«Հանցագործության օբյեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
{{Այլգործածություն|Օբյեկտ|Օբյեկտ}}
[[Պատկեր:Հանցագործության իրավաբանական կազմ.png|աջից|frameless|443x443փքս]]
'''Հանցագործության օբյեկտ''', [[Քրեական իրավունք|քրեաիրավական կատեգորիա]], որով նախանշվում են այն [[Հասարակական հարաբերություններ|հասարակական հարաբերությունները]], որոնց դեմ ուղղվում կամ որոնց վնաս են հասցնում [[Հանցագործություն|հանցագործությունները]]։ Այսպիսով, [[Քրեական իրավունք|քրեական իրավունքի տեսության]] մեջ համընդհանուր ճանաչում է գտել այն կարծիքը, ըստ որի օրենքները գլխավորապես պաշտպանում են այն հասարակական հարաբերությունները, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում [[Հասարակություն|հասարակության]] և [[Պետություն|հասարակության լիրիշխան քաղաքական կազմակերպության]] զարգացման համար<ref>''Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք, «Ընդհանուր մաս»'' (վեցերորդ հրատարակություն՝ փոփոխություններով և լրացումներով), խմբագրությամբ՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ [[Գագիկ Ղազինյան|Գ․Ս․ Ղազինյան]], Եր․, 2012, գլուխ 6, էջ 113-124</ref>։ Ընդ որում, [[Քրեական օրենսդրություն|քրեական օրենքների]] պաշտպանության ներքո գտնվող հասարակական հարաբերությունների շրջանակը ուղղակիորեն կապված է հասարակության և պետության շահերի, ինչպես հաև սոցիալական պահանջմունքների հետ։ Այսպիսով, հանցագործության օբյեկտ կարող են հանդիսանալ այն հասարակական հարաբերությունները, որոնք ուղղված են [[Մարդու իրավունքներ|մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների]], [[Իրավաբանական անձ|իրավաբանական անձանց, կազմակերպությունների]] իրավունքների և օրինական շահերի, [[Սեփականություն|սեփականության]], [[Շրջակա միջավայր|շրջակա միջավայրի]], [[Հասարակական կարգ|հասարակական կարգի, անվտանգության]], [[Պետական կարգ|սահմանադրական կարգի]], [[Խաղաղություն|խաղաղության]] ապահովմանն ու պաշտպանությանը։ Աշխարհի տարբեր պետություններում այս շրջանակը կարող է որոշակիորեն տարբեր լինել, սակայն թվարկված օբյեկտները հիմնական են և պաշտպանված են գրեթե բոլոր երկրների ներպետական օրենսդրությամբ։ Որոշ տեսաբաններ գտնում են, որ հանցագործության օբյեկտ կարող են հանդիսանալ նաև [[Իրավական նորմ|քրեաիրավական նորմերը]], սակայն այդ տեսակետը ընդունելի չէ քրեագետների մեծ մասի կողմից։
40 058

edits

Նավարկման ցանկ