«Ռուբեն Արուտչյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։
Տող 19. Տող 19.
'''Ռուբեն Սերգեյի Արուտչյան''' ([[1947]], [[հունիսի 18]], [[Երևան]]) հայ նկարիչ, ճարտարապետ, [[Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ|ՀՀ վաստակավոր նկարիչ]] ([[2012]])։
'''Ռուբեն Սերգեյի Արուտչյան''' ([[1947]], [[հունիսի 18]], [[Երևան]]) հայ նկարիչ, ճարտարապետ, [[Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ|ՀՀ վաստակավոր նկարիչ]] ([[2012]])։


Նկարիչ [[Սերգեյ Արուտչյան]]ի որդին:
Նկարիչ [[Սերգեյ Արուտչյան]]ի որդին։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

20:30, 15 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Ռուբեն Արուտչյան
Ծնվել էհունիսի 18, 1947(1947-06-18)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 16, 2022(2022-01-16)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1964) և ՀԱՊՀ (1970)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ճարտարապետների միություն
ՀայրՍերգեյ Արուտչյան

Ռուբեն Սերգեյի Արուտչյան (1947, հունիսի 18, Երևան) հայ նկարիչ, ճարտարապետ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2012

Նկարիչ Սերգեյ Արուտչյանի որդին։

Կենսագրություն

Ռուբեն Արուտչյանը ծնվել է 1947 թ. Երևանում, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի ընտանիքում։

Ստեղծագործական գործունեություն

2004 թ. հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006թ.՝ Հոլոքոստի և Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։ 2012թ. Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին։ Հեղինակ է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական և գեղանկարչալան շարքերի։

Գրաֆիկա՝

  • «Անապաստաններ», 1993-1995
  • «Գրկախառնություն», 1993-2000

Գեղանկարչական շարքեր՝

  • «Հիմնական ձև», 1995-1998
  • «Գրկախառնություն», 1993-2003

Ցուցահանդեսներ

Ռուբեն Արուտչյանի շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։ Ռ. Արուտչյանը հեղինակ է մի շարք դիզայներական նախագծերի, որմնանկարների, հուշամեդալների, զինանշանների և այլն։

Պարգևներ

  • 1976 Մոսկվայի «Երկրի երիտասարդությունը» համամիութենական ցուցահանդեսի դիպլոմ և մրցանակ
  • 1979, 1997 Առաջին հանրապետական ցուցահանդեսի մրցանակ
  • 1986 «Մեկական աշխատանքի» հանրապետական ցուցահանդեսի մեդալ՝ լավագույն գրաֆիկայի համար
  • 1996 Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթի մրցանակ
  • 2000 Հայաստանի նոր 50.000 դրամ թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակ
  • 2001 Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակ
  • 2007 Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակ
  • 2012 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ
  • 2012 ՀՀ վաստակավոր նկարիչ[6]

Ծանոթագրություններ

  1. Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանը
  2. Մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Աշնանը Ազգային պատկերասրահում կբացվի Արուտչյան ընտանիքի ցուցահանդեսը
  5. Ռուբեն Արուտչյան. Երբ մարդը դառնում է արվեստի գործ
  6. Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Աղբյուրներ