Սուրբ Երրորդության տաճար (Երուսաղեմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Երրորդության տաճար
RussianCompound.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՏեղագրությունԵրուսաղեմ
ԹեմՌուս ուղղափառ եկեղեցի
ԱնվանվածԵրրորդություն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՆորբյուզանդական ոճ
Կոորդինատներ: 31°46′53.724000100005″ հս․ լ. 35°13′22.818000100002″ ավ. ե. / 31.78159000002778001° հս․. լ. 35.22300500002777568° ավ. ե. / 31.78159000002778001; 35.22300500002777568

Սուրբ Երրորդության տաճար (ռուս.՝ Свято-Троицкий собор, եբր.՝ כנסיית השילוש הקדוש בירושלים‎), Ռուսական հոգևոր առաքելության Մոսկվայի պատրիարքարանի գլխավոր եկեղեցի, որն օծվել է 1872 թվականին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Երրորդության տաճարի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1860 թվականի օգոստոսի 30-ին (սեպտեմբերի 11-ին) Պաղեստինյան կոմիտեի կողմից Երուսաղեմի Մեյդամյան հրապարակում ձեռք բերված հողերի վրա կատարվող շինարարական աշխատանքների շրջանակներում: Տաճարի հիմնարկեքը կատարվել է Երուսաղեմի պատրիարքարանի միտրոպոլիտ Պետրոարաբական Մելեթի, Առաքելության եպիսկոպոս Կիրիլի (Նաումով) և ռուսական ու հունական հոգևորականության համագործակցությամբ:

Նախագծի հեղինակն է եղել ռուս ճարտարապետ Մարտին Էպպինգերը: Սկզբում նախատեսվում էր տաճարը կոչել Ալեքսանդր Նևսկու անունով (Ալեքսանդր II-ի հովանավոր), այնուհետև այն որոշվեց օծել Սուրբ Երրորդություն[1]:

Ռուս ուխտավորները Սուրբ Երրորդության տաճարի վանատան մոտ

Սուրբ Երրորդություն տաճարի կառուցումն ավարտվեց 1863 թվականին, բայց նրա օծումը տեղի ունեցավ 1872 թվականի հոկտեմբերի 27-ին (նոյեմբերի 8-ին): Ժամերգությունը ղեկավարում էր Երուսաղեմի պատրիարք Կիրիլ II-ը, Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու չորս եպիսկոպոսների[2] և Առաքելության ղեկավար, վարդապետ Անտոնին (Կապուստին) ծառայակցությամբ: Նույն տարվա դեկտեմբերին բարձրացվեց տաճարի զանգակատան զանգը: Տաճարում ժամերգությունները կատարվում էին ամեն օր:

1895-1897 թվականներին տաճարում իրականացվեց վերանորոգում, որի ընթացքում վերանորոգվեցին տանիքը և փայտե կամրջակները: Տաճարի պատերից և սյուներից քերվեց սոսնձե ներկը, ներսի տարածքը երեք անգամ սպիտակ ներկվեց, որից հետո նկարվեցին սրբապատկերները: Կարգավորվեց զոհասեղանի պահուստային ելքը:

Բրիտանական մանդատի գործողության ժամանակահատվածում Սուրբ Երրորդության տաճարը գործում էր գտնվելով արտասահմանում Ռուսական ուղղափառ եկեղեցու իրավասության ներքո: Տաճարը զգալիորեն տուժեց Առաջին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ: 1948 թվականից տաճարը գտնվում էր Ռուս ուղղափառ եկեղեցու իրավասության ներքո:

Ճարտարապետությունը, կահավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի ներքին հարդարանքներ

Տաճարն ունի հինգ գմբեթ, կառուված է սպիտակ քարից՝ նեոբյուզանդական ոճով: Փորագրված սրբապատկերները պատրաստվել են 1869 թվականին Սանկտ Պետերբուրգում: Դրանց հեղինակը Ն. Ա. Լեոնտևն է, որը 1870 թվականին Համառուսաստանյան մանուֆակտուրային ցուցահանդեսում ստացել է արծաթե մեդալ: Թագավորական դարպասները ոսկեզոծ են, որոնք նվիրաբերվել են Պաղեստինյան կոմիտեի նախագահ, մեծ իշխան Կոնստանտին Նիկոլաևիչի կողմից:

Սրբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարում կան պաշտամունքային երկու սրբություններ՝

  • Սուրբ Աստվածածնի Ավետման սրբապատկերը: Պատկերը Սուրբ Աստվածածնի Ավետման տոնից հետո ամեն տարի երեք ամսով տեղափոխվում է Գորնենի կանանց վանական համալիր, որտեղ զբաղեցնում է մայրապետական տեղը: Սովորույթը մտցվեց արքեպիսկոպոս Անտոնինի (Կապուստինի) կողմից Կույս Մարիամի և բարեպաշտ Ելիզավետայի Գորնի բնակավայրում ավետարանական հանդիպման հիշատակի պատվին:
  • Սրբազան Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը: Սրբապատկերը Սուրբ Երրորդության տաճարին է նվիրաբերվել «Կոռնիլով» շոգեքարշի ուխտավորների կողմից: 1910 թվականին Օդեսայից Յաֆֆա մեկնող նավը ընկավ ուժեղ փոթորիկի մեջ: Սրբազան Նիկոլայի նավում գտնվող սրբապատկերի դիմաց ուղևորների աղոթելուց հետո փոթորիկը շուտով հանդարտվեց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. История Русской Духовной Миссии архим. Никодима (Ротова)
  2. Епископов Газского, Назаретского, Лиддского и Тивериадского.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]