Ալեքսեյ Արակչեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Արակչեև
Arakcheev Alexey Andreevich.jpg
Ծնվել էսեպտեմբերի 23 (հոկտեմբերի 4), 1769[1]
ԾննդավայրՄեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 21 (մայիսի 3), 1834[1] (64 տարեկանում)
Մահվան վայրԳրուզինո (գյուղ, Չուդովսկի շրջան), Novgorod County, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունԵրկրորդ կադետական կորպուս
Մասնագիտությունքաղաքական գործիչ և զինծառայող
Զբաղեցրած պաշտոններMinister of Defense?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Russian tradition of the Knights Hospitaller? Անդրեաս առաքյալի շքանշան Կարմիր արծվի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան և Սև արծվի շքանշան
Alexey Andreyevich Arakcheyev Վիքիպահեստում

Արակչեև Ալեքսեյ Անդրեևիչ (սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 4), 1769[1], Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն - ապրիլի 21 (մայիսի 3), 1834[1], Գրուզինո (գյուղ, Չուդովսկի շրջան), Novgorod County, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս պետական գործիչ, ժամիշխան Պավել 1-ի և Ալեքսանդր 1-ի արքունիքներում, կոմս, հրետանու գեներալ։ 1808 թվականից՝ ռազմական մինիստր, 1810 թվականից՝ Պետական խորհրդի ռազմական գործերի դեպարտամենտի նախագահ։ Իր ձեռքում էր կենտրոնացրել երկրի ամբողջ կառավարումը, բոլոր գործերի մասին անձամբ էր զեկուցում թագավորին։ Պետական պաշտոնյաները նշանակվում ու փոխվում էին նրա առաջարկով կամ խորհրդով։ Ալեքսեյն իր գործունեությամբ մարմնավորում էր ոստիկանական բռնապետությունը և բիրտ զինվորականությունը (այսպես կոչված արակչեևշչինան), որով վաստակել էր ժամանակակիցների ատելությունը։ Ալեքսանդր I մահից հետո Ալեքսեյը կորցրեց ազդեցությունը, սակայն արակչեևյան գործելակերպը պահպանվեց նաև Նիկոլայ I թագավորության ժամանակ։


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Аракчеев, Алексей Андреевич // Русский биографический словарьСПб.: 1900. — Т. 2. — С. 261–270.