Jump to content

Սուրբ Պետրոսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Պետրոսի ամրոց
Տեսակտեսարժան վայր և դղյակ
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունԲոդրում
ՎայրԲոդրում
ՍեփականատերՀոսպիտալյերների ասպետ
Հիմնադրված է1522
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Պետրոսի ամրոց կամ Բոդրում ամրոց (թուրքերեն՝ Bodrum Kalesi), միջնադարյան ամրոց Թուրքիայի Բոդրում քաղաքում` անտիկ Հալիկառնասի քաղաքի տարածքում։ 2016 թվականին ներառվել է Թուրքիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցուցակում[1]։

Ամրոցը կառուցվել է 15-րդ դարում Հռոդոսի հիվանդախնամների միաբանության ասպետների կողմից։ Ավելի վաղ այդտեղ գտնվել է Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Կարիայի տիրակալ Մավսոլի (հուն․ Μαύσωλος) դամբարանը։ Այն վնասվել է մի քանի երկրաշարժերից և 1402 թվականին փլուզվել։ Հետագայում խաչակիրները ամրոցի պատերի կառուցման ժամանակ օգտագործել են դամբարանի բեկորների մի մասը որպես շինարարական նյութ։

Ամրոցի կառուցումն սկսվել է 1404 թվականին[2]։ Ամրաշինությունների կառուցումն իրականացվել է ճարտարապետ Հայնրիխ Շլեգելոտի ղեկավարությամբ։ 1406 թվականին կառուցվել է ամրոցի մատուռը, և իսկ պատերն ավարտին են հասցվել միայն 1437 թվականին։ Ավելի ուշ իսպանացի ասպետներն այն վերակառուցել են գոթական ոճով։

Մի քանի տասնամյակների ընթացքում ամրոցը պարբերաբար պաշարել են Օսմանյան կայսրության զորքերը, սակայն հաջողության չեն հասել։ 1482 թվականին գահին տիրանալու անհաջող փորձից հետո այստեղ թաքնվել է սուլթան Մեհմեդ II-ի որդին և սուլթան Բայազիդ II-ի եղբայրը։

1494 թվականին մայրցամաքի կողմից լրացուցիչ ուժեր են պահանջվել, որպեսզի ամրոցը պաշտպանները կարողանան դիմադրել թուրքերի հարձակումներին։ Այդ նպատակով մարտիկները նորից օգտագործել են քարեր Մավսոլի գերեզմանից։ Հիվանդախնամների միաբանության մեծ վարպետ Ֆաբրիցիո դել Կարետտոն կարգադրել է կառուցել կլոր բաստիոն։ Մինչև 1507 թվականի ասպետները դամբարանից տարել են վերջին քանդակները, որոնցով զարդարված էին նրա պատերը։

Մինչև 1522 թվականն աշխարհի հրաշալիքներից մեկը վերջնականապես ավերվել է, և նույն թվականի դեկտեմբերին ամրոցը հանձնվել է սուլթան Սուլեյմանին։ Միաբանության բոլոր կառույցներն ու ամրոցներն անցել են թուրքերին, իսկ մատուռը վերածվել է մզկիթի։

1962 թվականին նախկին ամրոցի շինություններում ստեղծվել է Ստորջրյա հնագիտության թանգարան[3], որտեղ ցուցադրվում է ուլուբուրունյան գանձը ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Bodrum Castle». UNESCO World Heritage Centre. UNESCO. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  2. Bodream, Jean-Pierre Thiollet, Anagramme Ed., 2010, p. 13. 978-2-35035-279-4
  3. «Bodrum Museum». Bodrum Museum. 2010 թ․ մարտի 23. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jean-Pierre Thiollet, Francis Fehr; François Roboth Bodream ou rêve de Bodrum. — Paris: Anagramme éditions, 2010. — 119 p. — ISBN 978-2-35035-279-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պետրոսի ամրոց» հոդվածին։