«Ստեֆանի Թոփալյան»–ի խմբագրումների տարբերություն
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8 |
|||
Տող 50. | Տող 50. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [http://www.armenianpulse.com/artists/stephanie/ Stephanie- Armenian Pulse Radio & Entertainment] |
* [http://www.armenianpulse.com/artists/stephanie/ Stephanie- Armenian Pulse Radio & Entertainment] |
||
* [http://www.whitegirlswithasianguys.com/stephanie-topalian-%E3%82%B9%E3%83%86%E3%83%95%E3%82%A1%E3%83%8B%E3%83%BC/ Stephanie Topalian (ステファニー)] |
* [http://www.whitegirlswithasianguys.com/stephanie-topalian-%E3%82%B9%E3%83%86%E3%83%95%E3%82%A1%E3%83%8B%E3%83%BC/ Stephanie Topalian (ステファニー)] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20150205000719/http://www.whitegirlswithasianguys.com/stephanie-topalian-%e3%82%b9%e3%83%86%e3%83%95%e3%82%a1%e3%83%8b%e3%83%bc/ |date=2015-02-05 }} |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
{{DEFAULTSORT:Թոփալյան, Ստեֆանի}} |
{{DEFAULTSORT:Թոփալյան, Ստեֆանի}} |
16:26, 5 Մարտի 2021-ի տարբերակ
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Ստեֆանի Թոփալյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 5, 1987 (36 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | պոպ |
Մասնագիտություն | Երգչուհի, երգահան, դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2007–ներկա |
Լեյբլ | Sony Music Entertainment Japan |
Կրթություն | Աոյամա համալսարան |
Անդամակցություն | Genealogy |
Stephanie (vocalist, 1987 birth) Վիքիպահեստում |
Ստեֆանի Թոփալյան, ճապոնահայ երգչուհի, երգահան, դերասանուհի։ Երգել սկսել է տասներեք տարեկանից։ Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում։ Որպես դերասանուհի՝ Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել ‘’Pride’’ ֆիլմում 2009 թվականին: Ոգեշնչված լինելով բազմապիսի ժանրերով և արվեստագետներով՝ Ստեֆանին համակրում է Մայքլ Ջեքսոնին և Բրիտանական Queen ռոք խմբին:
Կենսագրություն
Ստեֆանին ծնվել է 1987 թվականի օգոստոսի 5-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. նրա հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը՝ ճապոնուհի: Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, ով այժմ բնակվում է Տոկիոյում: Չնայած Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին և շատ կապված է իր տատիկի հետ: Հայոց ցեղասպանության մասին շատ պատմություններ է լսել՝ հայ ժողովրդի կյանքում պատմական մի իրադարձություն, որը բազմաթիվ ճակատագրեր է փոխել, այդ թվում նաև իր տատիկինն ու պապիկինը: Լսած բազմաթիվ պատմությունները հիմք են հանդիսացել, որ Ստեֆանին հավատարիմ լինի իր հայկական ծագմանն ու եռանդով սովորի իր պատմությունն ու մշակույթը՝ անկախ այն փաստից, որ նա հեռու է հայրենիքից: Նրա ազգությամբ հայ պապիկը՝ Ժան Պիեր Թոփալյանը և տատիկը՝ Գոհարիկ Միքայելյան- Թոփալյանը, Լիբանանից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ և հիմնովին հաստատվել Ուիսկոնսին նահանգում[1]: Նրա մոգական տաղանդն ու ձայնային լայն դիապազոնը Ճապոնիայում արդեն հազարավոր սրտեր են գերել: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝ նա զգում էր, որ երգն այն երազանքն է, որի շուրջ կծավալի իր ողջ հետագա կյանքը: Ստեֆանին Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է: Երգել սկսել է տասներեք տարեկանից: Ստեֆանին իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ և արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից, ով աննկարագրելիորեն տպավորվել է նրա կատարումից: Տասնինը տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական ‘’Japan records awards’’ 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը և 2007 թվականին երկու ալբոմ է թողարկել։
Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում։ Նրա առաջին և երկրորդ սինգլներ ‘’Kimiga Iru Kagiri’’-ն և ‘’Because of you’’-ն հաջորդաբար եղել են ‘’Kiss Dum” անիմացիայի սաունդթրեքեր։ Ստեֆանիի հինգերորդ սինգլ ‘’Changin’’-ը նույնպես եղել է սաունդթրեք ‘’D.Gray-man անիմացիոն ֆիլմի համար: 2008 թվականի սկզբին նրա ‘’Friends’’ երգը Անիմե TV-ի ՛՛Gundam 00՛՛ տեսաշարի երկրորդ երգն էր: Այն իր ուրույն տեղը գտավ Ճապոնական «Օրիկոն» լավագույն տասնյակի մեջ։ Որպես դերասանուհի՝ Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել ‘’Pride’’ ֆիլմում 2009 թվականին: Ֆիլմի հիմքում ընկած է Yukari Ichijo's shōjo կոմիքսը: Ստեֆանին մարմնավորել է Շիո Ասամի կերպարը, նաև մասնակցել է ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը՝ կատարելով ‘’Pride ~A Part of Me’’ երգը SRM-ի հետ համատեղ: Բացի ‘’Pride’’ ֆիլմից, Ստեֆանին նկարահանվել է ‘’Tokyo Tribe’’ (2014) և կարճամերտաժ ‘’It's All Good” (2009) ֆիլմերում։
2015 թվականի մայիսին որպես Genealogy սուպերխմբի անդամ, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[2]:
Սկավառակագրություն
Ալբոմներ
Սինգլներ
- 2007: Kimi ga Iru Kagiri
- 2007: Because of You
- 2007: Winter Gold
- 2008: Friends
- 2008: Changin' feat. Roma Tanaka
- 2009: Pride ~A Part of Me~ feat. SRM
- 2009: Future
Ծանոթագրություններ
- ↑ Eurovision 2015: Stephanie Topalian from Japan Fourth Member of Genealogy Group (անգլ.)
- ↑ «Armenia: Fourth artist of Genealogy known!». ԵՀՄ. Փետրվարի 27, 2015. Վերցված է Փետրվարի 27, 2015-ին.
Արտաքին հղումներ
- Stephanie- Armenian Pulse Radio & Entertainment
- Stephanie Topalian (ステファニー) Արխիվացված 2015-02-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանի Թոփալյան» հոդվածին։ |
|