Գագիկ Ղազինյան
Արտաքին տեսք
Գագիկ Ղազինյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ակադեմիկոս, պրոֆեսոր և իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | իրավաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Գագիկ Սերգեյի Ղազինյան (մարտի 6, 1955[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2002)։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2014, թղթակից անդամ՝ 2006)[2]։ ՀՀ վաստակավոր իրավաբան (2003): ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972-1977 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
- 1979-1983 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու (1983)։ Դոցենտ (1987)։
- Իրավաբանական գիտությունների դոկտոր (2000)։ Պրոֆեսոր (2002)։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983-1987 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս։
- 1983-1987 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ։
- 1989-1991 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ։
- 1991-2000 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ։
- 1996 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան։
- 1997 թվականից - Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության նախագահ։
- 2002 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մասնագիտական խորհրդի նախագահ։
- 2003 թվականից - Իրավաբանների միջազգային միության փոխնախագահ։
- 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[3]։
- 2013 թ. սեպտեմբերի 12-ին կողմ՝ 92, դեմ՝ 16 ձայների հարաբերակցությամբ ընդունված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամ[4]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մխիթար Գոշի մեդալ (1999)։
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան (2003)։
- ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ (2006)։
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2014)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրավունք. մարդու իրավունքներ, քաղաքացիական կրթություն, պետություն և իրավունք։ 8-10-րդ դասարաններ։ Մեթոդական ձեռնարկ, Երևան, «Տիգրան Մեծ», 2001 (համահեղինակ)։
- Քրեական դատավարության պատմական և արդի հիմնախնդիրները Հայաստանում, Գագիկ Սերգեյի Ղազինյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2001։
- Դատարանը և քաղաքացիական դատավարությունը Արևելյան Հայաստանում XIX-XX դարերում։ (Պատմաիրավական հետազոտություն և օրենսդրության իրավահամեմատական վերլուծություն), Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2001 (համահեղինակ)։
- Հայաստանի Հանրապետության դատարանակազմությունը և իրավապահպան մարմինները։ Դասագիրք իրավաբանական բուհերի համար, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2003։
- Իրավաբանի մասնագիտական հմտությունների դասավանդման հիմնահարցեր։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, «Ասողիկ», 2003։
- Ծանրացնող հանգամանքներում կատարված սպանություններ։ Գիտագործնական մեկնաբանություններ, Երևան, Տոներ, 2003 (համահեղինակ)։
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 70-ամյակին նվիրված գիտական աշխատանքների ժողովածու։ Ղազինյան Գագիկ Սերգեյի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2003։
- Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք։ Ընդհանուր մաս։ Դասագիրք իրավաբանական բուհերի համար, 2-րդ հրատարակչություն, փոփոխություններ և լրացումներ, Երևան, Եևանի համալսարանի հրատարակչություն, 2006։
- Կալանավորման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2006 (համահեղինակ)։
- Իրավագիտության արդի հիմնախնդիրները։ Գիտական հոդվածների ժողովածու, Ղազինյան Գագիկ Սերգեյի, Երևան, Եր. համալսարանի հրատարակչություն, 2007։
- Տարեգիրք։ Գ, Երևանի պետական համալսարան, Աստվածաբանության ֆակուլտետ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2008 (համահեղինակ)։
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հիմնադրման 75-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու։ Ղազինյան Գագիկ Սերգեյի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2008։
- Մինչդատական վարույթի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում։ Գիտագործնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009 (համահեղինակ)։
- Իրավաբանական գիր և վերլուծություն։ Ուսումնական ձեռնարկ, 3-րդ հրատարակություն՝ փոփոխություններով ու լրացումներով, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2010 (համահեղինակ)։
- Անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության մինչդատական վարույթում։ Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2011 (համահեղինակ)։
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածո։ Նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակին, Ղազինյան Գագիկ Սերգեյի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2012։
- Իրավագիտության ֆակուլտետը 80 տարեկան է։ Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2013 (համահեղինակ)։
- Հայոց իրավունքի պատմության հիմնահարցերը։ Հին շրջանից մինչև մեր օրերը, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2014 (համահեղինակ)։
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների 2014 թվականի նստաշրջանի նյութերի ժողովածու։ Ղազինյան Գագիկ Սերգեյի, Իրավագիտության ֆակուլտետ ԵՊՀ -- (Երևան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների նստաշրջան 2014), Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2015։
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու։ Նվիրվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ընդունելու 20-ամյակին։ (8 դեկտեմբերի 2015 թվական), Ղազինյան Գագիկ Սերգեյի, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2016։
- Գիտական աշխատությունների ժողովածու։ Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2016 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=314&langid=2
- ↑ Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
- ↑ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|