Հակոբ Սալախյան
Հակոբ Սալախյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1922 |
Ծննդավայր | Խարկով (Ուկրաինա) |
Վախճանվել է | սեպտեմբերի 1, 1969 (47 տարեկանում) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հակոբ Նշանի Սալախյան (սեպտեմբերի 1, 1922, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ - սեպտեմբերի 1, 1969, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1948)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Խարկով քաղաքում։ Ավարտել է Խարկովի հայկական միջնակարգ դպրոցը, 1944 թվականին՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1944-1947 թվականներին սովորել է Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրայում։ 1947 թվականին «Լև Տոլստոյի վաղ շրջանի գեղագիտական հայացքները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1948-1958 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և կոնսերվատորիայում։ 1954-1958 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղար, 1959-1969 թվականներին՝ «Դրուժբա նարոդով» (Մոսկվա) ամսագրի խմբագրի տեղակալ։
Ռուսերեն լույս են տեսել «Եղիշե Չարենց» (Երևան, 1956, Մոսկվա, 1958), «Հինավուրցը և երիտասարդը» (Մոսկվա, 1971) գրքերը։ Մահացել է Մոսկվայում[1]:
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ն. Վ. Գոգոլ (քննադատական-կենսագրական ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1952, 114 էջ։
- Եղիշե Չարենց, Երևան, Հայպետհրատ, 1957, 204 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, հատոր 2 (1917-1941, հատորի «Եղիշե Չարենց» գլուխը գրել է Հ. Սալախյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
- Զինված մարգարեն (Տ. Գ. Շևչենկոյի կյանքն ու գրական գործունեությունը), Երևան, Հայպետհրատ, 1964, 233 էջ։
- Ժամանակիդ շունչը դարձիր, Երևան, «Հայաստան», 1967, 168 էջ։
- Դասականներ և ժամանակակիցներ, Երևան, «Հայաստան», 1971, 596 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 469-470