Սուրբ Նիկողայոս տաճար (Կիսլովոդսկ)
Սուրբ Նիկողայոս տաճար | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր |
![]() |
Տեղագրություն | Կիսլովոդսկ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Պյատիգորսկի թեմ |
Կոորդինատներ: 43°53′36.960000099997″ հս․ լ. 42°43′0.84000010000913″ ավ. ե. / 43.89360000002777440° հս․. լ. 42.7169000000277776508° ավ. ե. |
Սուրբ Նիկողայոս տաճար (ռուս.՝ Свято-Никольский собор), մայր տաճար Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում, Կիսլովոդսկի գործակալության գլխավոր տաճարը[1]։ Գտնվում է Խաղաղության պողոտայում։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկողայոս Հրաշագործին նվիրված առաջին եկեղեցին Կիսլովոդսկում հայտնվել է 1803 թվականին։ Դա ամրոցի տարածքում կառուցված փայտե եկեղեցի էր։ Քարե Սուրբ Նիկողայոս տաճարը կառուցվել է 1883-1888 թվականներին։ 1900 թվականին եկեղեցու կողքին կառուցվել է հինգհարկանի զանգակատուն։ Խորհրդային իշխանության օրոք շենքը պայթեցվել է 1936 թվականի սեպտեմբերի 1-ին[2]։
Սուրբ Նիկողայոսի ծուխը վերստեղծվել է միայն 1991 թվականին։ 1993 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել տաճարի հիմնարկեքը։ Շինարարությունը նախատեսվում էր ավարտել 1998 թվականին, սակայն կենտրոնական գմբեթը կառուցվել է միայն 1999 թվականի փետրվարին։ Տաճարի ճարտարապետական տեսքը հնարավորինս մոտ է 1936 թվականին ավերված շենքին։ Հնգագմբեթ տաճարի բարձրությունը 54 մետր է։ Սուրբ Նիկողայոս տաճարի օծումը տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 22-ին։ Այն իրականացրել են Մոսկվայի մետրոպոլիայի գործերի կառավարիչ, Կալուգայի և Բորովսկու մետրոպոլիտ Կլիմենտը` Ստավրոպոլի և Վլադիկավկազի արքեպիսկոպոս Ֆեոֆանի մասնակցությամբ[3]։
Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1992 թվականին Ստավրոպոլի և Բաքվի մետրոպոլիտ Գեդեոնի (Դոկուկին) օրհնությամբ բացվել է Հյուսիսային Կովկասում առաջին ուղղափառ Սուրբ Նիկողայոսի դասական գիմնազիան։ Նրա տնօրենն է Սուրբ Նիկողայոս տաճարի վանահայր խույրակիր ավագ քահանա Իոանն Վլադիմիրովիչ Զնամենսկին[4]։ Գիմնազիայի մուտքի մոտ տեղադրվել է սուրբ Սերգի Ռադոնեժցու քանդակը։
- 2012 թվականին պատկերագրական արտելի նկարիչների ուժերով ավարտվել են տաճարի պատերի նկարազարդման աշխատանքները[5]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Кисловодское благочиние
- ↑ Кисловодск. Свято-Никольский собор
- ↑ В Кисловодске освящен Свято-Никольский собор
- ↑ Administrator։ «Исторические сведения»։ pravgimkisl.ru։ Վերցված է 2016-04-17
- ↑ Состоялось освящение фресок в соборе в Кисловодске