Գրավ (քաղաքացիական իրավունք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գրավ (այլ կիրառումներ)
Մխիթար Գոշը

Գրավ (քաղաքացիական իրավունքում), պարտավորության կատարման ապահովման միջոց՝ երաշխիք, որի դեպքում պարտատիրոջը հանձնվում է որոշակի գույք։ Պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում պարտատերն իր պահանջը կարող է բավարարել գրավի առարկայի հաշվին։ Գրավի պայմանագիրը կնքվում է գրավոր, իսկ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նոտարական վավերացմամբ։ Եթե գրավի առարկան անշարժ գույք է, ապա գույքի նկատմամբ իրավունքը պետք է գրանցվի անշարժ գույքի գրանցման պետական ռեգիստրում։

Գրավի ինստիտուտը հայտնի է դեռ hռոմեական իրավունքից։ Սա պատկանում էր «ուրիշի գույքի նկատմամբ իրավունքների» դասին (jara in re aliena

  • Հռոմեական իրավունքի զարգացման սկզբնական շրջանում գրավն իրականացվում էր «Ֆիդուցիայի»՝ (fiducia) գույքի հետգնման իրավունքով վաճառքի միջոցով։
  • Սակայն հայտնի է նաև ֆիդուցիային նախորդող մեկ այլ ինստիտուտ՝ «nexum», որն ի տարբերություն ֆիդուցիայի, պարտավորությունների չմարման դեպքում գռավառուին իրավունք էր տալիս սեփականության իրավունքը տարածել ինչպես պարտապանի գույքի, այնպես էլ նրա անձի նկատմամբ։
  • Հաջորդ ավելի մաքուր ձը գրավի «պիգնուսն» էր (pignus)։ Այստեղ արդեն գրավատուն հանձնում էր գույքը գրավառույին, ոչ թե տնօրինման իրավունքով, այլ տիրապետման։
  • Մյուս ավելի կատարելագործված տեսակը հիպոթեքն էր (հուն.՝ hipotheke բառից)։ Սա Սոլոնի ներմուծած ինստիտուտն էր, սրա առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ գրավի առարկան մնում էր սեփականատիրոջ (գրավատուի) մոտ։

Հայկական իրավունքի պատմության մեջ գրավը՝ որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց նախատեսել է նաև Մխիթար Գոշը։

Գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխով ( հոդված 226-272)։ Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդված 226-ի 1-ին մասի՝ գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար։