Ներքին հանգ
Արտաքին տեսք
Ներքին հանգ, բառերի հնչյունական նման վերջավորություններ բանաստեղծական տողի ներսում` ի տարբերություն սովորական հանգի, որը միշտ համընկնում է տողերի վերջի հետ և ազդարարում է բանատողի` իբրև ռիթմի հիմնական միավորի, ավարտվելը։ Ներքին հանգի երեք տեսակներ կան.
ա. Երբ համահնչյուն են միևնույն տողի ներսում եղած բառերը։
- Ո'չ տրտունջ, ո'չ մրմունջ սգավոր,
- Հեռացի'ր, մոռացի'ր ինձ հավետ,
- Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
- Կգնամ իմ դժկամ ցավի հետ։
բ. Տողի ներսում գտնվող բառերը հանգավորվում են տողի վերջի հետ։
- Մու'տ բախչեն նազով, քեզ գովիմ սազով,
- յար իլթիմազով։
գ. Երբ հանգավորվում են հարևան տողերի ներսում գտնվող բառերը.
- Հույսի հայրենիք,
- Լույսի հայրենիք...
- Իմ նոր հայրենիք,
- Հզոր հայրենիք...
Ներքին հանգը պատկանում է բանաստեղծության երաժշտականությունը ուժեղացնող միջոցների թվին։ [1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Է. Դ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան