Jump to content

Սուրեն Ավչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Ավչյան
Ծնվել էհուլիսի 24 (օգոստոսի 6), 1904[1] կամ օգոստոսի 5, 1904(1904-08-05)[2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհունիսի 2, 1985(1985-06-02)[2] (80 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունգրող, մշակութային գործիչ և թարգմանիչ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Պարգևներ
Սուրեն Ավչյան Վիքիդարանում

Սուրեն Գևորգի Ավչյան (հուլիսի 24 (օգոստոսի 6), 1904[1] կամ օգոստոսի 5, 1904(1904-08-05)[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 2, 1985(1985-06-02)[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գրական-մշակութային գործիչ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ Փոքր տարիքից զրկվել է մորից։ Նրան խնամել ու դաստիարակել է բանասաց տատը (հոր մայրը)՝ Աննա Մովսեսի Մարտիրոսյան-Ավչյանը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցներում, որտեղ նրա ուսուցիչներն էին Հակոբ Աղաբաբը, Աթաբեկ Խնկոյանը, Դանիել Ղազարյանը, Նինա Խանոյանը։ Հետո սովորել է Ներսիսյան դպրոցում, որը չի ավարտել։

Նրա առաջին բանաստեղծություը տպագրվել է 1923 թվականին, «Կարմիր ծիլեր» մանկական ամսագրում։ 1923-1937 թվականներին աշխատել է Վրաստանի կաշեգործների միության ակումբում որպես գրադարանի աշխատակից, գրադարանապետ, ապա ակումբի վարիչ և նկարիչ։ 1924 թվականին նույն ակումբում հայ բանվորներից կազմակերպել է դրամատիկական խմբակ, որը գործել է երկար տարիներ։ 1941-1946 թվականներին Ռուբեն Աղաբաբի հետ, ղեկավարել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը, իսկ 1950-1961 թվականներին եղել է այդ մասնաճյուղի նախագահի տեղակալը։ 1961-1964 թվականներին աշխատել է Վրացական ԽՍՀ ԳԱ Շոթա Ռուսթավելու անվան վրաց գրականության պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող։ Ապա կրկին եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի փոխնախագահը[3]։

Մահացել է Թբիլիսիում, թաղված է Խոջիվանք պանթեոնում։

  • Մի թռուցիկ մանուկներին (Հակոբ Աղաբաբի մասին), Թիֆլիս, պոլիգրաֆտրեստի 4-րդ տպարան, 1927, 4 էջ։
  • Արհեստ և արվեստ։ Նկարիչ-ցինկոգրաֆ Ս. Սողոմոնյանի կյանքն ու գործունեությունը, Թիֆլիս, պոլիգրաֆդպրոցի տպարան, 1930, 36 էջ։
  • Լիանա (մանկական պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1940, 16 էջ։
  • Բանաստեղծություններ, Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1959, 116 էջ։
  • Արտեմ Լուսինյան (հեղինակակից Գրիգոր Զարեյան), Երևան, Հայկական թատերական ընկերություն, Հայպետհրատ, Հայպետհրատ, 1963, 136 էջ։
  • Ողջույն քեզ, Հայաստան։ Աշխարհի բանաստեղծները Սովետական Հայաստանի մասին (գրքում տեղ են գտել նաև Ս. Ավչյանի գործերից), Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատարակչություն, 1970, 104 էջ։
  • Գրական ակնարկներ, Թբիլիսի, «Մերանի», 1978, 319 էջ։

Ս. Ավչյանի դրամաների բեմականացումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սոս և Վարդիթեր (ըստ Պերճ Պռոշյանի համանուն վեպի, Թբիլիսիի Ստ. Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոն, 1946)։
  • Քյոռ-օղլի (Թբիլիսիի Ստ. Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոն, 1948)։
  • Սայաթ-Նովա (Ալավերդու ժողովրդական թատրոն, 1963)։
  • Պըլը-Պուղի (Թբիլիսիի Ստ. Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոն, 1962)։
  • Տնփեսան (Թբիլիսիի Ստ. Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոն, 1972)։

Ս. Ավչյանի վրացերենից հայերեն կատարած թարգմանությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Իլյա Ճավճավաձե, Ոտանավորներ և պոեմներ (գրքի մեջ մտնող «Ուրվական» պոեմը և մի շարք բանաստեղծություններ թարգմանել է Ս. Ավչյանը), Թբիլիսի, Սախելգամի, 1937, 118 էջ։
  • Ակակի Ծերեթելի, Հատընտիր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ս. Ավչյանը), Երևան, Պետհրատ, 1940, 96 էջ։
  • Կոստանտինե Գամսախուրդիա, Առաջնորդը, տրիլոգիա, գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1943, 234 էջ։
  • Նիկոլոզ Բարաթաշվիլի, Հատընտիր (բանաստեղծություններ և պոեմներ), Թբիլիսի, 1946, 64 էջ։
  • Կոստանտինե Գամսախուրդիա, Վարպետաց վարպետի աջը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 437 էջ։
  • Սրտի ձայն։ Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին (ժողովածուի գործերի մի մասը թարգմանել է Ս. Ավչյանը), Երևան-Թբիլիսի, «Հայաստան»-«Սաբճոթա Սաքարթվելո», 1970, 182 էջ։
  • Թենգիզ Պիրվելի, Կրակոց կեսգիշերին (թարգմանության հեղինակակից Հ. Դավթյան), Երևան, «Սովետական գրող», 1977, 142 էջ։
  • Իլյա Ճավճավաձե, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մասը թարգմանել է Ս. Ավչյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 95 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 64.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Ավչյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 623