Jump to content

Սոֆյա Յովանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Յովանովիչ
սերբ.՝ Софија Јовановић
1895 - 1979
ԾննդավայրԲելգրադ, Սերբիայի թագավորություն կամ Սերբիայի իշխանություն
Մահվան վայրԲելգրադ, ՀՍՖՀ կամ ՀՍՖՀ
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Քաղաքացիություն Սերբիայի թագավորություն և  Հարավսլավիայի Թագավորություն
Զորատեսակհետևազոր
Կոչումսերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Դրինայի ճակատամարտ, Կոլուբարայի ճակատամարտ, Fall of Belgrade (1915)? և Սալոնիկի ռազմաճակատ

Սոֆյա Յովանովիչ (սերբ.՝ Софија Јовановић, 1895, Բելգրադ, Սերբիայի թագավորություն և Սերբիայի իշխանություն - 1979, Բելգրադ, ՀՍՖՀ և ՀՍՖՀ), Սերբիայի Թագավորության զինված ուժերի կամավոր Բալկանյան պատերազմների և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա ունեցել է նարեդնիկի (սերժանտ) կոչում, պարգևատրվել է 13 շքանշաններով և մեդալներով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգրադի Դուշանովա փողոցի վրա ապրող մսագործ Յովանովիչի դուստրն էր։ Յովանովիչը մի քանի դուստրերի հայր էր, բայց ափսոսում էր, որ նույնիսկ մեկ որդի չունի։ Սոֆյան վաղ է կորցրել հորը։ Դպրոցն ավարտել է 1912 թվականին, երբ սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը[1]։ Նա ներկայացել է ժողովրդական պաշտպանության ներկայացուցիչների մոտ որպես կամավոր։ Հանձնաժողովի ներկայացուցիչները Սոֆյային առաջարկել են հրաժարվել ծառայությունից կամ գոնե բուժքույր դառնալ վիրավորներին օգնելու համար, սակայն նա կտրականապես մերժել է՝ պնդելով, որ ցանկանում է սպանել թուրքերին։ Ի վերջո հանձնաժողովը, որի կազմում էին դեղավաճառ Կարիչը, կապիտան Վոիսլավ Տանկոսիչը և մայոր Միլան Վասիչը (հայտնի է «Լեռնային թագավոր» մականունով), հավանություն է տվել[2]։

Սոֆյան դարձավ սերբական բանակի առաջին կանանցից մեկը[1]։ Նա ուսուցումն անցել է Պրոկուպլե և Վրանսկա Բանյա քաղաքներում, իսկ նրա մկրտությունը տեղի է ունեցել Ցրնա Չուկայում և Վելյա Գլավայում։ Սոֆյան զբաղված էր ճակատային գծի վրա հարձակումներով, դիվերսիայի և անակնկալ հարձակումների կազմակերպմամբ։ Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, իսկ ֆրանսիացի լրագրողները նրան անվանել են «սերբական Ժանն դ'Արկ»[3][4]։ Փարիզում 1912 թվականին Le Petit ամսագրի շապիկին հայտնվել է Սոֆյա Յովանովիչի լուսանկարը։ Երկրորդ Բալկանյան պատերազմի ավարտից հետո Սոֆյան գնացել է աշխատելու երկաթուղային տնօրինությունում որպես պաշտոնյա։

Շուտով սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Սոֆյան վերադառնում է բանակ։ 1914 թվականի հուլիսի 28 լույս 29-ի գիշերը նա ընդունել Բելգրադի համար առաջին ճակատամարտը, ետ մղելով ավստրիացիների հարձակումը։ Սրեմյան կամավորական ջոկատի կազմում նա սերբական զինյալների առաջին խմբի հրամանատարն էր, որոնք Սավայի միջով անցել էին Սրեմ, որպեսզի պարզեն հակառակորդի դիրքերը և կտրեն հեռախոսային գիծը դեպի Զեմուն։ Սոֆիայի հետ հարձակման են անցել Միրոսսլավ Գոլուբովիչը, Պրեդրագ Կարակլաիչը, Պավել Արսենիչը և Միլիվոե Լազարևիչը։ Նրանք վերցրել էին երկու սերբական դրոշներ և դրանք դրել էին աշտարակների վրա, ապա զենքը զինամթերքով վերցրել էին և վերադարձել Բելգրադ[5]։

Սոֆիան մասնակցել է Դրինայի և Կոլուբարի մարտերին։ 1915 թվականի հոկտեմբերին Սերբիայի վրա Գերմանական կայսրության հարձակումից անմիջապես հետո նա մասնակցել է Բելգրադի համար ճակատամարտերին, պաշտպանելով տարածքը Ադա Ցիգանլիայից մինչև Դորչոլ, մայոր Դրագուտին Գավրիլովիչի հրամանատարության ներքո, որից հետո Սերբիայի բանակի հետ նահանջում է Ալբանիա և մասնակցում Սալոնիկի ճակատի ճեղքմանը, ինչպես նաև Բելգրադի ազատագրմանը։ Մարտերից մեկի ժամանակ նա վիրավորվել է, նրա թաթը կտրել են և նա մնացել է հաշմանդամ։ Ընդհանուր առմամբ, նա պատերազմի համար ստացել է 13 պարգև[1]։

Պատերազմից հետո, Սոֆյան ամուսնացել է գործընկերը Տիհոմիր Կրսմանովիչի հետ և ժողովրդի մեջ գրեթե չի հայտնվել։ Նա մահացել է 1979 թվականին, նրան թաղել են Բելգրադի Նոր գերեզմանատանը զինվորական պատիվներով[6]։ Սոֆիայի ծոռնուհին՝ դերասանուհի և ռեժիսոր Սանյա Կրսմանովիչ-Տասիչը, գրել է իր մեծ տատի մասին պիես է գրել՝ «Հացի ու արյան վկաները» (սերբ.՝ Приче хлеба и крви).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Наша Јованка Орлеанка („Вечерње новости“, 4. јун 2014)
  2. Антоније Ђурић „Жене солунци говоре“ 2014
  3. Mihailo B. Pavlović (1988). Francuzi o Srbima i Srbiji. Narodna knjiga. ISBN 978-86-331-0101-1.
  4. Enrico Mercatali (1912). Tripoli-Cirenaica: note descrittive, illustrates, dei paesi, dei costumi, della storia libica, alternate con le cronache della guerra Italo-Turca e della conquista della Libia, seguite della rassegna della guerra Balcanica. Sonzogno. էջ 957.
  5. Српске Амазонке Великог рата (1914‐1918) – Скромне даме гвозденог срца
  6. Политика:Сестре по оружју причају о бесмислу

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]