«Անդրանիկ Ծառուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ ուղղագրական
Տող 13. Տող 13.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

{{DEFAULTSORT:Ծառուկյան, Անդրանիկ}}
{{DEFAULTSORT:Ծառուկյան, Անդրանիկ}}
[[Կատեգորիա:1913 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1913 ծնունդներ]]
Տող 18. Տող 19.
[[Կատեգորիա:Արևմտահայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Արևմտահայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Արևմտահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Արևմտահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Լիբանանահայեր]]
[[Կատեգորիա:Հայերը Լիբանանում]]
[[Կատեգորիա:Լիբանանահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Լիբանանահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Լիբանանահայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Լիբանանահայ բանաստեղծներ]]

19:10, 5 հունվարի 2015-ի տարբերակ

Պատկեր:Zaroukian-antranik.jpg
Անդրանիկ Ծառուկյան

Անդրանիկ Թորոսի Ծառուկյան, (ծն. 1913թ, Կյուրին - 1989թ), սփյուռքահայ գրող։

Կենսագրություն

1915 թվականի Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողներից։ 1918-1922 թթ եղել է Հալեպի որբանոցում։ Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը (1928թ1930-1934 թվականին սովորել է Բեյրութի Համազգայինի ճեմարանում։ 1935-1942թթ դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում։ 1941 թվականին հիմնադրել է «Նայիրի» պարբերականը, 1946 թվականին խմբագրել «Արևելք» օրաթերթը։ Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է 1956 թվականին։

Ստեղծագործական կյանք

Ծառուկյանի «Եղերաբախտ քերթողներ» առաջին գործը Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի, Մատթեոս Զարիֆյանի մասին է։

Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ։

Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» (1935) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» (1952) վիպակով, որը հրատարակվել է նաև Երևանում (1963), Մոսկվայում (1964, ռուսերեն), Փարիզում (1977, ֆրանսերեն)։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979) գիրքը։ 1958 թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» (1960) գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։