Սուրեն Դադայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրեն Դադայան
Ծնվել է հունվարի 15, 1904(1904-01-15)
Ծննդավայր Բաքու
Մահացել է մայիսի 21, 1972(1972-05-21) (68 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտություն քաղաքական գործիչ

Սուրեն Քրիստափորի Դադայան (հունիսի 15, 1904, Բաքու - մայիսի 21, 1972, Մոսկվա), խորհրդային պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ավարտել է Ադրբեջանական ԽՍՀ արդյունաբերության ակադեմիայի տնտեսվարների ինստիտուտը։ Ավելի քան 35 տարի ղեկավարի աշխատանք է կատարել ԽՍՀՄ նավթարդյունաբերության, ապա Պետպլանի սիստեմում։ Եղել է ԽՍՀՄ նավթարդյունաբերության մինիստրի տեղակալ (1946-1952), ԽՍՀՄ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի նախագահի տեղակալ (1957-1960

Կյանքի վերջին տարիներին աշխատել է որպես ԽՍՀՄ Պետպլանի պլանավորման վարչության (1962-1965), այնուհետն՝ Պետպլանի ենթաբաժինների պետ (1965-1972)։ Դադայանը նավթագազային արդյունաբերության զարգացմանը նպաստող գյուտերի հեղինակ է։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին նրան շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ։ Պարգևատրվել է Լենինի երեք և Կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 260 CC-BY-SA-icon-80x15.png