի է ավելացնել այլ սովորական բաղադրիչներ, և տավարի կտորը կարող է փոխարինվել համեղ ֆարշով, որը հիշեցնում է ամերիկյան Անփույթ Ջոին, բայց հարավաֆրիկյան Դագվուդը, կարծես, բնութագրվում է տապակած ձվով և երկհարկանի սենդվիչով:
  • 2008 թվականին Man v. Food խոհարարական հաղորդման հաղորդավար Ադամ Ռիչմանը այցելել է Կոլումբուսում Օհայո նաան, և Ohio Deli and Restaurant-ում մասնակցեց «Դագվուդյան չելենջ» մրցույթում։ Խնդիրն այն էր, որ 30 րոպեի ընթացքում 2-1⁄2 ֆունտ Դագվուդ սենդվիչ և մեկ ֆունտ կարտոֆիլ ֆրի ուտելն էր: Ռիչմանը 30 րոպեից 20-ում հաջողությամբ ավարտեց սենդվիչն ու կարտոֆիլը և արժանացավ հիշատակի շապիկի։
  • 1985 թվականին Ինդիանայում բացվել են Dagwood’s Deli-ը և Sub Shop-ը, ունեին մի քանի վայր[13]։ Մենյուում կար «Դագվուդ Սուպրիմ», որը ներառում է տապակած տավարի միս, խոզապուխտ, հնդկահավ, պրովոլոն և կոլբի պանիրներ, հազար, լոլիկ և սոխ և Դագվուդի սոուս[14]:
  • Dagwoods Sandwichs et Salades, Կանադայում գործող արագ սննդի ռեստորանների ցանց։ Այն հիմնադրվել է 1989 թվականին Մոնրեալում, սակայն դրանից հետո ընդլայնվել է Քվեբեկում և Արևելյան Օնտարիոյում[15]:

Ծանոթագրություններ

  1. «History of Dagwood Sandwich». Whatscookingamerica.net. Արխիվացված է օրիգինալից 2010-06-23-ին. Վերցված է 2010-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. The American Heritage Dictionary of the English Language, 2000.
  3. Mary Alice Powell (1990-11-27). «Dagwood Diner part of Toledo's restaurant history». Toledo Blade.
  4. Dave Wilkins (1992-07-30). «Fleetwood Diner gets cooking again». Ann Arbor News.
  5. Hillibish, Jim (2011-06-01). «Make Mine a Gagwood». The Repository. Canton, Ohio. Արխիվացված է օրիգինալից 2011-06-06-ին. Վերցված է 2021-11-02-ին.
  6. Michael F. Jacobson; Jayne Hurley; Center for Science in the Public Interest (6 May 2002). Restaurant Confidential. Workman Publishing Company. էջ 35. ISBN 978-0-7611-7886-6. «Denny's Annual Report» (PDF). annualreports.com. Advantica Restaurant Group, Inc. 2000. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-10-14-ին. Վերցված է 2017-04-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Michael F. Jacobson; Jayne Hurley; Center for Science in the Public Interest (6 May 2002). Restaurant Confidential. Workman Publishing Company. էջ 83. ISBN 978-0-7611-7886-6. Annette B. Natow; Jo-Ann Heslin (26 December 2007). The Cholesterol Counter: 7th Edition. Jo Ann Heslin. էջ 647. ISBN 978-1-4165-0985-1. Արխիվացված է Նոյեմբեր 2, 2021 Wayback Machine-ի միջոցով:
  8. «Find A Shoppe». Dagwood's Sandwich Shoppes. Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին. Վերցված է 2013-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Maze, Jonathan (2008-05). «Developers of Dagwood's Sandwich sue for fraud». Franchise Times. Արխիվացված է օրիգինալից 2011-07-11-ին. Վերցված է 2013-01-03-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  10. Vaillancourt, Cory. «Allegations of fraud, failure haunt Ghost Town developer». www.smokymountainnews.com. Արխիվացված է օրիգինալից 2020-07-27-ին. Վերցված է 2020-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «A sandwich shop Dagwood would love». Boston.com. Associated Press. 2006-11-24. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2010-06-23-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  12. «Dagwood's Sandwich Shoppes». Արխիվացված է օրիգինալից 2015-07-03-ին. Վերցված է 2013-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Dagwood's Sandwiches - Award-Winning Gourmet Deli & Sub Sandwiches». www.dagwoodsandwiches.com. Արխիվացված է օրիգինալից 2020-07-20-ին. Վերցված է 2020-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Best Sandwich in Every State and Washington DC». PEOPLE.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-08-ին. Վերցված է 2020-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «The Dagwoods Story». Արխիվացված է օրիգինալից 2021-11-05-ին. Վերցված է 2020-09-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)