«Հակոբ Սալախյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 3. | Տող 3. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Ծնվել է [[Խարկով]] քաղաքում։ Ավարտել է Խարկովի հայկական միջնակարգ դպրոցը, [[1944]] թվականին՝ [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարանի]] բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ |
Ծնվել է [[Խարկով]] քաղաքում։ Ավարտել է Խարկովի հայկական միջնակարգ դպրոցը, [[1944]] թվականին՝ [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարանի]] բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ |
||
[[1944]]-[[1947]] թվականներին սովորել է [[Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան|Լենինգրադի համալսարանի]] ասպիրանտուրայում։ [[1947]] թվականին «[[Լև Տոլստոյ]]ի վաղ շրջանի գեղագիտական հայացքները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ [[1948]]-[[1958]] թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և կոնսերվատորիայում։ [[1954]]-[[1958]] թվականներին եղել է [[ՀԳՄ|Հայաստանի գրողների միության]] վարչության երկրորդ քարտուղար, «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնի վարիչ, «Լիտերատուրնայա գազետա» («Литературная газета») թերթի Հայաստանի սեփական թղթակից, [[1959]]-[[1969]] թվականներին՝ «Դրուժբա նարոդով» (Մոսկվա) ամսագրի խմբագրի տեղակալ։ |
|||
⚫ | |||
Ռուս գրականության պատմություն է դասավանդել ՍՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիայում։ 1952-ին լույս է տեսել Սալախյանի «Ն․ Վ․ Գոգոլ․ քննադատական կենսագրական ակնարկ» գիրքը, 1957-ին՝ «Եղիշե Չարենց»՝ բանաստեղծի կենսագրության և ստեղծագործության մասին առաջին ամբողջական մենագրությունը։ Գրականագիտական խոր վերլուծություններով է գրված Տ․ Շևչենկոյի կյանքի ու գործունեության վերաբերյալ «Զինված մարգարեն» (1964) աշխատությունը։ Սալախյան առաջաբաններ է գրել Հ․ Պարոնյանի, Գ․ Զոհրապի, Հ․ Հակոբյանի ռուս. հրատարակությունների համար։ |
|||
⚫ | [[Ռուսերեն]] լույս են տեսել «[[Եղիշե Չարենց]]» ([[Երևան]], [[1956]], [[Մոսկվա]], [[1958]]), «Հինավուրցը և երիտասարդը» (Մոսկվա, [[1971]]) գրքերը։ Մահացել է [[Մոսկվա]]յում<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=469-470}}</ref>։ ԽՄԿԿ անդամ՝ 1948-ից։ |
||
== Մատենագիտություն == |
== Մատենագիտություն == |
18:55, 3 Մայիսի 2021-ի տարբերակ
Հակոբ Սալախյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1922 |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ |
Վախճանվել է | սեպտեմբերի 1, 1969 (47 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1947) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ՀԳՄ, Հայֆիլմ, Լիտերատուրնայա գազետա, Դրուժբա նարոդով և Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա |
Հակոբ Սալախյան Վիքիդարանում |
Հակոբ Նշանի Սալախյան (սեպտեմբերի 1, 1922, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ - սեպտեմբերի 1, 1969, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1948)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Խարկով քաղաքում։ Ավարտել է Խարկովի հայկական միջնակարգ դպրոցը, 1944 թվականին՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։
1944-1947 թվականներին սովորել է Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրայում։ 1947 թվականին «Լև Տոլստոյի վաղ շրջանի գեղագիտական հայացքները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1948-1958 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և կոնսերվատորիայում։ 1954-1958 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղար, «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնի վարիչ, «Լիտերատուրնայա գազետա» («Литературная газета») թերթի Հայաստանի սեփական թղթակից, 1959-1969 թվականներին՝ «Դրուժբա նարոդով» (Մոսկվա) ամսագրի խմբագրի տեղակալ։
Ռուս գրականության պատմություն է դասավանդել ՍՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիայում։ 1952-ին լույս է տեսել Սալախյանի «Ն․ Վ․ Գոգոլ․ քննադատական կենսագրական ակնարկ» գիրքը, 1957-ին՝ «Եղիշե Չարենց»՝ բանաստեղծի կենսագրության և ստեղծագործության մասին առաջին ամբողջական մենագրությունը։ Գրականագիտական խոր վերլուծություններով է գրված Տ․ Շևչենկոյի կյանքի ու գործունեության վերաբերյալ «Զինված մարգարեն» (1964) աշխատությունը։ Սալախյան առաջաբաններ է գրել Հ․ Պարոնյանի, Գ․ Զոհրապի, Հ․ Հակոբյանի ռուս. հրատարակությունների համար։
Ռուսերեն լույս են տեսել «Եղիշե Չարենց» (Երևան, 1956, Մոսկվա, 1958), «Հինավուրցը և երիտասարդը» (Մոսկվա, 1971) գրքերը։ Մահացել է Մոսկվայում[1]։ ԽՄԿԿ անդամ՝ 1948-ից։
Մատենագիտություն
- Ն. Վ. Գոգոլ (քննադատական-կենսագրական ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1952, 114 էջ։
- Եղիշե Չարենց, Երևան, Հայպետհրատ, 1957, 204 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, հատոր 2 (1917-1941, հատորի «Եղիշե Չարենց» գլուխը գրել է Հ. Սալախյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
- Զինված մարգարեն (Տ. Գ. Շևչենկոյի կյանքն ու գրական գործունեությունը), Երևան, Հայպետհրատ, 1964, 233 էջ։
- Ժամանակիդ շունչը դարձիր, Երևան, «Հայաստան», 1967, 168 էջ։
- Դասականներ և ժամանակակիցներ, Երևան, «Հայաստան», 1971, 596 էջ։
Ծանոթագրություններ
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 469-470.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Սալախյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 115)։ |
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Խարկով քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 1 մահեր
- 1969 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԵՊՀ դասախոսներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ