«Երգչախումբ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Gregoriaans koor2.jpg|մինի|Եկեղեցական երգչախումբ]] |
|||
'''Երգչախումբ''', երգիչների խումբ, բաղկացած մի քանի ենթախմբից, որոնցից ամեն մեկը համատեղ երգեցողության ընթացքում կատարում է առանձին երգամաս։ Հավասարակշռված անսամբլ է, ունի կայուն և ճշգրիտ լարվածք, օժտված է արտահայտչական հարուստ ու բազմազան հնարավորություններով։ |
'''Երգչախումբ''', երգիչների խումբ, բաղկացած մի քանի ենթախմբից, որոնցից ամեն մեկը համատեղ երգեցողության ընթացքում կատարում է առանձին երգամաս։ Հավասարակշռված անսամբլ է, ունի կայուն և ճշգրիտ լարվածք, օժտված է արտահայտչական հարուստ ու բազմազան հնարավորություններով։ |
||
02:43, 12 փետրվարի 2015-ի տարբերակ
Երգչախումբ, երգիչների խումբ, բաղկացած մի քանի ենթախմբից, որոնցից ամեն մեկը համատեղ երգեցողության ընթացքում կատարում է առանձին երգամաս։ Հավասարակշռված անսամբլ է, ունի կայուն և ճշգրիտ լարվածք, օժտված է արտահայտչական հարուստ ու բազմազան հնարավորություններով։
Պատմություն
Երգչախումբը երգիչների խումբ է, բաղկացած է մի քանի ենթախմբից, որոնցից յուրաքանչյուրը համատեղ երգեցողության ընթացքում կատարում է առանձին երգամաս` նվագակցությամբ կամ առանց նվագակցության: Երգչախմբերը, ըստ կազմի, լինում են կանանց, տղամարդկանց, մանկական և խառը:
Պատմական զարգացման ընթացքում փոփոխվել են երգչախմբի կազմը, երգիչների թիվը, ձայնի բաժանման սկզբունքները: Մոտ IX դարում պրոֆեսիոնալ երգչախումբը դուրս է եկել եկեղեցական համայնքից, իսկ արդեն X–XIII դարերում երգչախմբում ձայները բաժանվել են: Հավանաբար XIV–XV դարերից, բազմաձայնության զարգացմանը զուգընթաց, կիրառվել է «երգչախմբային երգամաս» հասկացությունը: Գլխավոր մեղեդային ձայնը տենորն էր: Երգչախմբի անդամների և երգամասերի քանակը պայմանավորված էր տվյալ ժամանակաշրջանի երաժշտական ոճով: XIV–XV դարերին բնորոշ էին 3–4, Վերածննդի շրջանին՝ 6–8 և ավելի երգամասեր: Հետագայում երգչախումբը բաժանվել է 4 հիմնական երգամասերի՝ սոպրանո, ալտ, տենոր և բաս, որը հաստատուն է ցայսօր: Օպերայի երևան գալուց ի վեր (XVI–XVII դարերի սահմանագիծ) երգչախումբը դարձել է նրա անբաժանելի մասը:
Բացի եկեղեցական և օպերային երգչախմբերից՝ երաժշտարվեստում նշանակալի տեղ են զբաղեցնում նաև աշխարհիկ երգչախմբերը: Երգչախմբի անդամների նվազագույն քանակը 12-ն է (կամերային երգչախումբ), առավելագույնը՝ 100–120, խառը երգչախմբերում՝ մինչև 1000 (տոնակատարությունների, հանդիսությունների ժամանակ): Ճանաչված են Միտրոֆան Պյատնիցկու անվան ռուսական ժողովրդական (1910), Էստոնիայի տղամարդկանց ազգային (1944 թ., հիմնադիր՝ Գուստավ Էռնեսաքս), Ուկրաինական ժողովրդական, Վրաստանի պետական ակադեմիական և այլ երգչախմբեր:
Երգչախմբերը Հայաստանում
Հայկական իրականության մեջ առաջինը Քրիստափոր Կարա Մուրզայի ժողովրդական երգչախմբերն Էին (1880-ական թվականներին)։ Բարձրորակ երգչախմբեր ստեղծեցին Մակար Եկմալյանը (Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում) և Կոմիտասը (Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Կոստանդնուպոլսում)։ խորհրդային տարիներին աչքի ընկան Երևանի պետական կոնսերվատորիայի (ղեկ․ Ս․ Մելիքյան) և Հայֆիլհարմոնիայի (ղեկավարներ Թաթուլ Ալթունյան, Ա․ Տեր Հովհաևնիսյան) երգչախմբերը, Պետական ակադեմիական կապելլան (ղեկավար՝ Տ. Չեքիջյան), Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբ, (ղեկ․ Է․ Էյատուրյա), Հայ էլեկտրագործարանի տղամարդկանց ինքնագործ երգչախումբ (ղեկավար՝ Նուպար Սնկրյան) և ուրիշներ։ Երգչախմբերը տարածված են նաև սփյուռքում։
Նոր շրջանում աչքի են ընկել Երևանի կոնսերվատորիայի, Ռադիոյի կամերային, Հայֆիլհարմոնիայի երգչախմբերը: Հայտնի են նաև Հայաստանի պետական, Երգչախմբային ընկերության, Կամերային, «Հայաստանի փոքրիկ երգիչներ», «Հովեր» և այլ երգչախմբեր: Սփյուռքում գործող երգչախմբերից են` «Ծնծղա» և «Նանոր» մանկական, «Գարուն» (Լիբանան), «Երևան» (Բուլղարիա), «Կոմիտաս» (Ռումինիա), «Արաքս», «Քնար», «Անի» (ԱՄՆ), «Զվարթնոց», «Նարեկացի» (Սիրիա), «Կոմիտաս», «Կռունկ» (Ուրուգվայ) և այլն[1]:
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |