Սուրբ Խաչ եկեղեցի (Սամարա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ
Արթուր Մարտիրոսյան

Սուրբ Խաչ եկեղեցի (հայերեն՝ Սուրբ Խաչ եկեղեցի, Сурб Хач екегхеци), հայ առաքելական եկեղեցի Ռուսաստանի Սամարա քաղաքում[1]։ Եկեղեցին գտնվում է Պոստնիկովի ձորակում (նախկինում՝ Պոդպոլշիկովի ձորակ)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցի շինարարությունը սկսվել է 1998 թվականի հոկտեմբերին՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տիգրան արքեպիսկոպոսի օրհնությամբ և ավարտվել է 2003 թվականին։ Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությունը և օծումը տեղի է ունեցել 2003 թվականի նոյեմբերի 16-ին։ Նորակառույց եկեղեցին օծել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը։ Տեղադրվել է հուշարձան-կոթող՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության, ինչպես նաև՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։ Եկեղեցին կառուցվել է ձեռնարկատեր Արթուր Մարտիրոսյանի և Սամարայի մարզի վարչակազմի միջոցներով[3]։

Եկեղեցու օծման արարողությունը բացել է Սամարայի քաղաքապետ Գեորգի Լիմանսկին։ Նա շնորհավորել է հավաքված հյուրերին և Սամարայի մարզում ապրող հայերին՝ այդ հիշարժան իրադարձության կապակցությամբ։ Քաղաքագլուխն իր ելույթում մասնավորապես նշել է, որ յուրաքանչյուր ազգի համար եկեղեցին հանդիսանում է հոգևոր ու ազգային մշակույթի, ժողովուրդների միաբանության վայր և սրբազան ծիսակատարությունների ու սովորույթների գանձարան։ Հայկական նոր եկեղեցու օծման արարողութրյունից անմիջապես հետո կնքել են երեխաներին և պսակադրել երիտասարդ զույգին։

Սուրբ Խաչ եկեղեցու օծման օրը՝ նոյեմբերի 16-ին, Սամարա են ժամանել մեծաթիվ հյուրեր Մոսկվայից, Սարատովից, Ուֆայից, Վոլգոգրադից, Կազանից և Ռուսաստանի այլ քաղաքներից։ Մոսկովյան պատվիրակությունը ներկայացնում էին եպիսկոպոս Եզրասը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Ավանյանցը, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան քարտուղար Մարիա Բաբայանը, ինչպես նաև՝ Ռուսաստանի՝ Բաշկորտոստանի Հանրապետության հայերի միության բաժնի վարիչ Արմեն Տոնոյանը և այլք։ Պատվարժան հյուրերի շարքում կային նաև Սամարայի և Սիզրանսկի Սերգեյ արքեպիսկոպոսը, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Լեոն Կովալսկին, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Ալեքսանդր Բելոուսովը, Ռուսաստանի տարբեր քաղաքների հայկական տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչներ[4]։

Ամբողջ արարողությունը և տոնական միջոցառումը` նվիրված եկեղեցու բացմանը, կազմակերպել է Սամարայի մարզի հայկական համայնքը՝ ՍՄՀՀ-ի կառավարման ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանի կողմից։

Այդ միջոցառումը համընկել է «Հայաստանը և հայերը Սամարայի նահանգում» գրքի հրատարակման հետ։ Թողարկվել են Հովհաննես Այվազովսկու և Մարտիրոս Սարյանի նկարների վերարտադրությամբ լուսանկարների ալբոմներ, որոնց շնորհանդեսը տեղի է ունեցել նույն օրը՝ երեկոյան, Կիրովի անվան մշակութի տանը։

Հանդիսավոր միջոցառումից հետո տեղի է ունեցել գալա-համերգ, որին մասնակցել է Մոսկվայի հայկական «Զվարթնոց» գեղագիտական կենտրոնը՝ Անժելա Ստեփանյանի ղեկավարությամբ։ Արտիստները կատարել են հայկական ժողովրդական պարեր և երգեր։

Եկեղեցին նշում է հայկական տոները, հիշարժան տարեթվերը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆոտոռեպորտաժ եկեղեցու մասին
  • Ռուսաստանի հայկական եկեղեցիների ցանկը
  • Եկեղեցու լուսանկարը
  • Սամարա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. АППАРАТ ПРАВИТЕЛЬСТВА САМАРСКОЙ ОБЛАСТИ
  2. «samara.onfoot.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Новая церковь в Самаре». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Самарской областной армянской общине — 10 лет». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  5. В Самаре отметят армянский праздник «Трндез»