«Հաճարենի անտառային»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: → , է: → է։, բ: → բ։ (2), ը: → ը։, կ: → կ։ (2), մ: → մ։ (4), ն: → ն։ (5), ս: → ս։, վ: → վ։ (3), ր: → ր։ (2), ա: → ա։ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎի... |
No edit summary |
||
Տող 7. | Տող 7. | ||
| phylum = |
| phylum = |
||
| classis = |
| classis = |
||
| ordo = |
| ordo = [[Հաճարածաղկավորնե]]ր |
||
| familia = Հաճարազգիներ |
| familia = [[Հաճարազգիներ]] |
||
| genus = [[Հաճարենի]] |
| genus = [[Հաճարենի]] |
||
| species = Հաճարենի անտառային |
| species = Հաճարենի անտառային |
||
| latin = F silvatica |
| latin = F silvatica |
||
| author = |
| author = L. |
||
| syn = |
| syn = |
||
| arm_syn = |
| arm_syn = |
||
| typus = |
| typus = |
||
}} |
}} |
||
''' Հաճարենի անտառային''' ({{lang-lat|F silvatica |
''' Հաճարենի անտառային''' ({{lang-lat|F silvatica}}), [[հաճարազգիներ]] ընտանիքի, [[հաճարենի]] ցեղի բույս։ |
||
== Նկարագրություն == |
== Նկարագրություն == |
||
Ծառեր են` մինչև 30 (երբեմն` 50) մ բարձրությամբ, ձվաձև հզոր սաղարթով և հորիզոնական ուղղությամբ դասավորված տերևներով։ Անտառային խիտ տնկարկներում |
Ծառեր են` մինչև 30 (երբեմն` 50) մ բարձրությամբ, ձվաձև հզոր սաղարթով և հորիզոնական ուղղությամբ դասավորված տերևներով։ Անտառային խիտ տնկարկներում |
18:09, 3 Օգոստոսի 2016-ի տարբերակ
Հաճարենի անտառային | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
F silvatica
L.
|
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
Հաճարենի անտառային (լատին․՝ F silvatica), հաճարազգիներ ընտանիքի, հաճարենի ցեղի բույս։
Նկարագրություն
Ծառեր են` մինչև 30 (երբեմն` 50) մ բարձրությամբ, ձվաձև հզոր սաղարթով և հորիզոնական ուղղությամբ դասավորված տերևներով։ Անտառային խիտ տնկարկներում բունը ուղիղ է և գլանաձև, գետնից բավականին բարձր տեղադրված սաղարթով։ Երիտասարդ բնի վրա կեղևը մոխրագորշավուն է, ծեր ծառերի վրա մոխրագույն, հաճախ` թեփուկավոր, հարթ և բարակ։ Երիտասարդ ընձյուղները բաց շագանակագույն են, սկզբում մազմզուկապատ, ավելի ուշ՝ մերկ։ Բողբոջները իլիկաձև են, մինչև 2 սմ երկարությամբ, սրածայր։ Բացվում են ապրիլի սկզբին։ Տերևները էլիպսաձև են, հիմքում և գագաթում սեղմված, 4 — 10 սմ երկարությամբ և 2,5—6 սմ լայնությամբ, եզրերը թեթևակի ալիքավոր, նոսր ատամնաեզր, վերևի կողմից մուգ կանաչ և փայլուն, ներքևից ավելի բաց գույնի, նոր բացված տերևները մետաքսյա աղվամազապատ են, ավելի ուշ՝ մազմզուկապատ միայն ջղերի ուղղությամբ, թարթիչավոր։ Աշնանը սկզբում ստանում են դեղին, այնուհետևգորշ գունավորում։ Տերևակոթունները մազմզուկապատ են 0,5— 1 սմ երկարությամբ։ Առէջային ծաղիկների ծաղկապատը ձագարազանգականման է, գծանման կամ գծաբլթակավոր, 2,5 —5,0 մմ երկարությամբ, եզրերին սպիտակ մազմզուկներով։ Առէջները 4 — 15 հատ են։ Պտղագավաթի կողմնային տերևիկները մախաթանման են, կոթունը՝ մազմզուկապատ, 0,8 —1,8 սմ երկարությամբ։ Ընկուզիկները 3 անկյունանի են, 1—1,6 սմ երկարությամբ, հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։
Տարածվածություն
Բնական պայմաններում տարածված է համարյա ողջ Արևմտյան Եվրոպայում, արևելքում հասնելով մինչև Ղրիմի հարավային ափերը։ Լայնասաղարթ անտառների գոտու բնորոշ ծառատեսակ է։ Առաջացնում է հսկայածավալ մաքուր և խառը անտառներ՝ կաղնու, եղևինի և այլ ծառատեսակների հետ միասին։ Այս հաճարենու անտառները տարածված են Ղրիմում, արևմտյան Ուկրաինայում, Բելոռուսիայում, Կալինինգրադի մարզում։ Ալպյան լեռներում հաճարենու անտառները հանդիպում են մինչև 1300 — 1500 մ բարձրության վրա։
Կիրառություն
Ունի հսկայական անտառտնտեսական և արդյունաբերական նշանակություն։ Արմատային մացառներ չի տալիս։ Արևելյան հաճարենու հետ համեմատած ավելի ցրտադիմացկուն է, երբեմն աճում է ավելի աղքատ ու քարքարոտ հողերում։ Հողի գերխոնավացումը և հաճախակի ողողումները վատ է տանում։ [1]:
Ծանոթագրություններ
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (171)։