Լյուբովնա ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբովնա ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՍտարա Լյուբովնա[1]
Երկիր Սլովակիա[2][1]
Կառուցված14-րդ դար[1]
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն[1]
Քարտեզ
Քարտեզ
 Ľubovňa Castle Վիքիպահեստում

Լյուբովնա ամրոց կամ Լուբլաու ամրոց ( սլովակ.՝ Ľubovniansky hrad, գերմ.՝ auch Lublauer Schloss, հունգ.՝ Lubló vára, լեհ.՝ Zamek Lubowelski ), բլրի գագաթին կառուցված ամրոց (հոհենբուրգ) Սլովակիայի Ստարա Լյուբովնա քաղաքի վերևում գտնվող Վերին Սպիշում։ Այն Սլովակիայի ազգային մշակութային հուշարձան է։

Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասամբ պահպանված և վերակառուցված ամրոցը գտնվում է կրաքարե բլրի վրա ( 548 մ), ճանապարհի վերևում և Պոպրադ գետի ձախ ափին, որը բարձրանում է Ստարա Լյուբովնա քաղաքի վրա։ Ամրոցից հյուսիս ընկած է Լյուբովնա բարձրավանդակը։ Ամրոցից կարելի է տեսնել Շիրոկի վրխ ( Široký vrch, 884,5 մ) բլուրը, Ստարա Լյուբովնա քաղաքը, Խմելնիկա (Chmeľnica) գյուղը, ինչպես նաև Շիբենիչնա լեռը (Šibeničná hora):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի գլխավոր աշտարակ

Ամրոցը կառուցվել է 13-րդ դարի վերջին կամ 14-րդ դարի սկզբում և եղել է պաշտպանական ամրոցներից մեկը, որը նպատակ ուներ պաշտպանել առևտրային ուղիները դեպի Լեհաստանի թագավորություն և միևնույն ժամանակ ապահովել Հունգարիայի թագավորության հյուսիսային սահմանները, ինչպես Տատրա լեռներից արևմուտք ընկած Օրավա և Նիեձիցա ամրոցները (այսօր Լեհաստանում) և արևելքում բարձր լեռների վրա գտնվող Պլավեչ ամրոցը։ Ըստ որոշ աղբյուրների՝ լեհ արքայազն Բոլեսլավն է ամրոցը կառուցել 1280 թվականին, մյուսների համաձայն՝ դա Հունգարիայի թագավոր (1290-1301) Անդրաշ III -ն է պատվիրել դրա կառուցումը` 1294 թվականին։ Այդ ժամանակ կառուցվել են շրջանաձև աշտարակը և գոթական պալատը։

1301 թվականին Անդրաշի մահից և դրան հաջորդած օլիգարխիկ կամ մանր թագավորների (petty king) ի հայտ գալուց անմիջապես հետո, ամրոցը հասել է Աբա ազնվական ընտանիքին[3], որը վերահսկում էր ներկայիս Արևելյան Սլովակիայի տարածքը մինչև այն նվաճվել է Չարլզ Ռոբերտ Անժուի (1288-1342) բանակի կողմից` 1312 թվականին Ռոժանովցեի ճակատամարտում Աբայի ավերիչ պարտությունից քիչ առաջ։ Միայն այդ ժամանակ է, որ ամրոցը գրավոր հիշատակվել է 1311 թվականին որպես Լյուբլուո ամրոց (castrum Liblou): Մինչև 1412 թվականն ընկած ժամանակահատվածում սեփականության իրավունքը անընդհատ փոփոխվել է թագի և տարբեր ընտանիքների միջև, ինչպիսիք են Դրուգեթները (Ուժգորոդի տիրակալ ֆեոդալ մագնատներ), նախքան այն կրկին բռնագրավվել է թագավորի կողմից որպես սահմանային ամրոց 1410 թվականին։ Ամրոցի պատմության մեջ առանձնահատուկ տարի է 1412 թվականը. մարտին այնտեղ տեղի է ունեցել հանդիպում Հունգարիայի թագավորի և Լյուքսեմբուրգի հռոմեական կայսր Սիգիզմունդի և Լեհաստանի թագավոր Վլադիսլավ II-ի միջև՝ ստորագրելու լեհ-հունգարական պաշտպանության պայմանագիր։

Երբ Սիգիզմունդը վարկի կարիք ուներ Վենետիկի դեմ իր պատերազմները ֆինանսավորելու համար, ամրոցը և 13 Սպիս քաղաքները 1412 թվականի նոյեմբերից գրավ է դրել Լեհաստանին՝ 37,000 պրահյան գրոշի դիմաց։

В 1489 թվականին Հունգարիայի թագավոր Մատյաշ Հունյադին պարտքը արելու պատրաստակամություն է ցուցաբերել, սակայն լեհական շլյախտան, հրաժարվել է այն ընդունել, այդպիսով, վարկը չմարելու պատճառով այս հողերը ավելի քան երեք դար եղել են Լեհաստանի թագավորության մեջ, և բոլոր տեսակի պատճառներով դրանք վերադարձնելու լեհերի չցանկանալու պատճառով դրանք վերադարձվել են միայն Լեհաստանի առաջին բաժանման արդյունքում[4]։

Թեև պարտքը պետք է մարվեր կարճ ժամանակում, գրավը երկարաձգվել է մինչև 1772 թվականը ( Լեհաստանի առաջին բաժանումը )։ Վարձակալության ընթացքում ամրոցի և նրա տիրույթի անվանական պատկանելությունը մնացել է Հունգարիայի Թագավորությանը, սակայն Լեհաստանի թագավորն ունեցել է տնտեսական վերահսկողություն, նշանակել է կաստելյաններ[5] (դղյակի, ամրոցի կամ կաստելի կամենդանտ` բնակիչների վստահելի անձը, նրանց ներկայացուցիչը տեղական իշխանությունների հետ փոխգործակցության մեջ) և հավաքել հարկերը։

Տեսքը վերևից. աձից և ձախից երևում են 16-րդ դարի սկզբին ավելացված բաստիոնները

15-րդ դարի առաջին կեսին շրջակա տարածքն ավերվել է, իսկ ամրոցը վնասվել է հուսիտների և կաստելյանների միջև տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Քանի որ ամրոցը հնացել էր հրետանու դեմ, անհրաժեշտ էր կառուցել լրացուցիչ բաստիոններ և աշտարակներ։ Ընդլայնումը սկսվել է 16-րդ դարի սկզբին` Կաստելյան Կմիտայի ղեկավարությամբ, բայց մինչև 1522 թվականը ընդլայնման տեմպերը բավականին չափավոր են եղել` վարձակալության բազմաթիվ փոփոխությունների պատճառով։ Միայն հաջորդ Պիտեր Կմիտայի (1477-1553) օրոք (1522-1553) ընդլայնումն արագացել է և իտալացի ճարտարապետների ազդեցությամբ ավելացվել են բաստիոններ, լրացուցիչ ներկայացուցչական սենյակներ և ամրոցի ստորին բակը[6]։ Կմիտայի մահից հետո 1553 թվականին ամրոցը գրեթե ամբողջությամբ այրվել է։ Վերակառուցումն օգտագործվել է ժամանակակից հակաթուրքական Վերածննդի ամրոց ստեղծելու համար, բայց նաև հարմարավետ նստավայր կաստելյանների համար։ Հիմնական աշխատանքներն ավարտվել են 1557 թվականին։ Ի թիվս այլ բաների, առաջին անգամ անցկացվել է ջրատար։

Հետագա փոփոխություններից հետո ամրոցը 1591 թվականին անցել է լեհ ազնվական Լյուբոմիրսկի ընտանիքին, որի ձեռքում է գտնվել ամրոցը մեկուկես դար։ Նրանց իշխանության օրոք ամրոցն ավելի է ընդլայնվել՝ երբեմն ի հաշիվ շրջակա Սպիշ քաղաքների, որոնք ավելի ու ավելի են շահագործվում։ 1655-1660 թվականներին Լեհաստանի վրա կրկնվող արշավանքների ժամանակ (Շվեդական խորտակում)[7][8] Եժի Սեբաստիան Լյուբոմիրսկու[9] շնորհիվ 1655 թվականին լեհական թագի զարդերն ապահով կերպով բերվել են Վարշավայից Լուբլանա ամրոց և այնտեղ մնացել մինչև 1661 թվականը։ 1658 թվականին Լեհաստանի Կայսերական Խորհուրդը ( Սեյմ ) ամրոցը նույնիսկ հայտարարել է որպես լեհական վեց ամրոցներից մեկը, որոնք պետք է պահպանվեն պետական ծախսերով[10]։

Լուբլաու ամրոց և թանգարան բաց երկնքի տակ

1745 թվականին Թեոդոր Լյուբոմիրսկու (1683-1745) մահից հետո ամրոցը վերադարձել է լեհական թագին և կազմվել են հետագա ընդլայնման մեծ պլաններ, բայց ի վերջո միայն վերանորոգվել է, որը տևել է մինչև 1760 թվականը։ 1772 թվականին Լեհաստանի առաջին բաժանումից հետո ամրոցը վերադարձվել է Հունգարիային։ Քանի որ բաժանման ժամանակ նախկին լեհական Գալիցիան ավելացվել էր Հաբսբուրգների միապետությանը, ամրոցը կամաց-կամաց քայքայվե, քանի որ այն այլևս չէր գտնվում սահմանին մոտ և նույնպես մասամբ վնասվել է։ Այնտեղի զորանոցը, իսկ ավելի ուշ՝ պահեստը տեղավորվել է, նախքան ամրոցը և նրա տիրույթը վաճառվել են ազնվական Ռայզին 1819 թվականին։ 1880 թվականին պահպանման բարձր ծախսերի պատճառով ընտանիքը թողել է ամրոցի համալիրը Ալտ-Լյուբլաու քաղաքին, որը, սակայն, չուներ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, և այդ պատճառով լեհ կոմս Զամոյսկին 1883 թվականին ձեռք է բերել ամրոցը և պահել այն իր ներկայացուցչական սենյակների համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և հատկապես Սլովակիայի ազգային ապստամբության ժամանակ գեստապոն ձերբակալել, հարցաքննել և խոշտանգել է ամրոց բերված պարտիզաններին։

1945 թվականին ամրոցը ազգայնացվել է Չեխոսլովակիայի պետության կողմից և կարճ ժամանակ անց դարձել է կրթական վայր։ Դրանց դուրսբերումից հետո 1956 թվականին ամրոցը դարձել է տեղական թանգարանի սեփականությունը, որը սկսել է վերանորոգումը և վերջապես ամրոցը բացել հանրության համար 1966 թվականին։ Հնագիտական հետազոտությունը սկսվել է 1970-ական թվականներին և կարճ ընդհատումից հետո նորից շարունակվել է 1989 թվականից հետո, ինչպես նաև շարոնակվել է ամրոցի հետագա վերանորոգումը։

Այսօր ամրոցը գտնվում է Լյուբովնա թանգարանի կառավարման ներքո, ամրոցի բլրի տակ է գտնվոում նաև Թանգարանը բաց երկնքի տակ[11]։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնապատկեր

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի ամենահին մասը շրջանաձև աշտարակն է՝ հսկա հենասյուներով և կից գոթական պալատը։ Երկու ի սկզբանե ամրացված շենքերն էլ կանգնած են պարսպի ամենաբարձր կետում, շրջապատված են եղել պարիսպով, և շենքը մտել հարավոր է եղել պարսպի վրա գտնվող դարպասով։ Արևելքում գտնվող պալատը մի փոքր ավելի երիտասարդ է։ Այս օբյեկտները կազմում են վերին ամրոցը ներքին բակով։ Շենքերի վրա զգալի բարձրության վրա պահպանվել է պարագծային որմնանկարը, իսկ գոթական պալատում՝ Վերածննդի վերնահարկի ատիկայի մնացորդները, ինչպես նաև Վերածննդի դարաշրջանի պատուհանների շրջանակները ու քիվը։

Ռելիեֆի առանձնահատությունից ելնելով` մյուս երկու պալատները տեռասաձև են։ Երկրորդ բակում դարպասին ավելացվել է պարիսպով շինություն, իսկ ամրոցի պաշտպանությունն ապահովել են արևելքում տեղակայված թնդանոթային բաստիոնը, իսկ արևմուտքում՝ դարպասի տակ գտնվող ականջաձև թնդանոթային բաստիոնը։ Հետագայում այստեղ կառուցվել է մեկ այլ պալատ՝ արևելյան կողմի պարագծային ամրացման համար։ Շենքին արևմտյան կողմում ավելացվել է բարոկկո ոճով կապելլա (1642), իսկ տեռասի վրա՝ մատուռ։ Վերջին երրորդ բակը նայում է հարավ-արևելք՝ մեծ բաստիոնի դիմաց և պաշտպանում է տարածքի մուտքը 1664 թվականի դարպասով և շարժական կամուրջով։ Այս բակի պատերում մասամբ պահպանվել է ձեղնահարկը։

Քաղաքի կենտրոնից դեպի ամրոց կարելի է հասնել կես ժամում։ Ամրոց կարելի է մուտք գործել նաև մեքենայով՝ կամրջի մոտ գտնվող գլխավոր ճանապարհից, թեքվեք Զամոկկա փողոցով մինչև ամրոցի կայանատեղի։

Ամրոցի աշտարակ Բաստիոն Ներքին բակ Պարսպի մաս

Ներքին հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի պահպանված մասում կա թանգարան, որը ներառում է` պատմական ցուցահանդես, ժամանակաշրջանի կահույքի և սառը զենքերի ցուցադրություն և ցուցահանդես, որը այցելուներին ներկայացնում է ամրոցի վերջին տերերի` Զամոյ ընտանիքի կյանքը և տոհմածառը։ Ամրոցն ունի նաև ցուցասրահ, որտեղ սեզոնի ընթացքում ամենամյա ցուցահանդեսներ են լինում։ Ամրոցի կառավարիչը Ստարա Լյուբովնայում գտնվող Լյուբովնյան թանգարանն է։

Որոշ սենյակներում պահպանվել են տակառների պահուստներ և պրուսական տոհմական դարմբարաններ, գետնի տակ պահպանվել է խոշտանգումների սենյակ։ Ամրոցի պահպանված մասերից է նաև ամրոցի մատուռը։

Կահավորում Կահավորում Կահավորում Թագավորական ռեգալիաներ
Գոթական ոճով ձևավորված վառարան Թագավորական ռեգալիաների կրկնօրինակներ Կոշիկի արտադրամաս Գարեջրի արտադրամաս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://data.gov.sk/dataset
  2. GeoNames — 2005.
  3. «FamilyTreeDNA - Genetic Testing for Ancestry, Family History & Genealogy». www.familytreedna.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
  4. «Stará Ľubovňa, Podolínec and Zamagurie». www.spis.sk. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
  5. «ЭСБЕ/Кастелян, должность — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
  6. «Piotr Kmita (Sobieński, Sobiński) z Wiśnicza h. Szreniawa». www.ipsb.nina.gov.pl (լեհերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
  7. Флоря Б. Н. Русское государство и его западные соседи (1655−1661 гг.) . — М.: Индрик, 2010. — ISBN 978-5-91674-082-0.
  8. Заборовский Л. В. Великое княжество Литовское и Россия во время польского Потопа (1655−1656 гг.) / Ин-т славяноведения и балканистики РАН. — М.: Наука, 1994. — ISBN 5-02-010078-1
  9. Claes-Göran Isacson: Karl X Gustavs krig. Fälttågen i Polen, Tyskland, Baltikum, Danmark och Sverige, 1655–1660. Historiska media, Lund 2002, ISBN 91-89442-57-1.
  10. T. Zielińska: Poczet polskich rodów arystokratycznych. WSiP, Warschau 1997, S. 134.
  11. «Skanzen | Mesto Stará Ľubovňa». www.staralubovna.sk. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբովնա ամրոց» հոդվածին։