Jump to content

Սուրինամյան պիպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրինամյան պիպա
Սուրինամյան պիպա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչներ
Ընտանիք Պիպայիններ
Տեսակ Ամերիկյան պիպա
Լատիներեն անվանում
Pipa pipa (Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Սուրինամյան պիպա կամ ամերիկյան պիպա (լատին․՝ Pipa pipa), անպոչ երկկենցաղների կարգի պիպայինների ընտանիքին պատկանող կենդանատեսակ։

Տարածված է միայն Հարավային Ամերիկայում։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային Ամերիկա մայրցամաքում։ Ապրում է Սուրինամում, Բրազիլիայում և Գայանայում։ Բնական ամենամեծ արեալները գտնվում են Սուրինամ պետության տարածքում, որից էլ գալիս է կենդանատեսակի անվանումը։

Ապրում է ռոգիչ ջրանցքներում, տնկադաշտերում, երաշտի ժամանակ գտնվում է գրեթե չորացած ջրափոսերում, իսկ անձրևից հետո՝ թափառում ջրով ողողված անտառում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը հասնում է 20 սմ-ի։ Մեջքը դեղնավուն է, երբեմն՝ սևագորշ։ Մեջքը դեղնավուն է, որի վրայով երբեմն ձգվում է մուգ զոլ։

Մաշկը կնճռոտ է՝ բազմաթիվ փոսիկներով։ Բերանի անկյուններից և աչքերի մոտից կախված են մաշկային կտորներ։ Աչքերը փոքր են։

Վարում է ջրային կենսակերպ, չնայած շնչառական օրգանները թոքերն են, որը առանձնյակի մոտ բավականին լավ է զարգացած։

Բաժանասեռ կենդանիներ են, սեռական դիմորֆիզմը արտահայտնված չէ։ Բեղմնավորումը ներքին է։ Սուրինամյան պիպան ձվադրում է անձրևի ժամանակ։

Պիպան, դեպի վեր շրջելվ ձվադիրը, ձվերը դնում է մեջքի մաշկի փոսիկների մեջ։ Արուն, թաթիկով սեղմելով ձվադիրը, օգնում է ձվերը դուրս հանելուն և փոսիկների մեջ տեղավորելու գործընթացին։

Դրանից հետո էգը առատ լորձ է արտադրում, որով ծածկում է ձվերը։ Յուրաքանչյուր փոսիկի խորությունը 10-15 մմ է, իսկ նրանց մեջ տեղավորած ձվերի տրամագիծը՝ 6-7 մմ։ Ձվերի քաշը կազմում է միջինում 3 գ։ Ամեն բեղմնավորումից հետո դնում է 40-114 ձու։

82 օրից հետո ձվից դուրս են գալիս ձևավորված ֆիզիոլոգիական կառուցվածք ունեցող գորտերը։ Մաշկափոխանակությունից հետ առաջանում է փոսիկներվ նոր մաշկ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 159 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրինամյան պիպա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրինամյան պիպա» հոդվածին։