Սուվորով (ֆիլմ)
Արտաքին տեսք
Սուվորով ռուս.՝ Суворов | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թեմա | Տադեուշ Կոստյուշկոյի ապստամբություն և Սուվորովի շվեյցարական արշավ |
Թվական | 1941 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վսեվոլոդ Պուդովկին[1] և Mikhail Doller?[1] |
Սցենարի հեղինակ | Գեորգի Գրեբներ և Nikolay Ravich? |
Դերակատարներ | Նիկոլայ Չերկասով, Ապոլոն Յաչնիցկի, Միխայիլ Աստանգով, Վսեվոլոդ Ակսյոնով, Ալեքսանդր Խանով, Georgy Kovrov? և Ալեքսանդր Անտոնով |
Օպերատոր | Anatoli Golovnya? և Tamara Lobova? |
Երաժշտություն | Յուրի Շապորին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 108 րոպե |
Suvorov (film) Վիքիպահեստում |
«Սուվորով» (ռուս.՝ «Суворов»), գեղարվեստական պատմա-կենսագրական ֆիլմ, որը նկարահանվել է 1940 թվականին (պրեմիերան կայացել է 1941 թվականի հունվարի 23-ին[2]) ռեժիսորներ Վսեվոլոդ Պուդովկինի և Միխայիլ Դոլլերի կողմից[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է ռուս մեծ զորավար, գեներալ-ֆելդմարշալ Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի մասին։ Ֆիլմը սկսվում է լեհական արշավից (Սոկուլկայի մարտից հետո), որը շատ արդիական էր 1939 թվականին Լեհաստանի ջախջախումից հետո։ Այնուհետև հաջորդում են Պավել I-ի հետ դիմակայությունը, աքսորից վերադարձը ծառայությունից Կոնչանսկոեի մոտ և շվեյցարական արշավը, որի ժամանակ Սուվորովի շտաբում լրտես է հայտնվում, նրան բացահայտում են և գնդակահարում առանց դատարանի։ Ֆիլմը վերջանում է Սատանայի կամրջի գրոհի տեսարանով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Չերկասով (Չերկասով-Սերգեև) – Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորով
- Ապոլլոն Յաչնիցկի – Պավել I
- Միխայիլ Աստանգով – կոմս Ալեքսեյ Անդրեևիչ Արակչեև
- Սերգեյ Կիլիգին – իշխան Պյոտր Իվանովիչ Բագրատիոն
- Վսևոլոդ Ակսյոնով – Մեշչերսկի
- Ալեքսանդր Խանով – Պլատոնով
- Գեորգի Կովրով – Պրոխոր Իվանովիչ Դուբասով, զորավար Ա. Վ. Սուվորովի բանբերը
- Ալեքսանդր Անտոնով – գնդապետ Տյուրին
Լուսագրերում նշված չեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրի Դոմոգարով – գեներալ Մատվեյ Իվանովիչ Պլատով
- Ալեքսանդր Սմիրնով – իշխան Ալեքսեյ Իվանովիչ Գորչակով
- Գալինա Ֆրոլովա – գեղջկուհի
- Անատոլի Սոլովյով – Իվան Սինիցա
- Գալինա Կրավչենկո – Լոպուխինա
- Ալեքսանդր Պելևին – գնդապետ Տուր
- Եվգենի Գուրով – Ֆրանց ֆոն Վեյրոտեր
- Վլադիմիր Մարուտա – գեներալ-մայոր Տոլբուխին
- Վլադիմիր Դորոֆեև – Ավդեիչ
- Ալեքսանդրա Դանիլովա – գեղջկուհի
- Ելիզավետա Կուզյուրինա – կին երեխաների հետ
- Ֆեոդոր Իվանով – Եգորկա
- Նիկոլայ Արսկի – Միխայիլ Անդրեևիչ Միլորադովիչ
- Անատոլի Պապանով – զինվոր
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստալինյան մրցանակ (1941) - ռեժիսորներ Պուդովկինին և Դոլլերին, գլխավոր դերակատար Նիկոլայ Պ. Չերկասով-Սերգեևին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0033118/
- ↑ Евгений ГАЙВОРОНСКИЙ Легендарный крымский кинематографист Валерий Павлотос ушел из жизни на Троицу // Комсомольская правда. Крым. — 2016.
- ↑ «Սուվորով» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուվորով (ֆիլմ)» հոդվածին։ |
|