Սուրբ Տիխվինյան Աստվածամոր վանք
Սուրբ Տիխվինյան Աստվածամոր վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Eastern Orthodox monastery? |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բուզուլուկ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Buzuluk Eparchy? |
Հիմնական ամսաթվերը | 1835 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Հիմնադրված | 1835 |
Tikhvin Virgin Monastery (Buzuluk) Վիքիպահեստում | |
buzulukjenmonastyr.prihod.ru |
Սուրբ Տիխվինյան Աստվածամոր վանք կամ Բուզուլուկի Տիխվինյան Աստվածամոր վանք (ռուս.՝ Тихвинский Богородицкий монастырь), Ռուս Ուղղափառ եկեղեցու Բուզուլուկ թեմի կանանց մենաստան, որը գտնվում է Բուզուլուկ քաղաքում։ Նախկինում վանքը Օրենբուրգի մարզում[1] էր, հիմնադրվել է 1847 թվականին որպես կանացի կրոնական համայնք։ 1860 թվականին համայնքը վերածվում է իգական հանրակացարանային վանքի, որտեղ 20-րդ դարի սկզբին ապրում էին մոտ 400 միանձնուհիներ և նորեկներ, գործում էր դպրոց, հիվանդանոց, սրբապատկերների և ոսկե ասեղնագործության արհեստանոց, եկեղեցական ծառայությունները մատուցվում էին երեք եկեղեցիներում։
Խորհրդային իշխանության հաստատումից հետո, 1922 թվականին, վանքից առգրավվել են եկեղեցական սպասքի բոլոր արժեքավոր իրերը, իսկ 1929 թվականի հունվարին վանքը փակվել է։ Վանքի շինությունները փոխանցվել են տարբեր հաստատությունների, ժամանակին այնտեղ եղել է աքսորյալների բանտ, որտեղ գնդակահարություններ են իրականացվել, այդ թվում՝ տեղի հոգևորականների։
Ճարտարապետական համալիրը համեմատաբար լավ է պահպանվել՝ կորցնելով միայն փայտաշեն եկեղեցին և զանգակատունը, չնայած այն հանգամանքի, որ վանքը վերստեղծվել է 2000 թվականին, նախկին տարածքը նրան չի պատկանում, թեև վերադարձի գործընթացը շարունակվում է[2]։ Մոտակայքում է գտնվում վերստեղծված վանքը, որտեղ ներկայումս ապրում են 20-ից մի փոքր ավել միանձնուհիներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի հիմնադիրն ու կառուցողը եղել է գյուղացի աղջիկ Եվֆիմիա Գերասիմովնա Օվսյաննիկովան։ Լինելով խորապես հավատացյալ՝ պատանեկությունից նա իր կյանքը նվիրել է Տիրոջը ծառայելուն, ավելի քան քսան տարի ապրել է Տոմբովի նահանգի Կիրսանով քաղաքի կանանց համայնքում, իսկ երբ նրա ծնողները տեղափոխվել են Բուզուլուկ շրջանի Միխայլովկա գյուղ, նա 1830-ական թվականներից հաստատվեց Բուզուլուկում [3]։
Այստեղ Եվֆեմիա Գերասիմովնան իր համար խուց է կառուցել, զբաղվել ասեղնագործությամբ, սովորեցրել երեխաներին գրել և կարդալ, հանգուցյալների համար սաղմոս կարդալ՝ պահպանելով Կիրսանով համայնքում սովորած վանական աղոթքի կանոնները։ Ժամանակի ընթացքում նրան միացան Բուզուլուկից մոտ մեկ տասնյակ աղջիկներ, որոնք հակված էին վանական կյանքին։ Ձևավորված ոչ պաշտոնական համայնքը, որի անդամները վարում էին աշխատանքով և աղոթքով լի կյանք, ձեռք բերեց Բուզուլուկ քաղաքի բնակիչների վստահությունն ու բարեհաճությունը։ 1835 թվականին Բուզուլուկի քաղաքային հասարակությունը Օվսյաննիկովային տվել է 4 ակր հողատարածք քաղաքի ծայրին, քաղաքային գերեզմանատան մոտ՝ այնտեղ կանանց վանքի կառուցման համար։ Եվֆեմիա Գերասիմովնայի համար այս նվերն անսպասելի էր, քանի որ նա նման բան չէր խնդրել։ Նա դա համարեց ի վերուստ նշան և վճռականորեն որոշեց վանք կառուցել՝ իր ողջ ուժերը նվիրելով այս գաղափարին[3]։
Նույն 1835 թվականին Օվսյաննիկովան ծանոթացավ Աննա Իվանովնա Պուտիլովայի հետ։ Հողատեր Աննա Պուտիլովան, հրետանայաին զորքերի կապիտանի այրին, առատաձեռն բարերար էր, ով շատ բան էր արել Սամարայի թեմի վանքերի համար, օրինակ, ավելի ուշ նա նպաստել էր Մոյսկու և Կլյուչեգորսկու վանքերի ստեղծմանը։ Ապրումակցելով համայնք բացելու Օվսյաննիկովայի մտադրությանը՝ Պուտիլովան նրան նվիրեց 109 հա հողատարածք, որը գտնվում է Թալլի գյուղի մոտ, Բուզուլուկից 70 վերստ հեռավորության վրա. Սակայն, քանի որ Պուտիլովան հողը ստացել էր ամուսնու մահից հետո, նա անմիջապես չկարողացավ Օվսյաննիկովային տրամադրել հողի սեփականության իրավունքի օրինական փաստաթղթերը։ Դա տեղի ունեցավ միայն 1842 թվականին։ Միևնույն ժամանակ, Պուտիլովան նամակներ է ուղարկել Բուզուլուկին ամենամոտ գտնվող գյուղացիական ինքնակառավարման վարչական կենտրոններին, որտեղ խնդրում է հայտնել այդ գյուղերի բնակիչներին, որ քաղաքում բացվում է կանանց համայնք, ուր կընդունվեն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են նվիրել իրենց հոգևոր կյանքին վանականության կանոնների։ Նամակներն ազդեցություն ունեցան, և շուտով շրջակա բնակավայրերից մոտ 30 գյուղացի աղջիկներ դիմեցին համայնքին միանալու համար։ Այդ ժամանակ նվիրաբերված հողատարածքում արդեն հիմնվել էր համայնքային տնտեսություն, որտեղ կառուցվել էր տուն և որոշ տնտեսական շինություններ։ Նոր ժամանած քույրերի մեծ մասին ուղարկեցին այս ագարակը, որտեղ նրանքզբաղվում էին հողագործությամբ՝ սնունդ վաստակելով իրենց և ողջ համայնքի համար[3]։
Ինչպես նաև, մոտ 1835 թվականին, քարանձավներում, Բուզուլուկից չորս մղոն հեռավորության վրա, ձևավորվեց մեկ այլ կանանց համայնք կազակ Մարֆա Ալեմանովայի (ըստ այլ աղբյուրների ՝ Մարիա Լիմանովայի) ղեկավարությամբ։ Նախկինում այս քարանձավներում ապրել են մի քանի ճգնավոր երեցներ, սակայն Բուզուլուկի քաղաքային իշխանությունների հրամանով նրանց ուղարկել են իրենց մշտական բնակության վայրերը, քանի որ անօրինական կերպով օտար հողեր էին գրավել[4]։ Ալլեմանովայի կանանց համայնքն արդեն պաշտոնապես գործում էր, նրա տեղակայումը քարանձավներում համաձայնեցված էր Օրենբուրգի կազակական բանակի ղեկավարության հետ, որին պատկանում էին այդ հողերը։ Կազակների իշխանությունները նույնիսկ շինություններին կից 5 ակր վարելահող են հատկացրել։ Այս համայնքը գոյատևեց մոտ 10 տարի, բայց հետո կազակական հողերը փոխանցվեցին պետական գերատեսչությանը, իսկ համայնքը այդպես էլ հավանություն չստացավ եկեղեցական իշխանությունների կողմից, ինչի արդյունքում քույրերին խնդրեցին հեռանալ այս վայրերից[4]։
Օվսյաննիկովան ընդունել է Ալեմանովային և նրա հինգ միանձնուհիներին իր համայնք։ Նրանք միասին մի քանի խցերով և կենցաղային շենքերով տուն են կառուցել քաղաքի կողմից հատկացված հողատարածքում։ 1844 թվականի փետրվարին Օվսյաննիկովան միջնորդություն է ներկայացրել Օրենբուրգի եպիսկոպոս Իոաննիկիին ՝ Բուզուլուկում վանական կանոններով կանանց համայնք ստեղծելու համար։ Նա գրել էր, որ ամբողջ Օրենբուրգի նահանգում կա միայն մեկ իգական մենաստան, որը գտնվում է Ուֆայում, Բուզուլուկից 400 վերստ հեռավորության վրա։ Միևնույն ժամանակ, քաղաքում կան շատերը, ովքեր ցանկանում են նվիրվել իրենց հոգևոր կյանքին կանացի վանքում, բայց ովքեր չեն կարողանում իրականացնել այդ ցանկությունը դրա բացակայության պատճառով։ Նա հայտնել է, որ քաղաքային հասարակության կողմից իրեն հատկացված հողամասում արդեն կառուցվել է տուն, որտեղ ապրում են մոտ 30 քույրեր, և որ ինքը՝ Օվսյաննիկովան, համայնքին է նվիրաբերում 100 ակր հող, որը իրեն նվիրել է հողատերը Պուտիլովան, այս հողի վրա հաստատված ողջ տնտեսությամբ, ինչպես նաև իր ողջ ունեցվածքը․ փայտե տունը քաղաքում, 25 կով և նույնքան մերինոս տեսակի ոչխար։ Նա չէր նշում համայնքի բացման վայրը՝ թողնելով այն թեմական իշխանությունների որոշման վրա, համայնքը տեղակայել Բուզուլուկում, թե՞ դրանից 70 մղոն հեռավորության վրա, սակայն տեղեկացնում էր, որ եթե համայնքը ստեղծվի Պուտիլովայի կալվածքում, նա խոստանում էր համայնքին նվիրաբերել ևս 11 ակր 280 քառակուսի հողատարածք՝ խցերի կառուցման համար և կառուցել ժամանակավոր եկեղեցի վանքի մոտ՝ Կլյուչի գյուղում[3]։
Թեմի ղեկավարությունը Բուզուլուկի վարդապետ Վասիլի Տիխոմիրովից տեղեկություն է խնդրել Օվսյաննիկովայի և նրա աղջիկների մասին, ով հաստատել է խնդրագրում նշվածի արդարացիությունը, դրական է արտահայտվել խնդրողի հոգևոր որակների մասին և համայնքներից ազատման փաստաթղթեր է խնդրել Օվսյաննիկովայի հետ ապրող աղջիկների համար։ Օվսյաննիկովայի հետ։ Օրենբուրգի նահանգապետ Իվան Թալիզինը, իր հերթին, ասել է, որ համայնքի բացման համար որևէ խոչընդոտ չի գտնում, սակայն, հենվելով Բուզուլուկ շրջանի ազնվականության ղեկավարի կարծիքի վրա, կարծում է, որ ավելի լավ է համայնքը տեղադրել Պուտիլովայի կալվածքում, քանի որ դրա պահպանման համար այնտեղ ավելի շատ միջոցներ կան, իսկ քաղաքից հեռավորությունն ավելի լավ է համապատասխանում վանական կյանքի պահանջներին, և բացի այդ, Պուտիլովան խոստացել էր եկեղեցի կառուցել։ Արդյունքում Օրենբուրգի հոգևոր խորհուրդը որոշեց.
- թույլատրել համայնքի բացումը.
- այս համայնքում պետք է լինի այնքան քույր, որքան կարող է ապահովել համայնքը սեփական միջոցներով.
- համայնքը լինի նահանգից դուրս, որպեսզի խուսափի դրա պահպանման գանձապետական ծախսերից
- Այս համայնքը պետք է գտնվի թեմական իշխանությունների իրավասության ներքո՝ տեղի ազնվաբարո ներկայացուցչի հսկողությամբ և համաձայն քաղաքացիական իշխանությունների հիմնվի Պուտիլովայի նվիրաբերած հողատարածքում[3]։
1845 թվականի մայիսի 14-ին եպիսկոպոսը այս որոշուման մասին հայտնեց Սուրբ Սինոդին, որը նույն թվականի հուլիսի 19-ին որոշեց, որ համայնքը պետք է մնա Բուզուլուկում, և դիմեց գլխավոր դատախազին ՝ համայնքը բացելու և համայնքին նվիրաբերված հողերը ամրագրելու նպատակով կայսերական թույլտվություն ստանալու։ 1847 թվականի օգոստոսի 2-ին Նիկոլայ I կայսրը հաստատեց Սուրբ Սինոդի սահմանումը «Բուզուլուկ քաղաքում գոյություն ունեցող կանանց համայնքը հոգևոր և քաղաքացիական իշխանությունների հովանու ներքո ընդունելու մասին» .
- Բուզուլուկի կանանց համայնքը ընդունել ամբողջական թեմական բաժանմունքում այն նույն հիմքի վրա, որով կառավարվում են բոլոր կանանց համայնքները, և դրա վերաբերյալ տրվեն համապատասխան հրամաններ, միևնույն ժամանակ տեղեկացնելով իր դիրքորոշման մասին Օրենբուրգի նահանգապետին;
- հոգ տանել այս համայնքի կառավարման համար նրա ներկայիս վիճակին համապատասխան կանոնների մշակման մասին, դրանց ուրվագծերին համապատասխան, որոնք կիրառվել են նախկին Մոսկվայի Աստվածամոր կանանց համայնքում, բացառությամբ որոշների, որոնք կապված են նրա տարածքի հետ, և դրանք կազմելուց հետո ներկայացնել Սուրբ Սինոդի հաստատմանը.
- սրա հետ մեկտեղ թույլ տալ համայնքում կառուցել առաջարկվող քարե եկեղեցին Օրենբուրգի Գերաշնորհի կողմից ներկայացված նախագծերով...
Համայնքի բացման մասին պաշտոնական հրամանագիրը Սինոդից հաջորդեց 1847 թվականի օգոստոսի 28-ին, Բուզուլուկյնա Աստվածածնի կանանց համայնք անունով [5]։ 1848 թվականի մայիսի 14-ին համայնքի հիմնադիր Եվֆեմիա Օվսյաննիկովային պաշտոնապես տեղեկացվել է Սինոդի որոշման մասին, իսկ նույն թվականի մայիսի 22-ին նա դարձել է որպես ստեղծված համայնքի վանատիրուհի[3]։
Համայնքի կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բացման գործընթացի գրեթե ողջ ընթացքում Եվֆեմիա Օվսյաննիկովան ապրում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ հավաքում էր նվիրատվություններ համայնքի օգտին։ Այս ընթացքում ստացվեցին և ձեռք բերվեցին շատ իրեր եկեղեցական սպասքերից, քահանայական զգեստներից և այլ բաներից, այդ թվում նաև ճանաչված սրբապատկեր՝ Տիխվինյան Աստվածամոր սրբապատկերի պատճենը, որը նվիրաբերել էր գեներալի տիկին Պուտյատինան։
Սանկտ Պետերբուրգում Օվսյաննիկովան ծանոթացավ նաև գեներալ Պրիմոյի վերջերս այրիացած դստեր՝ Օլիմպիադա Դմիտրիևնա Միյուշկևիչի հետ։ Օվսյաննիկովան ձեռք բերեց Միյուշկևիչի բարեհաճությունը, որն էլ որոշեց Պետերբուրգից մեկնել Բուզուլուկ՝ միանալու համայնքի քույրերին[3]։
Ըստ ժամանակակիցների՝ Օվսյաննիկովան, Սանկտ Պետերբուրգում գտնվելու ժամանակ, երազում տեսել է առաջին նահատակներից արքոսարկավագ Ստեփանոսի տեսիլքը, ով հայտնվել է նրա առջև՝ ձեռքին խնկամանով և երեք անգամ ցույց տալով նրան՝ ասել է «կփառաբանեմ քեզ»։ Շուտով նա լուր է ստացել գործի որոշման մասին, ընդ որոմ կայսրը հաստատել է Սինոդի որոշումը հենց օգոստոսի 2-ին, առաջին նահատակ արքսարկավագ Ստեփանոսի հիշատակի օրը։ Միևնույն ժամանակ, նա ուխտ է արել կառուցել մատուռ՝ ի պատիվ առաջին նահատակ Ստեփանոս Սարկավագի, համայնքի շինարարության թույլատրված քարե եկեղեցում, որը նա հետագայում իրականացրել է[3]։
Օվսյանիկովան վերադարձավ Բուզուլուկ՝ ստանալով համայնքի հաստատման լուրը, որտեղ և անմիջապես սկսեց այն կազմակերպել։ Սանկտ Պետերբուրգից շուտով ժամանեց Օլիմպիադա Միյուշկևիչը, որին նշանակեցին գանձապետական պաշտոնում։ 1848 թվականի սեպտեմբերի 20-ին բարերարների միջոցներով հիմնվել է առաջին փայտե շինությունը՝ տնային հիվանդանոցային եկեղեցով։ Քարե հիմքի վրա 18 մետրը 10 մետրի վրա չափերով շինությունը ծածկվել է երկաթով և ավարտվել նույն 1848 թվականին[3]։ Սկսեց գործել վեց մահճակալով հիվանդանոցը, որը տեղավորված էր փայտե մեկհարկանի շենքում, որը հետագայում վերակառուցվեց 1877 թվականին [5]։ 1849 թվականի սկզբին օծվել է համայնքի առաջին եկեղեցին։ Արարողությունը վարում էր Բուզուլուկի Երրորդության տաճարի քահանա Ալեքսանդր Տիխոմիրովը, ով հետագայում շարունակում էր եկեղեցական ծառայություններ մատուցել տաճարում, մինչև 1850 թվականի հուլիսի 24-ին համայնքին նշանակվեց ինքնորույն եկեղեցական հոգևորականություն[3]։
1849 թվականին համայնքի տարածքը պարսպապատվել է փայտե պարիսպով, իսկ արևմտյան, ճակատային կողմում եղել է նույնիսկ 36 մետր երկարությամբ քարե պարիսպ՝ դարպասով և պահակատնով[3]։ 1850 թվականին մինչ համայնքի ստեղծումը կառուցված խցերն ու կենցաղային շինությունները քանդվել են անմխիթար վիճակի պատճառով։ Նույն թվականին դրանց փոխարեն կառուցվեցին երեք սենյականոց նոր տուն, լվացքատուն, գոմ, երկու աղյուսապատ նկուղ, ախոռ, փայտանոց և ամբար։ Սկսվեց և հաջորդ տարի ավարտվեց քույրերի համար երկհարկանի շենքի շինարարությունը՝ 28 մետրը 14 մետրի չափերով, որի ստորին հարկը քարե էր, իսկ վերինը՝ փայտե։ 1850 թվականի հունիսի 30-ին Իոսիֆ եպիսկոպոսը դրել է քարե եռախորանի եկեղեցու հիմքը՝ ի փառսս Տիխվինյան Աստվածածնի սրբապատկերի[3]։
Այդպիսի ընդլայնված շինարարության համար միայն փայտանյութ գնվել էր 2863 ռուբլու 98 կոպեկի։ Գումարը հավաքվել էր նվիրատվություններից։ Աղյուսի պատրաստման համար ցանկապատից դուրս կառուցվել էր աղյուսի պահոց։ 100 մարդկացից համարյա բոլորը մասնակցում էին աղյուսի պատրաստման և շինանյութի առաքման աշխատանքներին․ կրում էին ջուր, աղյուս, ավազ և սոսնձող նյութ շինարարության վայր, աղյուսը կրում էին կառուցվող վերին հարկեր։ Արխիվում պահպանվել են վանատիրուհու խնդրանքը պահպանել վանքի կարիքների համար հատկացված անտառային ցանքատարածքը մինչև ձմեռ, քանի որ ամռանը չէր բավականացնում և շինարարության և դաշտային աշխատանքով զբաղված աշխատող ձեռքեր։ Ձմռանը, մինչև գոտկատեղ թաղված ձյան մեջ քույրերը ինքնուրույն տապալում և բերում էին անտառից շինարարական փայտ։ Այդպիսի ծանր ոչ կանացի աշխատանք կարող էին հաղթահարեկ միայն երիտասարդ աղջիկներ և կանայք, ըստ համայնքի առաջին ցուցակների նրանցից քչերին էր լրացել 50 տարին, իսկ հիմնական մասը մինչև 30 տարեկան էին։ Բայց նրանց ուժերն էլ չէր բավականացնում։ Այսպես Սմարյան հոգևոր խորհուրդ ուղղված նամակում վանատրուհին գրում էր․
Պելագեյա Գոտովա,․․․լինելով հիվանդ, ստիպված էր ջուր քաշել, որը համայնք է հասնում մեքենայի օգնությամբ, ինչը կարող է անել միայն շատ ուժեղ տղամարդը։ Այդ աշխատանքից հիվանդ վիճակում նա բոլորովին ուժասպառ եղավ,․․․ այդ պահից սկսեց մարել և հիվանդությունից մահացավ։
Շինարարության ավարտին մեծ ներդրում է ունեցել գանձապահ Օլիմպիադա Միյուշկևիչը։ Նա մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ նվիրատվություններ հավաքելու և բարձր հասարակության իր ընկերների շրջապատում մեկ տարվա ընթացքում հավաքեց 8923 ռուբլի 6 կոպեկ փող և իրեր, ինչպես նաև ձեռք բերեց մի քանի սրբավայրեր համայնքի համար։ Սակայն շուտով տարաձայնություններ սկսվեցին աբբայուհու և գանձապահի միջև, ինչը պայմանավորված էր կերպարների տարբերությամբ։ Խոնարհ Օվսյաննիկովան ավելի շատ ապավինում էր Աստծո օգնությանն իր գործերում և ջանքերում, իսկ վճռական և ակտիվ Միյուշկևիչը ավելի շատ ապավինում էր սեփական ուժերին։ Բացի վանահայրի հրամանները կատարելուց, նա ինքն էլ խոշոր գնումներ է կատարել համայնքի համար, համայնքից կամայականորեն հեռացրել է իրեն չհնազանդվող մի քանի քույրերի, իսկ ինքը գնացել է թեմական իշխանություններին՝ խնդրելով վաճառել համայնքին պատկանող հողերը։ համայնք. Համայնքում նման երկիշխանությունը չէր կարող չառաջացնել թեմական իշխանությունների դժգոհությունը։ Գանձապահի գործողությունների վերաբերյալ գործի քննարկման արդյունքում նա հեռացվել է պաշտոնից և դրանից անմիջապես հետո մահացել է Սամարայում խոլերայից։
1860 թվականի հունվարի 30-ին հրապարակվեց Սուրբ Սինոդի հրամանագիրը, որում ասվում էր, որ 1859 թվականի դեկտեմբերի 19-ին կայսր Ալեքսանդր II-ը հաստատել է Սինոդի որոշումը Բուզուլուկ քաղաքի Տիխվինի կանանց համայնքը լիաժամկետ կարգավիճակի հասցնելու վերաբերյալ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Базилевская Т. Тихвинско-Богородицкий монастырь вновь становится духовным центром // Жизнь во Христе : газета. Արխիվացված 2015-04-11 Wayback Machine — № 10 (280). — май 2009.
- ↑ «Оренбургские энергетики передали РПЦ здания со старинными фресками». 12.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Малиновский М. Тихвинско-Богородицкий женский монастырь в г. Бузулуке, Самарской епархии 1847—1897 год. — 1897.
- ↑ 4,0 4,1 «История Спасо-Преображенского Бузулукского мужского монастыря». Спасо-Преображенский Бузулукский мужской монастырь. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Монастыри Самарского края, 2002