«Հանգ»–ի խմբագրումների տարբերություն
չ Bot: Migrating 45 interwiki links, now provided by Wikidata on d:q178715 (translate me) |
No edit summary |
||
Տող 8. | Տող 8. | ||
Ժողովրդական ստեղծագործության հնագույն նմուշները, [[անտիկ գրականություն]]ը և միջնադարյան պոեզիայի շատ ստեղծագործություններ դեռ հանգ չունեին։ Հանգը ծագում է միջին դարերում։ Օրինակ, [[հայ գրականություն|հայ գրականության]] մեջ այն տարածվում է հիմնականում 12-13-րդ դարերից` [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]], [[Ֆրիկ]]ի և նրանց հաջորդների [[տաղ]]երում և [[պոեմ]]ներում։ |
Ժողովրդական ստեղծագործության հնագույն նմուշները, [[անտիկ գրականություն]]ը և միջնադարյան պոեզիայի շատ ստեղծագործություններ դեռ հանգ չունեին։ Հանգը ծագում է միջին դարերում։ Օրինակ, [[հայ գրականություն|հայ գրականության]] մեջ այն տարածվում է հիմնականում 12-13-րդ դարերից` [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]], [[Ֆրիկ]]ի և նրանց հաջորդների [[տաղ]]երում և [[պոեմ]]ներում։ |
||
Սկզբում հանգերը միապաղաղ էին` ամբողջ բանաստեղծության կամ նրա մեծ հատվածների տողերը վերջանում էին միևնույն հանգով, որը վարպետության |
Սկզբում հանգերը միապաղաղ էին` ամբողջ բանաստեղծության կամ նրա մեծ հատվածների տողերը վերջանում էին միևնույն հանգով, որը վարպետության ցուցանիշ (օրինակ՝ [[Ֆրիկ]]ի «Գանգատ» երկարաշունչ բանաստեղծության բոլոր տողերն անխտիր ավարտվում են ''ի'' ձայնավորով): Ժամանակի ընթացքում հանգերն ավելի ու ավելի բազմազան են դառնում։ Բայց հանգի առաջացումից հետո էլ գրվում են անհանգ գործեր (մանավանդ չափածո դրամատիկական երկեր), որոնք կոչվում են [[սպիտակ ոտանավոր]]։ Մասնավորապես անհանգ է գրվել չափածո դրամատիկական գործերի մեծ մասը (օրինակ՝ [[Շեքսպիր]]ի և [[Ալեքսանդր Պուշկին|Պուշկինի]] պիեսները): |
||
Հանգի ամենակարևոր դերն այն է, որ հանդես գալով տողերի |
Հանգի ամենակարևոր դերն այն է, որ հանդես գալով տողերի վերջում՝ այն ավելի է ընդգծում տողի՝ իբրև [[ոտանավոր]]ի հիմնական [[ռիթմական միավոր]]ի, ինքնուրույնությունը։ Հանգը կարծես մի ազդանշան է, որը հիշեցնում է [[տող]]ի ավարտվելը։ Դրանով իսկ նա ուժեղացնում է ոտանավորի [[ռիթմ]]ը։ Բացի այդ, հանգն ավելի ներդաշնակ, երաժշտական է դարձնում [[բանաստեղծական խոսք]]ը<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականագիտական բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1972|page=էջ 162-163}}</ref>: |
||
Հանգը հաճախ նաև ''իմաստային'' զգալի դեր է խաղում: Բանաստեղծները ձգտում են տողերի վերջում դնել և հանգավորել առավել կարևոր բառերը, որոնք կրկնվող հնչյունների շնորհիվ ավելի մեծ ուշադրություն են գրավում: |
|||
== Հանգերն ըստ վերջին շեշտված վանկի տեղի == |
== Հանգերն ըստ վերջին շեշտված վանկի տեղի == |
||
Տող 38. | Տող 40. | ||
:::([[Եղիշե Չարենց]]) |
:::([[Եղիշե Չարենց]]) |
||
[[Ռուսերեն]]ում և այլ լեզուներում հանդիպում են այսպես կոչված ''դակտիլային'' հանգեր (տողի վերջից երրորդ շեշտված վանկով, օր.՝ откры՛тая-ядови՛тая) և նույնիսկ ''հիպերդակտիլային'' հանգեր (վերջից չորրորդ շեշտված վանկով), որոնք [[հայերեն]]ին բնորոշ չեն<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականության տեսություն|publisher=«ԵՊՀ»|location=Երևան|year=1980|page=էջ 308}}</ref>: |
|||
Այլ լեզուներում (օրինակ` [[ռուսերեն]]ում) լինում են նաև [[դաքտիլային հանգ|դաքտիլային]] և [[հիպերդաքտիլային հանգ]]եր, որոնց մեջ համապատասխանաբար շեշտվում են տողի վերջից երրորդ և չորրորդ վանկերը։ |
|||
Սովորաբար իրար հետ հանգավորվում են նույնատիպ վերջավորությունները, բայց երբեմն արական հանգը կարող է կապվել իգականի հետ, օր.՝ [[Եղիշե Չարենց|Չարենցի]] տողերում,- թեթև՛-ետև՛ը, Մասի՛սը-սառցանի՛ստ: |
|||
== Բաց և փակ հանգեր == |
== Բաց և փակ հանգեր == |
||
Տող 46. | Տող 50. | ||
== Հանգերն ըստ կազմության == |
== Հանգերն ըստ կազմության == |
||
Հանգերը բազմազան են նաև իրենց |
Հանգերը բազմազան են նաև իրենց կազմությամբ, կարող են կրկնվել տարբեր թվով հնչյուններ: Եթե կրկնվում են միայն արական հանգի շեշտված ձայնավորն ու նրան հաջորդող հնչյունները, դա կոչվում է '''թույլ''' (կամ '''աղքատ'''), օր.՝ վր'''ա''' - հեռաց'''ա''', այնտ'''եղ''' - ահ'''եղ''', տ'''ուն''' - սյ'''ուն''', աստ'''եր'''-աչք'''եր''', վ'''առ'''-պայծ'''առ'''։ '''Ուժեղ''' (կամ '''հարուստ''', '''խոր''') հանգի մեջ կրկնվում են նաև շեշտված ձայնավորից առաջ եղած հնչյունները, օր.՝ բուրվ'''առներ''' - խ'''առներ''', եր'''կիր''' - գր'''կիր''', օ'''դում''' - կար'''ոտում''', տ'''ալիս''' - հեռան'''ալիս''' (Վահան Տերյան), վ'''առված'''-խելագ'''արված''', թափ'''առում'''-մ'''արում''', կ'''անչում'''-կար'''կաչում'''։ |
||
Լինում են նաև '''բարդ''' կամ '''բաղադրյալ''' հանգեր, , որոնք կազմված են երկու կամ ավելի բառերի հնչյուններից (վ'''ար ծաթեց''' - '''արծաթեց''', '''վարսերը նրա''' - '''վառ սերը նրա''', '''քո մի թասը''' - '''Կոմիտասը''', [[Հովհաննես Թումանյան|Թումանյանից]]՝ Մեծ անտառ'''ից նա զատված'''-Մարդու կացնից ազատված, անցավոր-անցավ օր)։ Բարդ հանգեր հատկապես շատ է ստեղծել [[Վլադիմիր Մայակովսկի|Մայակովսկին]]՝ пистолет-сто лет, под дождем-подождем, убери твою-бритвою: |
|||
Հանգերի մեջ հնչյունների համընկնումը կարող է լինել լրիվ և մասնակի: Երբ տողավերջի հնչյունները նույնությամբ կրկնվում են մի ուրիշ տողի մեջ, այդպիսի հանգը կոչվում է '''ճշգրիտ''' (ծեգին-հոգին, արյունամած-քամած, սարերի-օրերի): '''Մոտավոր''' հանգերի մեջ, նման հնչյունների կողքին, լինում են նաև մեծ կամ փոքր չափով իրարից շեղվող կամ ակնհայտորեն տարբեր հնչյուններ (ձայնավորներ և բաղաձայններ): Օրինակ, [[Վահան Տերյան|Տերյանը]] հանգավորում է այսպիսի բառեր՝ մանուկ-անամոք, ավար է-խավարը, տրտում, ապարդյուն, [[Եղիշե Չարենց|Չարենցը]]՝ մահ-համար-հիմա, անդին-անթիվ, հանդեպ-անդեմ, վերելք-քերենք, կրակ-գրած, փախչող-թախծոտ, այնտեղ-անթև, և այլն: Մոտավոր հանգի մեջ կրկնվում են ոչ թե նույն, այլ իրար նման, իրար հիշեցնող հնչյուններ, կամ հանգ կազմող հնչյունների միայն մի մասը (խաղաղ-աղա, ճակատ-հագած, գլխարկը-գլխահակ, վարդը-կարդաք, անիրական-բարեկամ)։ Մոտավոր հանգերը կոչվում են նաև '''ասոնանսային հանգեր''': |
|||
Նման վերջավորություններ կարող են ունենալ նաև միևնույն կամ հարևան տողերի ներսում եղած բառերը։ Այդպիսի կրկնությունները կոչվում են [[ներքին հանգ]]։ |
Նման վերջավորություններ կարող են ունենալ նաև միևնույն կամ հարևան տողերի ներսում եղած բառերը։ Այդպիսի կրկնությունները կոչվում են [[ներքին հանգ]]։ |
||
Տող 83. | Տող 89. | ||
{{Reflist}} |
{{Reflist}} |
||
[[Կատեգորիա:Բառագիտություն]] |
|||
[[Կատեգորիա:Տաղաչափություն]] |
[[Կատեգորիա:Տաղաչափություն]] |
||
[[Կատեգորիա:Գրականագիտություն]] |
|||
{{Link FA|he}} |
{{Link FA|he}} |
18:47, 9 Հուլիսի 2013-ի տարբերակ
Հանգ, չափածո ստեղծագործության հնչյունային ձևավորման հիմնական կողմերից մեկը։ Հանգը այն երևույթն է, երբ բանաստեղծության մեջ երկու կամ ավելի տողեր ունեն նման (համահնչուն) վերջավորություն։ Օրինակ.
- a Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար
- b Ես երազեցի արևի մասին,
- a Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար-
- b Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին։
Ժողովրդական ստեղծագործության հնագույն նմուշները, անտիկ գրականությունը և միջնադարյան պոեզիայի շատ ստեղծագործություններ դեռ հանգ չունեին։ Հանգը ծագում է միջին դարերում։ Օրինակ, հայ գրականության մեջ այն տարածվում է հիմնականում 12-13-րդ դարերից` Ներսես Շնորհալու, Ֆրիկի և նրանց հաջորդների տաղերում և պոեմներում։
Սկզբում հանգերը միապաղաղ էին` ամբողջ բանաստեղծության կամ նրա մեծ հատվածների տողերը վերջանում էին միևնույն հանգով, որը վարպետության ցուցանիշ (օրինակ՝ Ֆրիկի «Գանգատ» երկարաշունչ բանաստեղծության բոլոր տողերն անխտիր ավարտվում են ի ձայնավորով): Ժամանակի ընթացքում հանգերն ավելի ու ավելի բազմազան են դառնում։ Բայց հանգի առաջացումից հետո էլ գրվում են անհանգ գործեր (մանավանդ չափածո դրամատիկական երկեր), որոնք կոչվում են սպիտակ ոտանավոր։ Մասնավորապես անհանգ է գրվել չափածո դրամատիկական գործերի մեծ մասը (օրինակ՝ Շեքսպիրի և Պուշկինի պիեսները):
Հանգի ամենակարևոր դերն այն է, որ հանդես գալով տողերի վերջում՝ այն ավելի է ընդգծում տողի՝ իբրև ոտանավորի հիմնական ռիթմական միավորի, ինքնուրույնությունը։ Հանգը կարծես մի ազդանշան է, որը հիշեցնում է տողի ավարտվելը։ Դրանով իսկ նա ուժեղացնում է ոտանավորի ռիթմը։ Բացի այդ, հանգն ավելի ներդաշնակ, երաժշտական է դարձնում բանաստեղծական խոսքը[1]:
Հանգը հաճախ նաև իմաստային զգալի դեր է խաղում: Բանաստեղծները ձգտում են տողերի վերջում դնել և հանգավորել առավել կարևոր բառերը, որոնք կրկնվող հնչյունների շնորհիվ ավելի մեծ ուշադրություն են գրավում:
Հանգերն ըստ վերջին շեշտված վանկի տեղի
Հանգերն իրենց բնույթով շատ բազմազան են։ Նախ, նրանք տարբերվում են ըստ վերջին շեշտված վանկի տեղի։ Եթե տողն ավարտվում է շեշտված վանկով, հանգը կոչվում է արական։ Օրինակ.
- a Եվ հարազատ աչքի նըմա՛ն
- a Քեզ կըժտա վճիտ Սևա՛ն,
- b Որ լեռների շուքի հետ
- b Խաղ է անում, խայտում վետ-վետ...
Քանի որ հայերենում բառերի մեծ մասը վերջահար շեշտ ունի, մեր պոեզիայում էլ գերակշռում է արական հանգը։ Հայերենում շատ ավելի քիչ են իգական հանգերը, որոնց մեջ շեշտվում է տողի նախավերջին վանկը։ Օրինակ.
- a Ցուրտ հոկտեմբերն է ծեծում իմ դո՛ւռը,
- b Եվ մրրկում է հողմը գիշե՛րս.
- a Բոլորն անզոր է, բոլորն իզո՛ւր է
- b Եվ անամոք է, որպես հուշե՛րս։
Արական և իգական հանգերը կարող են հանդես գալ կողք-կողքի, ինչպես հետևյալ քառատողում.
- a Հնչում են օրերը, կանչո՛ւմ են,
- b Օրերը-կաևմիր ու բոսո՛ր.
- a Օրերը ղողանջ ու հնչյո՛ւն են,
- b Զնգում են` հրե ու հզո՛ր։
Ռուսերենում և այլ լեզուներում հանդիպում են այսպես կոչված դակտիլային հանգեր (տողի վերջից երրորդ շեշտված վանկով, օր.՝ откры՛тая-ядови՛тая) և նույնիսկ հիպերդակտիլային հանգեր (վերջից չորրորդ շեշտված վանկով), որոնք հայերենին բնորոշ չեն[2]:
Սովորաբար իրար հետ հանգավորվում են նույնատիպ վերջավորությունները, բայց երբեմն արական հանգը կարող է կապվել իգականի հետ, օր.՝ Չարենցի տողերում,- թեթև՛-ետև՛ը, Մասի՛սը-սառցանի՛ստ:
Բաց և փակ հանգեր
Եթե հանգ կազմող բառն ավարտվում է ձայնավորով, հանգը կոչվում է բաց, բաղաձայնով ավարտվելու դեպում` փակ։
Հանգերն ըստ կազմության
Հանգերը բազմազան են նաև իրենց կազմությամբ, կարող են կրկնվել տարբեր թվով հնչյուններ: Եթե կրկնվում են միայն արական հանգի շեշտված ձայնավորն ու նրան հաջորդող հնչյունները, դա կոչվում է թույլ (կամ աղքատ), օր.՝ վրա - հեռացա, այնտեղ - ահեղ, տուն - սյուն, աստեր-աչքեր, վառ-պայծառ։ Ուժեղ (կամ հարուստ, խոր) հանգի մեջ կրկնվում են նաև շեշտված ձայնավորից առաջ եղած հնչյունները, օր.՝ բուրվառներ - խառներ, երկիր - գրկիր, օդում - կարոտում, տալիս - հեռանալիս (Վահան Տերյան), վառված-խելագարված, թափառում-մարում, կանչում-կարկաչում։
Լինում են նաև բարդ կամ բաղադրյալ հանգեր, , որոնք կազմված են երկու կամ ավելի բառերի հնչյուններից (վար ծաթեց - արծաթեց, վարսերը նրա - վառ սերը նրա, քո մի թասը - Կոմիտասը, Թումանյանից՝ Մեծ անտառից նա զատված-Մարդու կացնից ազատված, անցավոր-անցավ օր)։ Բարդ հանգեր հատկապես շատ է ստեղծել Մայակովսկին՝ пистолет-сто лет, под дождем-подождем, убери твою-бритвою:
Հանգերի մեջ հնչյունների համընկնումը կարող է լինել լրիվ և մասնակի: Երբ տողավերջի հնչյունները նույնությամբ կրկնվում են մի ուրիշ տողի մեջ, այդպիսի հանգը կոչվում է ճշգրիտ (ծեգին-հոգին, արյունամած-քամած, սարերի-օրերի): Մոտավոր հանգերի մեջ, նման հնչյունների կողքին, լինում են նաև մեծ կամ փոքր չափով իրարից շեղվող կամ ակնհայտորեն տարբեր հնչյուններ (ձայնավորներ և բաղաձայններ): Օրինակ, Տերյանը հանգավորում է այսպիսի բառեր՝ մանուկ-անամոք, ավար է-խավարը, տրտում, ապարդյուն, Չարենցը՝ մահ-համար-հիմա, անդին-անթիվ, հանդեպ-անդեմ, վերելք-քերենք, կրակ-գրած, փախչող-թախծոտ, այնտեղ-անթև, և այլն: Մոտավոր հանգի մեջ կրկնվում են ոչ թե նույն, այլ իրար նման, իրար հիշեցնող հնչյուններ, կամ հանգ կազմող հնչյունների միայն մի մասը (խաղաղ-աղա, ճակատ-հագած, գլխարկը-գլխահակ, վարդը-կարդաք, անիրական-բարեկամ)։ Մոտավոր հանգերը կոչվում են նաև ասոնանսային հանգեր:
Նման վերջավորություններ կարող են ունենալ նաև միևնույն կամ հարևան տողերի ներսում եղած բառերը։ Այդպիսի կրկնությունները կոչվում են ներքին հանգ։
Հանգերն ըստ դասավորության
Հանգավորման տեսակները բանաստեղծական տողերի համանման վերջավորությունների` հանգերի դասավորման տարբեր եղանակները։ Օրինակ, քառատող տան մեջ լինում է հանգավորման երեք հիմնական տեսակ.
ա) Կից հանգավորում (հանգով կապվում են հարևան տողերը) - aabb.
- Ցրտահա՜ր, հողմավա՜ր
- Դողացին մեղմաբար
- Տերևները դեղին,
- Պատեցին իմ ուղին...
- (Վահան Տերյան)
բ) Խաչաձև հանգավորում (կենտ տողերը հանգով կապվում են իրար հետ, իսկ զույգերն` իրար) - abab.
- Ով կհանդիպի, ով կբարևի,
- Ում հոգեհամբույր խոսքը կլսեմ,
- Ում ուրախացած դեմքը կարևի`
- Բարեկամական հրճվանքով վսեմ։
- (Եղիշե Չարենց)
գ) Օղակաձև հանգավորում (հանգով կապվում են առաջին և չորրորդ տողերն իրար հետ, իսկ միջին տողերն` իրար) - abba
- Համբյուրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
- Թո՛ղ որ լիառատ ծծեմ` հեշտագին
- Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին`
- Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։