Jump to content

Լյուբովնա ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբովնա ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՍտարա Լյուբովնա[1]
Երկիր Սլովակիա[2][1]
Կառուցված14-րդ դար[1]
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն[1]
Քարտեզ
Քարտեզ
 Ľubovňa Castle Վիքիպահեստում

Լյուբովնա ամրոց կամ Լուբլաու ամրոց ( սլովակ.՝ Ľubovniansky hrad, գերմ.՝ auch Lublauer Schloss, հունգ.՝ Lubló vára, լեհ.՝ Zamek Lubowelski ), բլրի գագաթին կառուցված ամրոց (հոհենբուրգ) Սլովակիայի Ստարա Լյուբովնա քաղաքի վերևում գտնվող Վերին Սպիշում: Այն Սլովակիայի ազգային մշակութային հուշարձան է։

Բնութագրեր

Մասամբ պահպանված և վերակառուցված ամրոցը գտնվում է կրաքարե բլրի վրա ( 548 մ), ճանապարհի վերևում և Պոպրադ գետի ձախ ափին, որը բարձրանում է Ստարա Լյուբովնա քաղաքի վրա։ Ամրոցից հյուսիս ընկած է Լյուբովնա բարձրավանդակը: Ամրոցից կարելի է տեսնել Շիրոկի վրխ ( Široký vrch, 884,5 մ) բլուրը, Ստարա Լյուբովնա քաղաքը, Խմելնիկա (Chmeľnica) գյուղը, ինչպես նաև Շիբենիչնա լեռը (Šibeničná hora):

Պատմություն

Ամրոցի գլխավոր աշտարակ
Լեհական թագի զարդերի կրկնօրինակներ
Լուբլաու ամրոց և թանգարան բաց երկնքի տակ

Ամրոցը կառուցվել է 13-րդ դարի վերջին կամ 14-րդ դարի սկզբում և եղել է պաշտպանական ամրոցներից մեկը, որը նպատակ ուներ պաշտպանել առևտրային ուղիները դեպի Լեհաստանի թագավորություն և միևնույն ժամանակ ապահովել Հունգարիայի թագավորության հյուսիսային սահմանները, ինչպես Տատրա լեռներից արևմուտք ընկած Օրավա և Նիեձիցա ամրոցները (այսօր Լեհաստանում) և արևելքում բարձր լեռների վրա գտնվող Պլավեչ ամրոցը: Ըստ որոշ աղբյուրների՝ լեհ արքայազն Բոլեսլավն է ամրոցը կառուցել 1280 թվականին, մյուսների համաձայն՝ դա Հունգարիայի թագավոր (1290-1301) Անդրաշ III -ն է պատվիրել դրա կառուցումը` 1294 թվականին։ Այդ ժամանակ կառուցվել են շրջանաձև աշտարակը և գոթական պալատը։

1301 թվականին Անդրաշի մահից և դրան հաջորդած օլիգարխիկ կամ մանր թագավորների (petty king) ի հայտ գալուց անմիջապես հետո, ամրոցը հասել է Աբա ազնվական ընտանիքին[3], որը վերահսկում էր ներկայիս Արևելյան Սլովակիայի տարածքը մինչև այն նվաճվել է Չարլզ Ռոբերտ Անժուի (1288-1342) բանակի կողմից` 1312 թվականին Ռոժանովցեի ճակատամարտում Աբայի ավերիչ պարտությունից քիչ առաջ: Միայն այդ ժամանակ է, որ ամրոցը գրավոր հիշատակվել է 1311 թվականին որպես Լյուբլուո ամրոց (castrum Liblou): Մինչև 1412 թվականն ընկած ժամանակահատվածում սեփականության իրավունքը անընդհատ փոփոխվել է թագի և տարբեր ընտանիքների միջև, ինչպիսիք են Դրուգեթները (Ուժգորոդի տիրակալ ֆեոդալ մագնատներ), նախքան այն կրկին բռնագրավվել է թագավորի կողմից որպես սահմանային ամրոց 1410 թվականին: Ամրոցի պատմության մեջ առանձնահատուկ տարի է 1412 թվականը. մարտին այնտեղ տեղի է ունեցել հանդիպում Հունգարիայի թագավորի և Լյուքսեմբուրգի հռոմեական կայսր Սիգիզմունդի և Լեհաստանի թագավոր Վլադիսլավ II-ի միջև՝ ստորագրելու լեհ-հունգարական պաշտպանության պայմանագիր:

Երբ Սիգիզմունդը վարկի կարիք ուներ Վենետիկի դեմ իր պատերազմները ֆինանսավորելու համար, ամրոցը և 13 Սպիս քաղաքները 1412 թվականի նոյեմբերից գրավ է դրել Լեհաստանին՝ 37,000 պրահյան գրոշի դիմաց։

В 1489 թվականին Հունգարիայի թագավոր Մատյաշ Հունյադին պարտքը արելու պատրաստակամություն է ցուցաբերել, սակայն լեհական շլյախտան, հրաժարվել է այն ընդունել, այդպիսով, վարկը չմարելու պատճառով այս հողերը ավելի քան երեք դար եղել են Լեհաստանի թագավորության մեջ, և բոլոր տեսակի պատճառներով դրանք վերադարձնելու լեհերի չցանկանալու պատճառով դրանք վերադարձվել են միայն Լեհաստանի առաջին բաժանման արդյունքում[4]: Թեև պարտքը պետք է մարվեր կարճ ժամանակում, գրավը երկարաձգվել է մինչև 1772 թվականը ( Լեհաստանի առաջին բաժանումը ): Վարձակալության ընթացքում ամրոցի և նրա տիրույթի անվանական պատկանելությունը մնացել է Հունգարիայի Թագավորությանը, սակայն Լեհաստանի թագավորն ունեցել է տնտեսական վերահսկողություն, նշանակել է կաստելյաններ[5] (դղյակի, ամրոցի կամ կաստելի կամենդանտ` բնակիչների վստահելի անձը, նրանց ներկայացուցիչը տեղական իշխանությունների հետ փոխգործակցության մեջ) և հավաքել հարկերը։

15-րդ դարի առաջին կեսին շրջակա տարածքն ավերվել է, իսկ ամրոցը վնասվել է հուսիտների և կաստելյանների միջև տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Քանի որ ամրոցը հնացել էր հրետանու դեմ, անհրաժեշտ էր կառուցել լրացուցիչ բաստիոններ և աշտարակներ։ Ընդլայնումը սկսվել է 16-րդ դարի սկզբին` Կաստելյան Կմիտայի ղեկավարությամբ, բայց մինչև 1522 թվականը ընդլայնման տեմպերը բավականին չափավոր են եղել` վարձակալության բազմաթիվ փոփոխությունների պատճառով: Միայն հաջորդ Պիտեր Կմիտայի (1477-1553) օրոք (1522-1553) ընդլայնումն արագացել է և իտալացի ճարտարապետների ազդեցությամբ ավելացվել են բաստիոններ, լրացուցիչ ներկայացուցչական սենյակներ և ամրոցի ստորին բակը[6]։ Կմիտայի մահից հետո 1553 թվականին ամրոցը գրեթե ամբողջությամբ այրվել է։ Վերակառուցումն օգտագործվել է ժամանակակից հակաթուրքական Վերածննդի ամրոց ստեղծելու համար, բայց նաև հարմարավետ նստավայր կաստելյանների համար: Հիմնական աշխատանքներն ավարտվել են 1557 թվականին։ Ի թիվս այլ բաների, առաջին անգամ անցկացվել է ջրատար։ Հետագա փոփոխություններից հետո ամրոցը 1591 թվականին անցել է լեհ ազնվական Լյուբոմիրսկի ընտանիքին, որի ձեռքում է գտնվել ամրոցը մեկուկես դար։ Նրանց իշխանության օրոք ամրոցն ավելի է ընդլայնվել՝ երբեմն ի հաշիվ շրջակա Սպիշ քաղաքների, որոնք ավելի ու ավելի են շահագործվում։ 1655-1660 թվականներին Լեհաստանի վրա կրկնվող արշավանքների ժամանակ (Շվեդական խորտակում)[7][8] Եժի Սեբաստիան Լյուբոմիրսկու[9] շնորհիվ 1655 թվականին լեհական թագի զարդերն ապահով կերպով բերվել են Վարշավայից Լուբլանա ամրոց և այնտեղ մնացել մինչև 1661 թվականը։ 1658 թվականին Լեհաստանի Կայսերական Խորհուրդը ( Սեյմ ) ամրոցը նույնիսկ հայտարարել է որպես լեհական վեց ամրոցներից մեկը, որոնք պետք է պահպանվեն պետական ծախսերով[10]։

1745 թվականին Թեոդոր Լյուբոմիրսկու (1683-1745) մահից հետո ամրոցը վերադարձել է լեհական թագին և կազմվեել են հետագա ընդլայնման մեծ պլաններ, բայց ի վերջո միայն վերանորոգվել է, որը տևել է մինչև 1760 թվականը։ 1772 թվականին Լեհաստանի առաջին բաժանումից հետո ամրոցը վերադարձվել է Հունգարիային։ Քանի որ բաժանման ժամանակ նախկին լեհական Գալիցիան ավելացվել էր Հաբսբուրգների միապետությանը, ամրոցը կամաց-կամաց քայքայվե, քանի որ այն այլևս չէր գտնվում սահմանին մոտ և նույնպես մասամբ վնասվել է: Այնտեղի զորանոցը, իսկ ավելի ուշ՝ պահեստը տեղավորվել է, նախքան ամրոցը և նրա տիրույթը վաճառվել են ազնվական Ռայզին 1819 թվականին։ 1880 թվականին պահպանման բարձր ծախսերի պատճառով ընտանիքը թողել է ամրոցի համալիրը Ալտ-Լյուբլաու քաղաքին, որը, սակայն, չուներ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, և այդ պատճառով լեհ կոմս Զամոյսկին 1883 թվականին ձեռք է բերել ամրոցը և պահել այն իր ներկայացուցչական սենյակների համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի և հատկապես Սլովակիայի ազգային ապստամբության ժամանակ գեստապոն ձերբակալել, հարցաքննել և խոշտանգել է ամրոց բերված պարտիզաններին:

1945 թվականին ամրոցը ազգայնացվել է Չեխոսլովակիայի պետության կողմից և կարճ ժամանակ անց դարձել է կրթական վայր։ Դրանց դուրսբերումից հետո 1956 թվականին ամրոցը դարձել է տեղական թանգարանի սեփականությունը, որը սկսել է վերանորոգումը և վերջապես ամրոցը բացել հանրության համար 1966 թվականին։ Հնագիտական հետազոտությունը սկսվել է 1970-ական թվականներին և կարճ ընդհատումից հետո նորից շարունակվել է 1989 թվականից հետո, ինչպես նաև շարոնակվել է ամրոցի հետագա վերանորոգումը: Այսօր ամրոցը գտնվում է Լյուբովնա թանգարանի կառավարման ներքո, ամրոցի բլրի տակ է գտնվոում նաև Թանգարանը բաց երկնքի տակ[11]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://data.gov.sk/dataset
  2. GeoNames — 2005.
  3. «FamilyTreeDNA - Genetic Testing for Ancestry, Family History & Genealogy». www.familytreedna.com (անգլերեն). Վերցված է 2024-04-21-ին.
  4. «Stará Ľubovňa, Podolínec and Zamagurie». www.spis.sk. Վերցված է 2024-04-21-ին.
  5. «ЭСБЕ/Кастелян, должность — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2024-04-21-ին.
  6. «Piotr Kmita (Sobieński, Sobiński) z Wiśnicza h. Szreniawa». www.ipsb.nina.gov.pl (լեհերեն). Վերցված է 2024-04-21-ին.
  7. Флоря Б. Н. Русское государство и его западные соседи (1655−1661 гг.) . — М.: Индрик, 2010. — ISBN 978-5-91674-082-0.
  8. Заборовский Л. В. Великое княжество Литовское и Россия во время польского Потопа (1655−1656 гг.) / Ин-т славяноведения и балканистики РАН. — М.: Наука, 1994. — ISBN 5-02-010078-1
  9. Claes-Göran Isacson: Karl X Gustavs krig. Fälttågen i Polen, Tyskland, Baltikum, Danmark och Sverige, 1655–1660. Historiska media, Lund 2002, ISBN 91-89442-57-1.
  10. T. Zielińska: Poczet polskich rodów arystokratycznych. WSiP, Warschau 1997, S. 134.
  11. «Skanzen | Mesto Stará Ľubovňa». www.staralubovna.sk. Վերցված է 2024-04-21-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբովնա ամրոց» հոդվածին։