Սուրեն (պարթև զորավար)
Սուրեն | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 84 |
Ծննդավայր | Պարթևստան |
Մահացել է | մ. թ. ա. 52 |
Մահվան վայր | Պարթևստան |
Քաղաքացիություն | Պարթևստան |
Մասնագիտություն | սպա |
![]() |
Սուրեն կամ Սուրենա, հայտնի է նաև որպես Ռուստահամ Սուրեն[1], (մ. թ. ա. 84, Պարթևստան - մ. թ. ա. 52, Պարթևստան) մ․թ․ա․ առաջին հազարամյակի պարթև սպարապետ։ Եղել է Սուրենների տոհմի առաջնորդը, առավել հայտնի է Խառանի ճակատամարտում հռոմեացիներին պարտության մատնելու համար։ Նրա գլխավորությամբ պարթևները վճռական հաղթանակ են տարել քանակով գերազանցող հռոմեական արշավական ուժերի նկատմամբ, որոնց ղեկավարել է Մարկոս Կրասոսը։ Ճակատամարտը սովորաբար համարվում է Հռոմեական և Պարթևական կայսրությունների միջև ամենավաղ և ամենավճռական ճակատամարտերից մեկը, Հռոմեական պատմության ամենախոշոր պարտություններից մեկը։
«Սուրենա» անվանումը շարունակում է մնալ տարածված Իրանում և հաճախ արտասանվում է որպես «Սորեն»։ «Սուրենա»–ն Սուրեն անվանվան հունական և լատինական տարբերակն է[2][3]։ Անվանվան «Սուրեն» տարբերակը շարունակում է տարածված մնալ Հայաստանում[4]։ Սուրեն նշանակում է «հերոսական», առաջացել է ավեստերեն սուրա «ուժեղ, վեհ» բառից[c][5]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կրասոսի կյանքը 21» աշխատությունում՝ գրված սպարապետի ժամանակներից 125 տարի անց, Պլուտարքոսը նկարագրել է Սուրենին որպես «չափազանց վաստակավոր մարդու, ով իր հարստությամբ, պատվով և ծագումով երկրորդն էր արքայից հետո, քաջությամբ և ընդունակություններով ամենառաաջինն էր պարթևների մեջ, իսկ հասակով և անձնական գեղեցկությամբ նա հավասարը չուներ»[b][2]։ Պլուտարքոսը, համարելով որ նա մեծ հարստության տեր է եղել, ենթադրել է որ Սուրենի բանակում եղել են շատ ստրուկներ[6]։ Այնուամենայնիվ, այս համատեքստում հիշատակված «ստրուկներ» (doûloi, servi) տերմինի իրական իմաստը վիճելի է[7][8]։ Պլուտարքոսը նաև նկարագրել է նրան որպես «ամենաբարձր և ամենագեղեցիկ արտաքինով տղամարդ, ում արտաքին տեսքի նրբությունն ու զգեստի կանացիությունը սակայն այդքան էլ չէին համընկնում նրա տղամարդկայնության մասին խոսակցություններին։ Մարական սովորույթներին համապատասխան նա դեմքին կարմրաներկ էր քսում և բաժանում էր գլխի մազերը»[9]։ Սուրենը Պարթևական կայսրության ամենահզոր մարդկանցից մեկն էր, և ըստ Ղազերանիի, նա «ինքն իրեն թագավոր էր, քանի որ նա ճանապարհորդում է պալատական շքախմբով»[10]։
Մ․թ․ա 54 թվականին Սուրենը գլխավորել է Որոդես II–ի զորքերը Սելևկիա քաղաքի համար մղվող ճակատամարտում։ Սուրենը այս ճակատամարտում դրսևորել է իրեն որպես ժառանգական իրավահաջորդության կողմնակից (մինչ այդ Որոդես II-ը գահընկեց էր արվել Միհրդատ IV-ի կողմից) և նշանակալի դեր է խաղացել Որոդես II–ի Արշակունիների գահին վերահաստատվելու գործում[11]։
Մ․թ․ա 53 թվականին հռոմեացիները առաջխաղացում են սկսել Պարթևստանի արևմտյան վասալների ուղղությամբ։ Ի պատասխան, Որոդես II–ը ուղարկել է իր հեծելազորը Սուրենի գլխավորությամբ՝ կասեցնելու հռոմեացիների առաջխաղացումը։ Երկու բանակները հանդիպեցին Խառանի ճակատամարտում (Խառան քաղաքի մոտակայքում ներկայիս Թուրքիայում), որտեղ բանակի գերակա սպառազինության և խելացի մտածված մարտավարության կիրառմամբ, պարթևները անապատում ծուղակը գցեցին և ջախջախեցին իրենց թվաքանակով գերազանցող հռոմեացիներին[12]։ Չնայած ճակատամարտում պարթևների հաջողությունը մեծ վնաս հասցրեց հռոմեացիներին (Պլուտարքոսը հիշատակում է 20,000 սպանվածների և 10,000 գերիների մասին) և «հզոր արձագանքի առաջացավ Արևելքի ժողովուրդների մեջ», այն «չառաջացրեց ուժերի հարաբերակցության որևէ վճռական փոփոխություն»[13], այն է՝ Արշակունիների հաղթանակը նրանց չտվեց նոր տարածքային ձեռքբերումներ։ Սուրենը մահապատժի է ենթարկվել արքա Որոդես II-ի կողմից, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ արքան համարել է Սուրենին սպառնալիք իր գահակալության համար և զգուշացել է նրա կողմից գահակալական հնարավոր հավակնություններից[13]։
«Ինչ-որ իմաստով [Սուրենի] կերպարը պատմական ավանդության մեջ հետաքրքիր կերպով զուգահեռ է Ռուստամին [[[Շահնամե]]ում]»։ «Եվ այնուամենայնիվ, չնայած Ռուստամի կերպարի գերակշռությանը էպիկական ավանդույթում, երբեք չի հաջողվել նրան գտնել պատմական համոզիչ մարմնացում»[14]։
Մարմնավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 17-րդ դարի ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կոռնեյլի վերջին ստեղծագործությունը՝ Սուրենա վերնագրով ողբերգությունը, մոտավորապես հիմնված է զորավար Սուրենի պատմության վրա։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]a.[a] | Պարթև թագավորներին թագադրելու իրավունքը չէր նշանակում իշխանություն այդ թագավորների նկատմամբ։ «Սուրենի՝ Խառանի հաղթողի մահապատիժը, ցույց է տալիս տալիս Պարթևաստանում գերագույն միապետի համեմատաբար անսահմանափակ իշխանությունը»[15]։ |
b.[b] | Պլուտարքոսի՝ մ․թ․ երկրորդ դարի մ.թ.ա. առաջին դարի հրամանատարի նկարագրության մեջ ասվում է. «Սուրենը սովորական մարդ չեր, հարստությամբ, ընտանիքով և պատվով նա առաջինն էր արքայից հետո, քաջությամբ և հնարավորություններով, ինչպես որ գեղեցկությամբ նա գերազանցում էր այդ ժամանակվա բոլոր պարթևներին։ Երբ նա պարզապես երկիր ներսում ուղևորվում էր ճանապարհորդության, նա իր հետ ուներ հազար ուղտ՝ իր ուղեբեռը տանելու համար, և երկու հարյուր կառք՝ իր հարճերի համար։ Նրան ուղեկցում էին հազարավոր ծանր զինված ձիեր, և շատ ավելի շատ թեթև զինվածներ գնում էին նրա առջևից։ Իրաապես, նրա վասալներն ու ստրուկները իրար հետ կազմում էին տասը հազարից ոչ պակաս հեծելազոր»[16]։ |
c.[c] | Justi 1895, էջ. 317
, col. 2, ¶ 2: "d. i. der heldenhafte, awest. sūra (stark, hehr)." |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pourshariati, 2008, էջ 462
- ↑ 2,0 2,1 [a][b]Lendering 2006.
- ↑ Herzfeld 1929, էջ. 44,70.
- ↑ Lang 1983, էջ. 510.
- ↑ Justi 1895, էջ. 317.
- ↑ Perikanian 1983, էջ. 635.
- ↑ Foundation, Encyclopaedia Iranica. «Welcome to Encyclopaedia Iranica». iranicaonline.org.
- ↑ Schippmann, 1986, էջեր 525–536
- ↑ «The Internet Classics Archive | Crassus by Plutarch». classics.mit.edu.
- ↑ Gazerani, 2015, էջ 21
- ↑ Bivar 1983, էջ. 49.
- ↑ Bivar 1983, էջեր. 49–51.
- ↑ 13,0 13,1 Schippmann 1987, էջ. 528.
- ↑ Bivar 1983, էջ. 51.
- ↑ Schippmann 1987, էջ. 532.
- ↑ Langhorne & Langhorne 1934, էջ. 59.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bivar, A. D. H. (1983), «The Political History of Iran under the Arsacids», in Yarshater, Ehsan (ed.), Cambridge History of Iran, vol. 3, London: Cambridge UP, էջեր 21–100
- Bivar, A. D. H. (2003), «Gondophares», Encyclopaedia Iranica, vol. 11, Costa Mesa: Mazda, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 8-ին, Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - Frye, R. N. (1983), «The Political History of Iran under the Sassanians», in Yarshater, Ehsan (ed.), Cambridge History of Iran, vol. 3, London: Cambridge UP, էջեր 116–81
- Herzfeld, Ernst Emil, ed. (1929), «Das Haus Sūrēn von Sakastan-->», Archæologische Mitteilungen aus Iran, vol. I, Berlin: Dietrich Reimer, էջեր 70–80
- Justi, Ferdinand (1895), «Sūrēn», Iranisches Namenbuch, Leipzig/Marburg: Elwert, էջեր 316–17.
- Lang, David M. (1983), «Iran, Armenia and Georgia», in Yarshater, Ehsan (ed.), Cambridge History of Iran, vol. 3, London: Cambridge UP, էջեր 505–37
- Lendering, Jona (2006), Surena, Amsterdam: livius.org, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին, Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - Lukonin, V. G. (1983), «Political, Social and Administrative Institutions», in Yarshater, Ehsan (ed.), Cambridge History of Iran, vol. 3, London: Cambridge UP, էջեր 681–747
- Plutarch, "Marcus Crassus", in Langhorne, John; Langhorne, William, eds. (1934), Plutarch's Lives, London: J. Crissy
- Rawlinson, George (1901), The Seven Great Monarchies Of The Ancient Eastern World, vol. 6, London: Dodd, Mead & Company
- Perikanian, A. (1983), «Iranian Society and Law», in Yarshater, Ehsan (ed.), Cambridge History of Iran, vol. 3, London: Cambridge UP, էջեր 627–81
- Schippmann, K. (1987), «Arsacid ii: The Arsacid Dynasty», Encyclopaedia Iranica, vol. 2, New York: Routledge & Kegan Paul, էջեր 525–36, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 19-ին, Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - Pourshariati, Parvaneh (2008). Decline and Fall of the Sasanian Empire: The Sasanian-Parthian Confederacy and the Arab Conquest of Iran. London and New York: I.B. Tauris. ISBN 978-1-84511-645-3.
- Schippmann, K. (1986). «Arsacids ii. The Arsacid dynasty». Encyclopaedia Iranica, Vol. II, Fasc. 5. էջեր 525–536.
- Gazerani, Saghi (2015). The Sistani Cycle of Epics and Iran's National History: On the Margins of Historiography. BRILL. էջեր 1–250. ISBN 9789004282964.