Սուրեն Մեհրաբյան
Արտաքին տեսք
| Սուրեն Մեհրաբյան | |
|---|---|
| Բնօրինակ անուն | Սուրեն Արամայիսի Մեհրաբյան |
| Ի ծնե անուն | Սուրեն Մեհրաբյան |
| Ծնվել է | 1952, Գանձակ Գալաց, Ռումինիա |
| Երկիր | |
| Մասնագիտություն | թառահար |
Սուրեն Արամայիսի Մեհրաբյան (1952, Գալաց, Ռումինիա), հայ թառահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Մեհրաբյանը ծնվել է 1952 թվականին Կիրովաբադ (Գանձակ) քաղաքում։
1968 թվականին ավարտել է տեղական երաժշտական դպրոցը, իսկ 1972 թվականին Բաքվի երաժշտական ուսումնարանը, իսկ 1977 թվականին Բաքվի կոնսերվատորիան։ Աշխատել է տեղի ֆիլհարմոնիայի անսամբլում որպես մենակատար։
1988 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան։ Եղել է Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախմբի մենակատար թառահարը։
1992 թվականից բնակվում է Լոս Անջելեսում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011