«Աբստրակցիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Black Square.jpg|մինի|Կազիմիր Մալևիչ «Սև քառակուսի»]]
[[Պատկեր:Black Square.jpg|մինի|Կազիմիր Մալևիչ «Սև քառակուսի»]]
'''Աբստրակցիոնիզմ''' կամ '''Աբստրակտ արվեստ''' ({{lang-la|abstractio}}), գեղանկարչության և արվեստի վերացական ոճ, որը մարդուն, առարկաները, բնությունը և այն ամենը ինչ գեղանկարչության մեջ նկարում ենք իր իսկ չափերով, ձևով, լույս ու ստվերով, աբստրակտ ոճում այդ բոլորը խախտված է ներկայացվում։
'''Աբստրակցիոնիզմ''' կամ '''Աբստրակտ արվեստ''' ({{lang-la|abstractio}}), գեղանկարչության և արվեստի վերացական ոճ, որը մարդուն, առարկաները, բնությունը և այն ամենը ինչ գեղանկարչության մեջ նկարում ենք իր իսկ չափերով, ձևով, լույս ու ստվերով, աբստրակտ ոճում այդ բոլորը խախտված է ներկայացվում։


Գեղանկարչության մեջ աբստրակցիոնիզմի ուղղություններից են [[կուբիզմ]]ը, [[սուպրեմատիզմ]]ը և այլն։
Գեղանկարչության մեջ աբստրակցիոնիզմի ուղղություններից են [[կուբիզմ]]ը, [[սուպրեմատիզմ]]ը և այլն։

10:25, 23 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Կազիմիր Մալևիչ «Սև քառակուսի»

Աբստրակցիոնիզմ կամ Աբստրակտ արվեստ (լատին․՝ abstractio), գեղանկարչության և արվեստի վերացական ոճ, որը մարդուն, առարկաները, բնությունը և այն ամենը ինչ գեղանկարչության մեջ նկարում ենք իր իսկ չափերով, ձևով, լույս ու ստվերով, աբստրակտ ոճում այդ բոլորը խախտված է ներկայացվում։

Գեղանկարչության մեջ աբստրակցիոնիզմի ուղղություններից են կուբիզմը, սուպրեմատիզմը և այլն։

Գլխավոր ներկայացուցիչներից են Վասիլի Կանդինսկին և Կազիմիր Մալևիչը («Սև քառակուսի» հայտնի կտավով), Պ. Մոնդրիանը, Ռ. Դեչոնեն և ուրիշներ։

Ծագել Է XX դ. սկզբներին, սակայն գեղագիտական ակունքները սաղմնավորվել են 1848-ի հեղափոխությունից հետո Ֆրանսիայում ծաղկում ապրած «մաքուր արվեստի» պաշտամունքի տարածման ժամանակ։ «Մաքուր արվեստի» կողմնակիցները, ձևն անջատելով բովանդակությունից և այն հռչակելով «առաջնային նշանակության» ինքնաբավ երևույթ, պահանջում Էին արվեստը դարձնել ինքնանպատակ, կյանքից անջատ ոլորտ։ Այսպես ծնվեց «արվեստն արվեստի համար» բանաձևը՝ ֆորմաւիզմի և նրա տարատեսակների մեկնակետը, որի ջատագովները բանաստեղծությունը հանգեցնում Էին բառերի անիմաստ օգտագործման։ Գեղանկարչության մեջ դա հասցրեց անբովանդակ գծերից, գույներից ու կետերից պատկերներ հորինելու աբստրակցիոնիստական սկզբունքին։

Աբստրակցիոնիզմը, իբրև ռեալիզմի հակոտնյա, հրաժարվում Է առարկայական աշխարհի՝ պատկերումից և արվեստը հանգեցնում նյութի անիմաստ ու խառնաշփոթ գործածմանը (գույնը և գիծը՝ գեղանկարչությունում, ծավալները և կոնստրուկցիաները՝ քանդակագործությունում, հնչյունը՝ երաժըշտության մեջ ևն)։

Աբստրակցիոնիզմը դրսևորվել Է արվեստի գրեթե բոլոր ոլորտներում, բայց հաստատվել Է գլխավորապես կերպարվեստում։ Առաջացման և հետագա Էվոլյուցիայի ընթացքում կապված Էր ֆորմալիստական այլ դպրոցների, հատկապես՝ ֆուտուրիզմի, կուբիզմի և էքսպրեսիոնիզմի հետ։ Աբստրակտ գեղանկարչության տարատեսակներն են՝ աբստրակտ Էքսպրեսիոնիզմը, տաշիզմը, սուպրեմատիզմը, նեոպլաստիցիզմը, քանդակագործության՝ անֆիգուր, կիսաաբստրակտ և մեխանիկական (այսպես կոչված ստաբիլները և մոբիլները) քանդակի մասնաճյուղերը։

Աբստրակցիոնիզմի փիլիսոփայական ակունքներն են սուբյեևտիվ իդեալիզմը և ագնոստիցիզմը։ Գեղարվեստական կերպարի ավերումը, որն ընդհանրապես խիստ բնորոշ Է ֆորմալիզմին, աբստրակտ արվեստում հասնում Է իր ավարտին։ Նրա ծայրահեղ ձևերում արտացոլման առարկան անհետանում Է՝ տեղը զիջելով խորությունից զուրկ, անկենդան և անթափանց մակերեսին։ Դրան Է հանգեցնում արվեստի անջատումը իրականությունից և գեղարվեստական ձևի միակողմանի գերաճումը։ Աբստրակտ արվեստը հրաժարվում Է ազգային ձևից և ավանդույթից, գեղարվեստական արժեքավորման որևէ չափանիշից։ Աբստրակտ արվեստի ջատագովները նրան վերագրում են «գիտական խորությամբ» ընդհանրացումների կարողություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։