Մարթա Թիլտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Թիլտոն
անգլ.՝ Martha Tilton
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1915(1915-11-14)[1][2]
ԾննդավայրՔորփուս Քրիսթի, Տեխաս, ԱՄՆ[3]
Մահացել էդեկտեմբերի 8, 2006(2006-12-08)[4][2] (91 տարեկան)
Մահվան վայրԲրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց
Մասնագիտություներգչուհի և կինոդերասանուհի
ԿուսակցությունԿալիֆոռնիայի հանրապետական կուսակցություն
Կայքmarthatilton.com
 Martha Tilton Վիքիպահեստում

Մարթա Թիլտոն (անգլ.՝ Martha Tilton, նոյեմբերի 14, 1915(1915-11-14)[1][2], Քորփուս Քրիսթի, Տեխաս, ԱՄՆ[3] - դեկտեմբերի 8, 2006(2006-12-08)[4][2], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6]), սվինգի և ավանդական փոփի դարաշրջանի ամերիկյան հանրաճանաչ երգչուհի[7]։ Նրա առավել համբավված կատարումներն են «And the Angels Sing» (1939), «I Let a Song Go Out of My Heart» (1938), «This Can't Be Love», «I'll Walk Alone» (1944) երգերի ձայնագրությունները։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում հաճախ համագործակցել է Բենի Գուդմենի հետ։ Անդամակցել է Three Hits and a Miss երաժշտախմբին։ 1940-1950-ական թվականներին աշխատել է ռադիոյում, միաժամանակ նկարահանվել է մի շարք ֆիլմերում (Sunny (1941), Strictly in the Groove (1942), Swing Hostess (1944), Crime, Inc.. (1945), The Benny Goodman Story (1956)):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթան ծնվել է ամերիկյան Տեխաս նահանգի Կորպուս Քրիստի քաղաքում։ Երեք ամսական է եղել, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Կանզաս նահանգի Էդնա ոչ մեծ քաղաքը[8]։ Բայց այստեղ էլ երկար չեն մնացել. 1922 թվականին տեղափոխվել են Լոս Անջելես։ Մարթան սովորել է Fairfax High School-ում և դեռ դպրոցական տարիներից ելույթներ ունեցել տեղական ռադիոյով։ Հետագայում անդամակցել է Ջեֆ Ալեքսանդրի երգչախմբին, մասնակցել Բենի Գուդմանի Camel Caravan ռադիոշոուին, 1937 թվականի օգոստոսից սկսած՝ մի քանի տարի շարունակ հանդես է եկել Գուդմանի երաժշտախմբում՝ որպես վոկալիստ։ Ընդ որում՝ այդ խմբի կազմում մասնակցել է նաև նշանավոր Քարնեգի Հոլում 1938 թվականի հունվարին կայացած ջազային համերգին։ 1939 թվականին էլ Գուդմանի նվագախմբի նվագակցությամբ ձայնագրել է իր ամենասիրված, հիթային երգերից մեկը՝ And the Angels Sing[9]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երգչուհին մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել է ռադիոյում, երգերի տպավորիչ կատարումներով հանդես եկել Fibber McGee and Molly[10], այնուհետև՝ Campana Serenade ռադիոծրագրերում[11]։ 1940-ական թվականների սկզբներին մասնակցել է նաև CBS-ում Ռանսոմ Շերմանի նախաձեռնությամբ ստեղծված և այլ ռադիոծրագրերի[12][13]։ Մարթա Թիլտոնի մասին գրված լրագրային մի հոդվածում ռադիոյում նրա կատարած աշխատանքը բնորոշվել է որպես անկյունաքարային՝ երգչուհու ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում[14]։

Հիթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենի Գուդմանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Սինգլը Billboard
Hot 100
[15]
1937 «Bob White» 15
«Can’T Teach My Old Heart New Tricks» 14
«The Bonnie Banks o' Loch Lomond» 12
1938 «You Took the Words Right Out of My Heart» 9
«Bei Mir Bist Du» 4
«'S Wonderful» 7
«Please Be Kind» 14
«I Let a Song Go Out of My Heart» 1
«Feelin' High and Happy» 11
«Why’d Ya Make Me Fall in Love?» 12
«The Flat Foot Floogee» 7
«(I’ve Been) Savin' Myself for You» 12
«What Goes On Here in My Heart» 3
«A Little Kiss at Twilight» 7
«I’ve Got a Date with a Dream» 4
«Could You Pass in Love?» 20
«When I Go A-Dreamin'» 11
«Is That the Way to Treat a Sweetheart?» 15
«What Have You Got That Gets Me?» 6
«This can’t Be Love» 2
«I Have Eyes» 6
«You’re a Sweet Little Headache» 6
«I Must See Annie Tonight» 13
1939 «And the Angels Sing» 1

Մենակատարային (սոլո)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Սինգլը Billboard
Hot 100
[15]
1944 «I'Ll Walk Alone» 4
«Texas Red» 24
1945 «Stranger in Town» 10
«I Should Care» 10
1947 «How Are Things in Glocca Morra?» 8
«I Wonder, I Wonder, I Wonder» 9
«That'S My Desire» 10
1948 «That’S Gratitude» 22
1950 «I’Ll Always Love You» 23

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134540077 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2006/12/13/arts/13tilton.html
  5. Fordham, John (2007 թ․ հունվարի 7). «Martha Tilton». The Guardian. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  6. Martha Tilton bei Find A Grave
  7. Fordham, John (2007 թ․ հունվարի 7). «Obituary: Martha Tilton». The Guardian. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. Caprario, Owen (1951 թ․ օգոստոսի 13). «Record Reviews». The Bakersfield Californian. էջ 21. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին – via Newspapers.com.
  9. "Ziggy Elman: 'Frailach In Swing'", Big Band Library, http://www.bigbandlibrary.com/ziggyelman.html acceded 8/25/2019
  10. Carter (1942 թ․ հունվարի 3). «Comment» (PDF). Billboard. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  11. Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.). New York, NY: Oxford University Press. էջ 133. ISBN 978-0-19-507678-3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. «Campana Serenade, popular music.»
  12. Cohen, Joe (1942 թ․ փետրվարի 21). «Program Reviews: Ransom Sherman» (PDF). Billboard. էջ 8. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.(չաշխատող հղում)
  13. «Shore & Tilton Figure in Smith Stanza Shuffle». Billboard. 1948 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Martha Tilton Signed». The Circleville Herals. 1941 թ․ հոկտեմբերի 6. էջ 5. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  15. 15,0 15,1 Whitburn, Joel Pop Memories: 1890-1954. — Record Research, 1986. — ISBN 0-89820-083-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Թիլտոն» հոդվածին։