«Մկրտիչ Հաճյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 3. | Տող 3. | ||
| ծննդյան անուն = Մկրտիչ Շահենի Հաճյան |
| ծննդյան անուն = Մկրտիչ Շահենի Հաճյան |
||
| բնագիր անուն = |
| բնագիր անուն = |
||
| պատկեր = |
| պատկեր = Մկրտիչ Հաճյան.JPG |
||
| նկարագրություն = |
| նկարագրություն = |
||
| ծնվել է = {{ԾԱ|1915|1|11}} |
| ծնվել է = {{ԾԱ|1915|1|11}} |
19:53, 24 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
Մկրտիչ Հաճյան արմտ. հայ.՝ Մկրտիչ Շահէն Հաճեան | |
---|---|
Ի ծնե | Մկրտիչ Շահենի Հաճյան |
Ծնվել է | 1915 հունվարի 11 |
Ծննդավայր | գյուղ Էզմե |
Վախճանվել է | նոյեմբերի 25, 1985 | (տարիքը 70)
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկա |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Թուրքիա և Ֆրանսիա |
Կրթություն | Կեդրոնական վարժարան (1933) |
Մասնագիտություն | գրող, նկարիչ, երաժշտական քննադատ և գյուտարար |
Մկրտիչ Շահենի Հաճյան (1915, հունվարի 11, գյուղ Էզմե (Կ.Պոլսի մերձակա Կեյվե գավառակում) - 1985, նոյեմբերի 25, Մեխիկո), գրող, գյուտարար, երաժշտության քննադատ, նկարիչ։
Կենսագրություն
Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1933) և համալսարանի դեղագործական ֆակուլտետը (1938)։ 1952-1957 թվականներին ապրել է Ֆրանսիայում, ապա հաստատվել Մեխիկոյում։ 1959 թվականին Փարիզում մասնակցել է պետական քննություններին և ստացել երաժշտական քննադատի վկայական։ Մեխիկոյում կազմակերպել է արհեստական մարմարի արտադրություն (Հաճյանինն է քիմիական եղանակով արհեստական մարմար ստանալու գյուտը)։ Գրել է «Կնատյացը» (1949), «Աստղահարը» (1982, Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի թատերական մրցանակ) պիեսները։
Ստեղծագործություններ
Խոհաքնարական բանաստեղծություններ են ամփոփում «Բոցեր» (1973) և «Հողեն երկինք» (1977) ժողողվածուները (երկուսն էլ՝ Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի գրական մրցանակ)։ Թարգմանել է Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1949), Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1950), Ժ. Անույի «Ռոմեո և Ժանեթ» (1950) պիեսները։
Ցուցահանդեսներ
Նկարչական գործերի (վերացապաշտական) ցուցահանդեսներ է ունեցել Մեխիկոյում, Նյու Յորքում, Բոստոնում և Երևանում (1977, նվիրել է ՀԱՊ-ին)։
Աղբյուրներ
- Garo Kurkman, Armenian painters of Ottoman Empire, Volume I, Matusalem Publications, Istanbul, April, 2004.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |