«Ֆերմիոն»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: fy:Fermion |
No edit summary |
||
Տող 24. | Տող 24. | ||
* [[Հոլի կոտորակային քվանտային էֆեկտ]] |
* [[Հոլի կոտորակային քվանտային էֆեկտ]] |
||
{{մասնիկներ}} |
|||
⚫ | |||
⚫ | |||
[[Կատեգորիա:Տարրական մասնիկներ]] |
|||
[[ar:فرميون]] |
[[ar:فرميون]] |
12:04, 29 Մայիսի 2012-ի տարբերակ
Ֆերմիոնը (այդպես է կոչվել Էնրիկո Ֆերմիի պատվին) Ֆերմի-Դիրակի վիճակագրությամբ նկարագրվող, Պաուլիի սկզբունքին ենթարկվող մասնիկ է` ի հակադրություն Բոզե-Այնշտայնի վիճակագրությամբ նկարագրվող բոզոնի:
Ֆերմիոն կարող է լինել տարրական մասնիկը, ինչպիսին էլեկտրոնն է, ֆերմիոն կարող է լինել նաև բաղադրյալ մասնիկը, ինչպիսին պրոտոնն է: Սպինի վիճակագրության թեորեմի համաձայն, դաշտի քվանտային տեսության մեջ ամբողջ սպին ունեցող մասնիկները բոզոններ են, մինչդեռ կիսաամբողջ սպին ունեցողները` ֆերմիոններ: Ի հակադրություն բոզոնների, տրված ժամանակում որոշակի քվանտային վիճակում կարող է գտնվել միայն մեկ ֆերմիոն: Պաուլիի արգելման սկզբունքը պատասխանատու է ատոմի էլեկտրոնային թաղանթի կայունության համար` դրանով իսկ հնարավոր դարձնելով բարդ քիմիական միացությունների գոյությունը: Այն հնարավոր է դարձնում նաև այլասերված նյութի գոյությունը բարձր ճնշման ազդեցության տակ (նեյտրոնային աստղեր): Միանման ֆերմիոնների համակարգի ալիքային ֆունկցիան հակասիմետրիկ է ցանկացած երկու ֆերմիոնների փոխատեղության նկատմամբ: Կենտ թվով ֆերմիոններից բաղկացած քվանտային համակարգը նույնպես ֆերմիոն է:
Ստանդարտ մոդելը տարբերակում է երկու տիպի տարրական ֆերմիոններ` քվարկներ և լեպտոններ: Ընդհանուր թվով մոդելը նկարագրում է 24 տարբեր ֆերմիոններ. 6 քվարկներ, 6 լեպտոններ և դրանց համապատասխան հակամասնիկները:
Նյութը կառուցվածքային միավորները բաղադրյալ ֆերմիոններն են` պրոտոնները և նեյտրոնները: Թույլ փոխազդող ֆերմիոնները սահմանային պայմաններում կարող են բոզոնային վարք դրսևորել: Սա պատճառ է դառնում նյութի գերհաղորդականությանը և հելիում-3-ի գերհոսությանը: Գերհաղորդիչ նյութերում էլեկտրոնները փոխազդում են` փոխանակվելով Կուպերի զույգեր կազմող ֆոնոններով, մինչդեռ հելիում-3-ում (3He) Կուպերի զույգերը ձևավորվում են սպինային ֆլուկտուացիաների միջոցով:
Բաղադրյալ մասնիկը (հադրոնները, ատոմական միջուկները, ատոմները) կախված բաղադրիչների թվաքանակից, կարող է լինել ֆերմիոն կամ բոզոն: Կենտ թվով ֆերմիոններ պարունակող մասնիկը ֆերմիոն է, զույգը` բոզոն: Մինչդեռ մասնիկի կազմության մեջ մտնող բոզոնները չեն կարող որոշել բաղադրյալ մասնիկի սպինային վիճակագրությունը, քանի որ բոզոնների սպիների գումարը միշտ ամբողջ թիվ է: Հոլի կոտորակային քվանտային էֆեկտի քվազիմասնիկները նույնպես բաղադրյալ ֆերմիոններ են:
Տես նաև
- Բոզոն
- Ֆերմիոնային դաշտ
- Նույնական մասնիկներ
- Պարավիճակագրություն
- Էնիոն
- Ֆերմիոնային կոնդենսատ
- Գերհաղորդականություն
- Հոլի կոտորակային քվանտային էֆեկտ