Սենդվիչ Դագվուդ
Տեսակ | կերակուր |
---|---|
Ենթատեսակ | սենդվիչ |
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Dagwood sandwich Վիքիպահեստում |
Սենդվիչ Դագվուդ (Dagwood sandwich), բարձր բազմաշերտ սենդվիչ, որը պատրաստված է մսի, պանրի և համեմունքների տարբեր տեսակներից։ Այն կոչված է ի պատիվ «Բլոնդի» կոմիքսի գխլավոր կերպարի՝ Դագվուդ Բամստեդի, որին հաճախ պատկերում են մեծ սենդվիչներ պատրաստելիս։ Ըստ «Բլոնդի» կոմիքսի սցենարիտ Դինա Յագի՝ նրա հայրը՝ Չիկ Յանգը, սկսել է նկարել նրան մեծ սենդվիչներ պատրաստեիս 1936 թվականից[1]։
Բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նկարված ճշգրիտ բաղադրությունը մնում է անհայտ՝ երևում է, որ այն պարունակում է տարատեսակ մսային, պանրի և բանջարեղեններրի կտորների մեծ քանակություն, որոնք տարաբաժանված են հացի հավելյալ կտորներով։ Ուտելի կառուցվածքը պահում է դագանակով կամ փայտե շամփուրով ծակված ձիթապտղով։ «Սենդվիչ Դագվուդը» ներառվել է Վեբստերի «Նոր Աշխարհ» բառարան (Webster’s New World Dictionary), իսկ «Դագվուդը» (սենդվիչի հետ կապված)՝ Ամերիկյան ժառանգության բառարանում (The American Heritage Dictionary of the English Language (AHD))[2]:
Տարատեսակներ և ռեստորաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 թվականին Բոբ Վեյլեր և Արտ Լենգ գործարարները Օգայո նահանգի Տոլեդոյում բացեցին ռեստորան Դագվուդի ոճով՝ ցանկանալով ստեղծել ազգային ցանց։ Նրանք չունեին Dagwood անվան լիցենզիան, և King Features հրատարակող ընկերությունը հրամայել է դադարեցնել դրա օգտագործումը[3]։
- Մինչև 1971 թվականը Միչիգան նահանգի Անն-Արբորենում աշխատում էր «Դագվուդ» ճաշարանը (գրվում է «Դագ-Վուդ»)[4]։
- Դագվուդի մսային լանչ-ասորտին վաճառվում է մթերային խանութներում։ 1999 թվականի մայիսին «Ունիվերսալ Օռլանդոյի արկածային կղզիներ» թեմատիկ այգում բացվել է «Բլոնդի» ռեստորանը, որը առաջարկում է Դագվուդ ոճով ավանդական սենդվիչ։ «Բլոնդին» իրեն անվանում է «Դագվուդի սենդվիչի տուն»։ Դրսում մուտքի վերևում տեսանելի է 20 ֆուտ պլաստմասե Դագվուդ սենդվիչ[5]։
- 2000-ականների թվականին Denny’s արագ սննդի ցանցը, որպես նախաճաշ առաջարկում էր Դեգվուդը[6]։ Այն պարունակում էր հազարից ավելի կալորիաներ[7]։ Հետագայում այն հեռացվեց մենյուից։
- Dagwood’s Sandwich Shoppes, ռեսորանների ցանցը «Բլոնդի» ոճով, որը հիմնվել է 2006 թվականին, Ֆլորիդայում, Կենտուկիում, Ինդիանայում, Միսսուրիում և Ջորջիայում ռեստորաններ բացելու արտոնագրված է, փակվել է 2011 թվականից[8]։ Շղթան ֆինանսական դժվարություններ ունեցավ և չհասավ իր հիմնադիրների ակնկալած աճին[9]։ Երկու հայց է ներկայացվել ցանցի փլուզման պահին վատ կառավարման, խարդախության, յուրացումների և դիտավորյալ խաբեության վերաբերյալ[10]։ Դագվուդը վաճառվել է որպես 1,5 ֆունտանոց սենդվիչ[11]։ Dagwood Sandwich Shoppes-ում մատուցվող Դագվուդ Սենդվիչը-ը ներառում էր հետևյալ բաղադրիչները՝ երեք կտոր հաց, Գենիուի սալյամի, խոզապուխտ, պեպպերոնի, հնդկահավ, չեդդեր պանիր, պրովոլոն, հազար, լոլիկ, տապակած կարմիր բուլղարական պղպեղ, բանանի պղպեղ, կարմիր սոխ, մանանեխ և ցածր կալորիականությամբ մայոնեզ[12]։
- Penn Station East Coast Subs խանութների ցանցը Ցինցինատիից իրենց սումբարինա-սենդվիչը անվանում են «տնական Դագվուդ»։ Հաճախորդը կարող է ընտրել մինչև հինգ տեսակի միս և առկա համեմունքների և բանջարեղենի ցանկացած համադրություն։
- Դագվուդը նաև հայտնի սենդվիչ է հարավաֆրիկյան արագ սննդի կետերում և ճանապարհային բարերում, ինչպես փոքր փողոցային կրպակներում, այնպես էլ ավելի մեծ ցանցերում։ Հարավաֆրիկյան Դագվուդը սովորաբար պատրաստվում է երեք կտոր տապակած կոտլետով հաց, համբուրգերի համար (կամ երկու), ինչպես նաև գազար, լոլիկ և տապակած ձու։ Կարելի է ավելացնել այլ սովորական բաղադրիչներ, և տավարի կտորը կարող է փոխարինվել համեղ ֆարշով, որը հիշեցնում է ամերիկյան Անփույթ Ջոին, բայց հարավաֆրիկյան Դագվուդը, կարծես, բնութագրվում է տապակած ձվով և երկհարկանի սենդվիչով։
- 2008 թվականին Man v. Food խոհարարական հաղորդման հաղորդավար Ադամ Ռիչմանը այցելել է Կոլումբուսում Օհայո նաան, և Ohio Deli and Restaurant-ում մասնակցեց «Դագվուդյան չելենջ» մրցույթում։ Խնդիրն այն էր, որ 30 րոպեի ընթացքում 2-1⁄2 ֆունտ Դագվուդ սենդվիչ և մեկ ֆունտ կարտոֆիլ ֆրի ուտելն էր։ Ռիչմանը 30 րոպեից 20-ում հաջողությամբ ավարտեց սենդվիչն ու կարտոֆիլը և արժանացավ հիշատակի շապիկի։
- 1985 թվականին Ինդիանայում բացվել են Dagwood’s Deli-ը և Sub Shop-ը, ունեին մի քանի վայր[13]։ Մենյուում կար «Դագվուդ Սուպրիմ», որը ներառում է տապակած տավարի միս, խոզապուխտ, հնդկահավ, պրովոլոն և կոլբի պանիրներ, հազար, լոլիկ և սոխ և Դագվուդի սոուս[14]։
- Dagwoods Sandwichs et Salades, Կանադայում գործող արագ սննդի ռեստորանների ցանց։ Այն հիմնադրվել է 1989 թվականին Մոնրեալում, սակայն դրանից հետո ընդլայնվել է Քվեբեկում և Արևելյան Օնտարիոյում[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «History of Dagwood Sandwich». Whatscookingamerica.net. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 23-ին.
- ↑ The American Heritage Dictionary of the English Language, 2000.
- ↑ Mary Alice Powell (1990 թ․ նոյեմբերի 27). «Dagwood Diner part of Toledo's restaurant history». Toledo Blade.
- ↑ Dave Wilkins (1992 թ․ հուլիսի 30). «Fleetwood Diner gets cooking again». Ann Arbor News.
- ↑ Hillibish, Jim (2011 թ․ հունիսի 1). «Make Mine a Gagwood». The Repository. Canton, Ohio. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Michael F. Jacobson; Jayne Hurley; Center for Science in the Public Interest (2002 թ․ մայիսի 6). Restaurant Confidential. Workman Publishing Company. էջ 35. ISBN 978-0-7611-7886-6. «Denny's Annual Report» (PDF). annualreports.com. Advantica Restaurant Group, Inc. 2000. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Michael F. Jacobson; Jayne Hurley; Center for Science in the Public Interest (2002 թ․ մայիսի 6). Restaurant Confidential. Workman Publishing Company. էջ 83. ISBN 978-0-7611-7886-6. Annette B. Natow; Jo-Ann Heslin (2007 թ․ դեկտեմբերի 26). The Cholesterol Counter: 7th Edition. Jo Ann Heslin. էջ 647. ISBN 978-1-4165-0985-1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Find A Shoppe». Dagwood's Sandwich Shoppes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Maze, Jonathan (2008-05). «Developers of Dagwood's Sandwich sue for fraud». Franchise Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Vaillancourt, Cory. «Allegations of fraud, failure haunt Ghost Town developer». www.smokymountainnews.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «A sandwich shop Dagwood would love». Boston.com. Associated Press. 2006 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 23-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Dagwood's Sandwich Shoppes». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Dagwood's Sandwiches - Award-Winning Gourmet Deli & Sub Sandwiches». www.dagwoodsandwiches.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Best Sandwich in Every State and Washington DC». PEOPLE.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «The Dagwoods Story». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.