Կոլուբարայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոլուբարայի ճակատամարտ
Մարտերը Սերբական ռազմաճակատում
{{{վերնագիր}}}
Թվական {{{թվական}}}
Վայր Կոլուբարա գետ, Սերբիա
Արդյունք Սերբերի հաղթանակ
Հակառակորդներ
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա Կաղապար:Դրոշավորում/Սերբիա (1882-1918) Սերբիա
Հրամանատարներ
Օսկար Պոտիորեկ Ռադոմիր Պուտնիկ,
Ժիվոին Միշիչ
Ռազմական կորուստներ
120 000 132 000


Ավստրո-հունգարական երրորդ ներխուժումը Սերբիա 1914 նոյեմբերի 16-դեկտեմբերի 15 և Սերբիայի վճռորոշ հաղթանակը:

Կոլուբարայի ճակատամարտը (16 նոյեմբերի — 15 դեկտեմբերի, 1914 թվականի), Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր ճակատամարտն է Բալկաններում: Սերբական զորքերը կարողացան ջախջախել ավստրիական ֆելդցայխմայստեր (ֆելդմարշալ) Օսկար Պոտիորեկի V և VI բանակների կորպուսները, ինչի շնորհիվ ազատագրվեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը:

Ուժերի հարաբերակցությունը ճակատամարտից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբ զինվորները Կոլուբարայի ճակատամարտի ժամանակ:

Դրինայի ճակատամարտից հետո սերբական բանակը հարկադրված էր նահանջել Կոլուբարա գետի աջա ափը: Սերբական բանակն իր կազմու ուներ 250.000 վատ հանդերձավորված զինվոր, այն դեպքում, երբ 280 000 թավաքանակով ավստրիական բանակը ոչ մի բանի կարիք չուներ:

  • 1914 թ. նոյեմբերի 16-ին ավստրո-հունգարական բալկանյան զորախումբը (V և VI բանակներ)՝ ֆելդցայխմայստեր Օսկար Պոտիորեկի հրամանատարությամբ սկսեց զանգվածային գրոհ իրականացնել սերբերի դիրքերի վրա: Հարձակման նպատակն էր՝ գրավել Օբրենովաչ-Վալյեվո երկաթուղային ճյուղը, դրանով իսկ բարելավելով սերբական ռազմաճակատում գտնվող ավստրո-հունգարական զորքերի մատակարարումը: Ավստրո-հունգարական զինված ուժերի V բանակին հաջողվեց զավթել Լազարևաց (Лазаревац) բնակավայրը, հետ վանելով II սերբական բանակը:
  • Իր հերթին Ավստրո-հունգարական զինված ուժերի VI բանակը նոյեմբերի 24-ին զավթեց ռազմավարական նշանակություն ունեցող Մալյեն (Мальен) լեռը՝ Դիվչիբարի (Дивчибар) մերձակայքում, դրանով իսկ դերբերի դրությունն առավել սրելով ձախ թևում:
  • Նոյեմբերի 25-ին Ավստրո-հունգարական զինված ուժերի V բանակին հաջողվեց հետ վանել սերբական II և III բանակները և անցնել Լեգ (Лъег) գետը, դրանով իսկ թևանցելով սերբական I բանակին:

Տեսնելով վիճակի անելանելիությունը, սերբ զորավար Ժիվոին Միշիչը (Живоин Мишич) որոշեց լքել դիրքերը և նահանջել մինչև Գորնի Միլանովեց (Горни Милановац) քաղաքը: Սեր զորավարը կամենում էր հետաձգել անխուսափելի ճակատամարտը, վերախմբավորել իր զորքերը և թարմ ուժերով հակահարձակում սկսել: Սերբական զորքերի վոյեվոդան՝ ֆելդմարշալ Ռադոմիր Պուտնիկը սկզբնապես հավանություն չէր տալիս զորավար Միշիչ այդ պլանին, քանզի վերջինիս իրագործումը սպառնալիք էր ստեղծում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի համար, որը սերբերը կարող էին պարզապես կորցնել: Սակայն իրականությունը համոզոեց սերբ վոյեվոդային, որ հարկավոր է իրականացնել Միշիչի պլանը:

Նոյեմբերի 30-ին սերբական զորքերը թողեցին Բելգադը: Ավստրո-հունգարական զորահրամանատար Օսկար Պոտիորեկը որոշեց ճզմել սերբական II բանակն իր աջ թևում, և դրանով իսկ մերկացրեց ավստրո-հունգարական զորքերի դիրքերը: Ֆելդցայխմայստեր Պոտիորեկը սխալ եզրահանգում էր կատարել, թե, իբր թուլացած սերբական I բանակն ի վիճակի չի լինի որևէ բան ձեռնարկելու ռազմաճակատում: Այդ իսկ պատճառով ավստրո-հունգարական զորահրամանատարը իր զորքերին հանգստանալու ժամանակ չտվեց և դրանով իսկ վերջնականապես հյուծեց նրանց ուժերը, մինչդեռ սերբերը հանգստանում էին և պատրաստվում հակահարձակման:

Հակահարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան սերբական I բանակի
1300 կապրալներին:

Պուտնիկը հրաման տվեց սերբական բանակի համընդհանուր հարձակման մասին 1914 թվականի դեկտեմբերի 3-ին: Շնորհիվ նրա, որ ավստրո-հունգարական զորքերը ձգվել էին մեծ տարածության վրա, սերբերը սկսեցին մեկը մյուսի հետևից ջախջախել V բանակի կորպուսները, դեկտեմբերի 5-ին գրավելով Սուվոբոր (Сувобор) լեռ ռազմավարական բարձունքը: Թեպետ հարձակումը ռազմաճակատի այլ տեղամասերում նույնքան տպավորիչ չէր, Օսկար Պոտիորեկը հրամայեց իր զորքերին նահանջել Կոլուբարա գետի ձախ ափը, որպեսզի զանգվածային գրոհ կազմակերպի սերբական II բանակի վրա: Սերբական դիրքերի վրա թշնամու հաջորդական գրոհներն ու հարձակումները հաջողությամբ չպսակվեցին: Համալրումներ ստանալով՝ սերբերը ջախջախեցին V բանկի VIII կորպուսը, դրանով իսկ ստիպելով ավստրո-հունգարական զորքերին՝ թողնելու Բելգրադը: Դեկտեմբերի 15-ին սերբական զորքերը դարձյալ մտան իրենց մայրաքաղաք:

Ճակատամարտի արդյունքում սերբերը շատ կարևոր հաղթանակ տարան, քանզի հաջորդ 10 ամիսներին Սերբիան խոշոր ճակատամարտերի ասպարեզ չդարձավ: Այնուամենայնիվ Սերբիայի կորուստները ամբողջ 1914 թվականի պատերազմաշրջանի ընթացքում՝ օգոստոսից մինչև դեկտեմբեր վիթխարի էին՝ 170 000 զինվոր ու սպա, և, ընդ որում՝ ոչ մի հույս՝ օգնություն ստանալու իրենց դաշնակիցներից (Անտանտայից՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Սերբական պատերազմաշրջան