«Արղանա-Մադեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Mishukdero տեղափոխեց էջը «Մադեն (Խարբերդի նահանգ)»-ից «Արղանա–Մադեն»
No edit summary
Տող 78. Տող 78.




==Արտաքին հղումներ==
*[http://www.catak.bel.tr/ Քաղաքի պաշտոնական կայք] {{ref-tr}}
*[http://www.catak.gov.tr/ Շրջանի պաշտոնական կայք] {{ref-tr}}
*[http://www.arevmdahaiastan.net/am/ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն]{{hy}}


==Ծանոթագրություններ==
==Ծանոթագրություններ==

20:36, 13 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Քաղաք
Արղանա-Մադեն
թուրքերեն՝ Maden
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԵրկրամասԱրևմտյան Հայաստան
ՇրջանԱրղանա-Մադենի գավառ
Մակերես937 կմ2 կմ²
ԲԾՄ1054 մետր
Պաշտոնական լեզուԹուրքերեն
ԲնակչությունԸնդհանուր` 12,360
Քաղաք` 5,016
Գյուղեր` 7,344 մարդ (2012)
Ազգային կազմքրդեր, թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ(+90) 424
Փոստային ինդեքս23400
Փոստային դասիչ23400
Ավտոմոբիլային կոդ23
Պաշտոնական կայքmaden.gov.tr
Արղանա-Մադեն (Թուրքիա)##
Արղանա-Մադեն (Թուրքիա)

Արղանա-Մադեն (թուրքերեն՝ Maden), քաղաք և շրջան Թուրքիայի Խարբերդի նահանգում, Արևմտյան Հայաստանի տարածաշրջանում: Հին հայկական աղբյուրներում կոչվել է Արկնի, Արղնի, Արղանա, իսկ այժմ՝ Մադեն, Հին Արղանա։ Համարվել է բերդ, ավանաբերդ, գյուղաքաղաք, քաղաք։[1]

Աշխարհագրություն

Գտնվում է Արևմտյան Տիգրիսի ակունքներից մեկի՝ Արղանա գետի (Աղանա-սու) աջ ափին, Խարբերդ—Դիարբեքիր ճանապարհին, Դիարբեքիրից մոտ 55 կմ հյուսիս արևմուտք, ծովի մակարդակից 1235 մ բարձրությամբ սարավանդի վրա։ Նախկինում շրջակայքն ամբողջովին պատած էր խիտ անտառներով, որոնք շարունակ կտրտվել են պղինձ ձուլելու համար փայտածուխ ստանալու նպատակով։ Քաղաքի հարավարևմտյան կողմում կան պղնձի հարուստ հանքավայրեր, որոնք հայտնի են և շահագործման են ենթարկվել տակավին ուրարտական ժամանակներից։ Այժմ էլ դրանց պաշարները չեն սպառվել և արդյունահանումը շարունակվում է։ Պղնձից բացի նույն հանքավայրերում կան նաև ոսկի և արծաթ։

Բնակչություն

1800—1830-ական թվականներին Արղանա–Մադենն ուներ մոտ 8000 բնակիչ, որից 6000ը՝ հայեր, 1830—50-ական թթ. նրա բնակչության քանակը նվազելով հասել էր 3000 մարդու, որի կեսը կազմում էին հայերը։ Որոշ աղբյուրներում մոտ 3000 բնակիչ է նշված նաև XX դարի սկզբների Արղանա–Մադենում, բայց, այլ աղբյուրների համաձայն, այդ ժամանակ գյուղաքաղաքն ունեցել է մոտ 1500 տուն, կամ շուրջ 7000 — 8000 բնակիչ: Հայերից բացի այստեղ բնակվում էին նաև քրդեր, հույներ և հրեաներ։ 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ տեղի քրիստոնյա (հայեր և հույներ) բնակչությունը բռնությամբ տեղահանվել է, մի մասն էլ սպանվել: 2012 թ. տվյալներով քաղաքում բնակվում են 5000 մարդ[2], մեծամասամբ քրդեր:

Պատմություն

Մեծ Հայքի ժամանակ Ծոփք նահանգի Պաղնատուն գավառի մեջ։ Օսմանյան կայսրության տիրապետության օրոգ Արղանա–Մադենը Դիարբեքիրի նահանգի համանուն գավառի կենտրոնն էր։ Արղանա–Մադենը բաժանված էր երեք մեծ թաղամասերի՝ Վերին, Միջին և Ստորին։ Քաղաքում հայերը, հույները, քրդերը և հրեաներն ապրում էին առանձին թաղերում։ Տները ցրված էին սարահարթի և լեռնալանջի վրա՝ լեռան գագաթից մինչև ստորոտը կազմելով անկանոն մի քանի շարքեր։ Հայերն ունեին իրենց եկեղեցին` ս. Աստվածածին անունով, և մի վարժարան, որ գործում էր անցյալ դարի կեսերից։

Քաղաքի հայ բնակիչները աշխատում էին պղնձի հանքերում, զբաղվում երկրագործությամբ, արհեստներով ու առևտրով։ Գ. Սրվանձտյանի վկայությամբ 1840— 1860-ական թթ. ծաղկում ապրող Արղանա–Մադենի հանքարդյունաբերությունը հետագա տասնամյակներում անկման էր հասել և դատապարտվել անուշադրության։ Այստեղ պղնձի հանույթն ու ձուլումը կատարվում էին բացառապես ձեռքի աշխատանքով և իբրև վառելիք օգտագործվում էր փայտածուխը։ Նրա պղնձարդյունաբերությունը որոշ աշխուժացում է ապրել XIX դարի վերջերին և ХХ-ի սկզբներին։ Մեր դարի սկզբներին այստեղ տարեկան արտադրվում էր մոտ 3000 տոննա սև պղինձ, որը հիմնականում առաքվում էր Դիարբեքիր, Էրզրում և Տրապիզոն։

Արղանա–Մադենի պղնձի հանույթը և նախնական մշակումը խիստ կրճատվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նրա հայ բնակչության մի մասը տարագրվեց օտար երկրներ, որի հետևանքով այստեղի պղնձարդյունաբերությունը զրկվեց հարյուրավոր որակյալ աշխատողներից։



Ծանոթագրություններ