Խեֆրեն Սուարես
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 20, 1988[1][2][3][…] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Սյուդադ Բոլիվար, Վենեսուելա | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան և եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խեֆրեն Իսահակ Սուարես Բերմուդես (իսպ.՝ Jeffrén Isaac Suárez Bermúdez; հունվարի 20, 1988[1][2][3][…], Սյուդադ Բոլիվար, Վենեսուելա), ավելի լավ է հայտնի որպես Խեֆրեն (իսպ.՝ Jeffrén), վենեսուելացի և իսպանացի ֆուտբոլիստ, վինգեր:
Կարիերա
2003 թվականին Իսպանիա տեղափոխվելուց հետո Խեֆրենը դարձել է «Տեներիֆե» ակադեմիայի սան, որտեղ սովորել է մեկ տարի, մինչև նրան նկատել են «Բարսելոնայի» ֆուտբոլային ակադեմիայի սկաուտները։ 2004 թվականին երիտասարդ ֆուտբոլիստին հրավիրել են փորձաշրջան կատալոնական ակումբի ակադեմիայում, որտեղ նա հաջողությամբ մարզվել է երկու տարի շարունակ։ 2006 թվականին Սուարեսն արդեն սկսել է ստացած գիտելիքները գործնականում կիրառել՝ միանալով «Բարսելոնայի» երկրորդ պահեստային թիմին, որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ խաղալով 7 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ:
Բացի այդ, 2006 թվականից Խեֆրենը սկսել է ներգրավվել կատալոնական ակումբի առաջին պահեստային թիմի հանդիպումներին, որի կազմում հանդես է եկել երեք տարի։ Այն բանից հետո, երբ Սուարեսը 2007 թվականին վերջնականապես տեղափոխվեց առաջին պահեստային թիմ, նա կարողացավ ամբողջությամբ կենտրոնանալ ելույթների վրա։ Երեք տարվա ընթացքում նրան հաջողվել է մասնակցել թիմի 82 հանդիպման և խփել 14 գոլ: 2008 թվականին Սուարեսն առաջին անգամ հրավիրվել է «Բարսելոնայի» առաջին թիմ, որի կազմում հանդես է եկել երեք տարի: Այդ ընթացքում կիսապաշտպանը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 34 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:
2011 թվականին Խեֆրենը հեռացել է «Բարսելոնայից», որտեղ անցկացրել է ընդհանուր առմամբ 7 տարի: Ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել Լիսաբոնի «Սպորտինգի» հետ, որը ֆուտբոլիստի համար վճարել է 3,75 միլիոն եվրո[4]։ 2011/2012 մրցաշրջանի ընթացքում Խեֆրենը մասնակցել է պորտուգալական թիմի ավելի քան 18 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: Մրցաշրջանի զգալի մասը նա բաց է թողել մեջքի վնասվածքի պատճառով։ Հաջորդ մրցաշրջանից Խեֆրենը սկսել է ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունենալ և արդյունքում կորցրել է տեղը կազմում[5][6]։
2014 թվականի փետրվարի 1-ին Խեֆրենը տեղափոխվել է «Ռեալ Վալյադոլիդ»։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է երկուսուկես տարի ժամկետով[7]։2015 թվականի օգոստոսի 29-ին Խեֆրենի պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվել էր[8]։ Նույն օրը նա ազատ գործակալի կարգավիճակով երեք տարվա պայմանագիր կնքեց Բելգիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Էյպեն» ակումբի հետ[9], ակումբում անցկացրեց երկու մրցաշրջան և նրա հետ երկրորդ դիվիզիոնից դուրս եկավ առաջին:
2017 թվականին պայմանագիր է կնքել շվեյցարական «Գրասհոպեր» ակումբի հետ։
Ելույթներ ազգային հավաքականում
2004-2011 թվականներին Խեֆրենը Իսպանիայի մինչև 16, 17, 19, 20 և 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 30 հանդիպման և խփել 7 գնդակ: Իսպանիայի պատանեկան հավաքականի կազմում մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների շարքում նա 2006 թվականին դարձել Է Եվրոպայի չեմպիոն: 2011 թվականին Խեֆրենը երիտասարդական հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։
2015 թվականին Խեֆրենը համաձայնել է հանդես գալ Վենեսուելայի հավաքականում։ Մարտին նա ձևակերպել էր փաստաթղթեր, որոնք թույլ էին տալիս հանդես գալ իր հայրենիքի հավաքականում[10]։ Նրա պաշտոնական նորամուտը Վենեսուելայի ազգային հավաքականում կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Պանամայի հավաքականի հետ ընկերական խաղում[11]։
Վիճակագրություն
2014/2015 մրցաշրջանի ավարտ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բարսելոնա Բ | 2006/07 | 32 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 3 |
2007/08 | 30 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 6 | |
2008/09 | 20 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 5 | |
Ընդհանուր | 82 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 82 | 14 | |
Բարսելոնա | 2006/07 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2007/08 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
2008/09 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
2009/10 | 12 | 2 | 2 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 18 | 2 | |
2010/11 | 8 | 1 | 3 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 13 | 1 | |
Ընդհանուր | 23 | 3 | 6 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 35 | 3 | |
Սպորտինգ (Լիսաբոն) | 2011/12 | 11 | 3 | 3 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 18 | 3 |
2012/13 | 13 | 2 | 4 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 21 | 2 | |
Ընդհանուր | 24 | 5 | 7 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 39 | 5 | |
Վալյադոլիդ | 2013/14 | 11 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 1 |
2014/15 | 35 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 3 | |
Ընդհանուր | 46 | 4 | 1 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 47 | 4 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 105 | 17 | 6 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 117 | 17 |
Ձեռքբերումներ
«Բարսելոնա»
- Իսպանիայի չեմպիոն (3)՝ 2008/09, 2009/10, 2010/11
- Իսպանիայի սուպերգավաթակիր (2)՝ 2009, 2010
- Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ 2010/11
- Աշխարհի ակումբային առաջնության հաղթող՝ 2009
Իսպանիայի հավաքական
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Acord entre el FC Barcelona i l'Sporting Clube de Portugal pel traspàs de Jeffren» (իսպաներեն). FC Barcelona. 2011-08-04. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-03-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Jeffren Suarez set for Espanyol switch» (իսպաներեն). SoccerNews. 2013-08-31. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2016-03-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Jones, Daniel. (2013-06-02). «Liverpool want Sporting winger Jeffren Suarez to cushion blow of Luis Suarez exit» (անգլերեն). Metro. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2016-03-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «El Pucela ficha a Jeffren» (իսպաներեն). Real Valladolid. 2014-02-01. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-03-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Jeffren sale del Pucela» (իսպաներեն). Real Valladolid. 2015-08-29. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-03-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «L'AS prend sous contrat "Jeffrén", un vainqueur de la Ligue des Champions» (ֆրանսերեն). AS Eupen. 2015-08-29. Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին. Վերցված է 2016-03-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Jeffren "Voy a trabajar duro para recuperar la titularidad"» (իսպաներեն). Marca. 2015-03-19. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-03-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Rondón salvó el empate en un partido muy poco amistoso» (իսպաներեն). AS. 2015-09-09. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-03-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեֆրեն Սուարես» հոդվածին։ |
|
- Հունվարի 20 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վենեսուելայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Լիսաբոնի ֆուտբոլիստներ
- Ռեալ Վալյադոլիդի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Բարսելոնա B-ի ֆուտբոլիստներ
- Գրասհոպերի ֆուտբոլիստներ
- Վենեսուելացի ֆուտբոլիստներ
- Վենեսուելայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Տղամարդիկ
- Վենեսուելացիներ
- Տեներիֆեի ֆուտբոլիստներ
- Անձինք
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Իսպանացիներ