Սուրեն Զաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1956[1] (67 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դաշնակահար |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Սուրեն Կարոյի Զաքարյան (դեկտեմբերի 11, 1956[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կոմպոզիտոր, դաշնակահար։
Կարո Զաքարյանի որդին։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1986 թվականից, վարչության անդամ՝ 2013 թվականից)։
Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը (1981 թվական) և ասպիրանտուրան (1983 թվական), Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (1985 թվական)։ 1987 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում (դաշնամուրի ամբիոնի վարիչ՝ 2002 թվականից)։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների, որոնք կատարվել են Հայաստանում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Իսրայելում և ԱՄՆ-ում։ Կոմպոզիտորների համամիութենական մրցույթի 2-րդ, 3-րդ (1985 թվական, Մոսկվա), Հենրիկ Վենյավսկու անվան միջազգային մրցույթի 1-ին (1990 թվական, Լեհաստան) մրցանակներ, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ (2017 թվական)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ դաշնակահարներ