Սոֆիի ընտրությունը (վեպ)
Սոֆիի ընտրությունը անգլ.՝ Sophie's Choice | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | փիլիսոփայական գեղարվեստական գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Վիլյամ Սթայրոն |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Բրուքլին |
Հրատարակչություն | Random House |
Հրատարակվել է | 1979 |
Նախորդ | The Confessions of Nat Turner? |
Հաջորդ | Darkness Visible? |
«Սոֆիի ընտրությունը» (անգլ.՝ Sophie's Choice), ամերիկացի գրող Վիլյամ Սթայրոնի վեպը, որտեղ նկարագրվում է մի կնոջ պատմություն, որը կարողացավ ողջ մնալ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ հարավցի Սինգոն, որն ավարտել է Դյուքի համալսարանը, կարողացել է Երկրորդ աշխարհամարտի վերջում մասնակցել ամերիկյան զորքերի մարտական գործողությոններին և Նյու Յորքի McGraw-Hill Education հրատարակչությունում աշխատել գրաքննիչ։ Միապաղաղ, անհետաքրքիր աշխատանքը նրան ստիպում է թողնել հրատարակչությունը և մտածել ինքնուրույն գրող դառնալու մասին։ Սթինգոն տեղափոխվում է Բրուքլին և շենքում վարձում է մի բնակարան, որտեղ բնակվում են նաև երիտասարդ լեհուհի Սոֆի Զավիստովսկայան և նրա սիրեցյալ Նատան Լանդաուն։
Սոֆին և Նատանը դառնում են Սթինգոյի՝ լավագույն և միակ ընկերները։ Նա իմանում է, որ Նատանը հրեական ծագմամբ ամերիկացի հաջողակ կենսաբան է, որն աշխատում է Պֆայզեր լաբորատորիայի ընկերությունում եզակի դեղամիջոցի գյուտի համար։ Սթինգոն հետզհետե ավելին է իմանում Սոֆիի մասին։ Նա նրան պատմում է իր լեհուհի լինելու մասին, որը տեսել է բռնազավթված Լեհաստանում տիրող պատերազմի սարսափելի դեպքերը։ Չնայած, որ նա հրեուհի չէ, Սոֆին այն մարդկանց շարքում է, որին նացիստները ուղարկել են Օսվենցիմ։
Առաջին հայացքից սիրող զույգը երջանիկ է թվում, բայց պարբերաբար Նատանը հուզական խանգարումներ է ունենում, երբ նա կատաղությամբ մեղադրում է Սոֆիին դավաճանության մեջ, ծեծում նրան և լքում։ Սակայն որոշ ժամանակ անց նա միշտ վերադառնում է և ծնկաչոք լաց լինելով Սոֆիին աղաչում է ներել իրեն։
Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Նյուրնբերգյան դատավարությանը զուգընթաց, և Նաթանը, կարծես, համակվում է հրեաներին ոչնչացնել՝ հատուցման գաղափարի պատճառով։ Խանգարումների ժամանակ նա ավելի ու ավելի է պահանջում պատասխան Սոֆիից, թե ինչպես է նրան հաջողվել ապրել համակենտրոնացման ճամբարում, ինչի է գնացել, երբ հազարավոր հրեաներ ուղարկվել են գազային խցեր։
Սյուժեի զարգացմանը զուգընթաց Սոֆին Սթինգոյի մեջ տեսնում է այն մարդուն, որին կարող է բացահայտել, վստահում է նրան իրեն տանջող սարսափելի գաղտնիքները, որոնք տանջում են իրեն և որոնց մասին նա չի համարձակվում պատմել Նատանին։ Այսպես Սթինգոն իմանում է, որ Սոֆին ձերբակալվել է նացիստների կողմից՝ մոր համար խոզապուխտ գնելու և տեղափոխելու փորձի համար այն պայմաններում, որտեղ միսն արգելված էր գնել, քանի որ այն պետք է գնվեր բացառապես Ռեյխի բանակի կարիքների համար։ Այդ օրը նացիստների կողմից ուղեկցվող լայնածավալ շուրջկալումը հիմնականում ուղղված էր դիմադրության բանակի անդամներին ձերբակալելուն, իսկ ավելի փոքր չափով՝ մանր հանցագործներին, այդ թվում՝ Սոֆիին։ Այսպիսով՝ Սոֆին և մյուսները արտաքսվեցին Օսվենցիմից։ Այստեղ, գերմաներենի փայլուն իմացության շնորհիվ, նա հասցնում է լինել բանտարկյալների այն փոքր խմբում, որը նացիստներն օգտագործում են իրենց աշխատանքում և չեն նախատեսում ակնթարթորեն ոչնչացնել։
Սոֆին Սթինգոյին պատմում է իր հոր պատմությունը, որը միշտ բոլորից թաքցրել է։ Նրա հայրն ամբողջ կյանքում կողմնակից է եղել ծայրահեղ հակահրեական հայացքներին և բացահայտ խոսել պատերազմի սկսվելուց առաջ Լեհաստանից հրեաների վտարման համար։ Սակայն բռնազավթումից հետո, չնայած ամեն ինչին, նա առաջիններից մեկն էր լեհերի կողմից ոչնչացվածների մեջ։
Վեպի վերջում Սթինգոն իմանում է Սոֆիի ամենասարսափելի գաղտնիքի մասին։ Նրանից բացի, նացիստները ձերբակալել են որդուն՝ Յանին և դստերը՝ Եվային։ Եվ երբ նրանց բերում են Օսվենցիմ, «ընտրասերման» գործընթացում Սոֆիին առաջարկվում է սարսափելի ընտրություն կատարել` որոշել՝ երեխաներից որ մեկին է նա թողնելու, և ով է անմիջապես ուղարկվելու գազային խուց։ Սոֆին աղաչում է կարեկցել երկու երեխաներին, բայց նա ստիպված է լինում կատարել ընտրություն, հակառակ դեպքում երկուսն էլ անմիջապես կկործանվեն։ Նա խնդրում է փրկել որդու կյանքը։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեպը 1982 թվականին ԱՄՆ-ում էկրանավորել է ռեժիսոր Ալան Պակուլան։ Մերիլ Սթրիփը Սոֆիի դերով արժանացել է Օսկար կինոմրցանակի։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեպն ընդգրկվել է Լը Մոնդ օրաթերթի «Դարի լավագույն 100 գրքեր» ցանկում[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «100 Best Novels». Modern Library. 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|