Սուդան (աշխարհագրական շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուդան (բնամարզ)ից)
Սուդանին բնորոշ լանդշաֆտ

Սուդան, աշխարհագրական շրջան Սահարայից հարավ, որը ձգվում է Արևմտյան Աֆրիկայից մինչև Կենտրոնական Աֆրիկայի արևելք։ Անունը բխում է արաբերեն bilād as-sūdān (بلاد السودان) կամ «սևերի հողեր» արտահայտությունից, որը վերաբերում է Արևմտյան Աֆրիկային և Կենտրոնական Աֆրիկայի հյուսիսային շրջաններին[1]։ Ավելի հին անգլերեն քարտեզներում արաբերեն անունը թարգմանվել է որպես Նեգրոլենդ։

Պատմականորեն այն անվան տակ հասկացվել է Սահելի շրջանի արևմտյան մասը։ Այսպիսով, այն աշխարհագրական գոտի էր Սահարայի և ծովափնյա Արևմտյան Աֆրիկայի միջև։ Ժամանակակից օգտագործմամբ «Սուդան» արտահայտությունն օգտագործվում է նաև առանձին համատեքստում՝ մասնավորապես վերաբերելով Սուդան պետությանը, որի արևմտյան մասն ավելի խոշոր տարածաշրջանի հատված է և որից Հարավային Սուդանը ձեռք է բերել իր անկախությունը 2011 թվականին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Սուդանի սավաննան

Սուդանի շրջանը նկարագրվում է որպես խոտի, ժայռերի և անտառների տարածք գետերի երկայնքով։

Տարածքը հիմնականում սարահարթ է՝ Նիգերի, Չադի և Սպիտակ Նեղոս գետերի հովիտներով։

Սուդանն անցումային գոտի է Սահելի չոր անապատային կլիմայի և խիտ, խոնավ հասարակածային անտառի միջև։ Տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-29 աստիճանի սահմաններում։ Ամենացուրտ ամիսներին ջերմաստիճանը 20 աստիճանից բարձր է, իսկ ամենաթեժ ամիսներին` ավելի քան 30 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի։ Ամենօրյա ջերմաստիճանի տատանումները լինում են մինչև 10-15 աստիճան։ Ամառային մուսոնը հասարակածից անձրև է բերում։ Տեղումները տատանվում են հյուսիսում՝ 100-200 մմ, հարավում՝ 1500-2000 մմ։ Ձմռան չոր սեզոնի ընթացքում Սահարայից փչում է տաք և չոր Հարմաթան հյուսիսային քամին։

Այն տարածվում է Աֆրիկայի տարածքում մոտ 5000 կմ-ով՝ մի քանի հարյուր կիլոմետր լայնությամբ։ Այն ձգվում է Սենեգալի սահմանից՝ Մալիի հարավի (նախկինում հայտնի էր որպես Ֆրանսիական Սուդան, երբ այն ֆրանսիական գաղութ էր), Բուրկինա Ֆասոյի, Նիգերի հարավի, Նիգերիայի հյուսիսի, Գանայի հյուսիսի, Չադի հարավի, ներկայիս Սուդանի արևմտյան Դարֆուրի շրջանի և Հարավային Սուդանի միջով։

Տարածաշրջանի հյուսիսում գտնվում է Սահելը՝ ավելի չոր ակացիայի սավաննա շրջանը, որն իր հերթին սահմանակից է Սահարա անապատին դեպի հյուսիս, իսկ արևելքում՝ Եթովպիական լեռնաշխարհին (արաբերեն անվանում է ալ-Շաբաշահ)։ Հարավարևմտյան մասում գտնվում է Արևմտյան Սուդանի սավաննան՝ ավելի խոնավ, արևադարձային սավաննայի շրջանը, որը սահմանակից է Արևմտյան Աֆրիկայի արևադարձային անտառներին։ Կենտրոնում գտնվում է Չադ լիճը, և ավելի բերրի շրջանը լճի շրջակայքում է, իսկ հարավից՝ Կամերունի լեռնային շրջանները։ Հարավ-արևելքում գտնվում է Արևելյան Սուդանի սավաննան՝ արևադարձային սավաննայի ևս մեկ շրջան, որը սահմանակից է Կենտրոնական Աֆրիկայի անտառին։ Սա Սուդն է՝ արևադարձային ջրավազանային տարածք, որը սնուցվում է Սպիտակ Նեղոսի ջրով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ ժամանակակից պատմիչների՝ Աֆրիկայի բոլոր շրջաններից արևմտյան Սուդանը «մեկն է, որը տեսել է գյուղատնտեսության, շուկաների, միջքաղաքային առևտրի, ինչպես նաև բարդ քաղաքական համակարգերի ամենաերկար զարգացումը»։ Այն նաև առաջին տարածաշրջանն է «Սահարայից հարավ, որտեղ աֆրիկյան իսլամը արմատավորվեց և ծաղկեց»[2]։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան պատմությունը նշանավորվում է քարավանների առևտրով[3]։ Արևելյան Սուդանի սուլթանատներն էին Դարֆուրը, Բագիրմին, Սեննարը և Վադայը։ Կենտրոնական Սուդանում՝ Քանեմ-Բոռնու կայսրությունը և Հաուսայի թագավորությունները։ Արևմուտքում էին՝ Վագադուն, Մանդենը, Սոնգհայը և Մոսին։ Հետագայում ֆուլայի ժողովուրդը տարածվեց ավելի լայն տարածքով[4][5]։ Գաղութացման շրջանում ստեղծվել է Ֆրանսիական Սուդանը, իսկ Անգլո-Եգիպտական Սուդանը կոչվել է ներկայիս Սուդան նահանգի անունով։

Ստրուկների առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հազարամյակի սկզբում շատ սուդանցիներ օգտագործվում էին որպես «Միջերկրական աշխարհի ստրուկների հիմնական մաս»՝ Սահարանի ստրուկների առևտրում։ Տասնհինգերորդ դարում պորտուգալացիների ժամանմամբ «մարդիկ ուղղորդվեցին դեպի Ատլանտյան ստրուկների առևտուրը», ընդհանուր առմամբ հազար տարի պահանջեց Սահարանի համար, իսկ չորս դար՝ Ատլանտյան առևտրի համար։ Արդյունքում, ստրկության քննադատաբար ձևավորեց Սուդանի ինստիտուտներն ու համակարգերը։ Պորտուգալացիները նախ ժամանեցին Սենեգամբիա և պարզեցին, որ ստրկությունը տարածաշրջանում «լավ կայացած է», կատարվում է «ծովափնյա արքաների դատարանները կերակրելու համար»։ Գրավման, ստրկացման գործընթացի և «նոր համայնքում ընդգրկվելու ընթացքում ստրուկը չուներ ոչ իրավունք, ոչ էլ սոցիալական ինքնություն»։ Արդյունքում, ստրկացված մարդկանց ինքնությունը «առաջացել է կորպորատիվ խմբին անդամակցությունից, որը սովորաբար հիմնված էր ազգականության վրա»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. International Association for the History of Religions (1959), Numen, Leiden: EJ Brill, էջ 131, «West Africa may be taken as the country stretching from Senegal in the west, to the Cameroons in the east; sometimes it has been called the central and western Sudan, the Bilad as-Sūdan, 'Land of the Blacks', of the Arabs».
  2. Klein, Martin A. (1998). Slavery and Colonial Rule in French West Africa. Cambridge University Press, p. 1.
  3. Encyclopaedia of Islam IX. էջ 752, 758.
  4. Encyclopedia of African History and Culture, volume II. New York: Facts on File, 2005. էջ 211. ISBN 0-8160-5270-0.
  5. Gale. New Encyclopedia of Africa, volume 4. Farmington Hills. էջ 752, 758. ISBN 978-0-684-31458-7.
  6. Klein, Martin A. (1998). Slavery and Colonial Rule in French West Africa. Cambridge University Press, p. 1-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուդան (աշխարհագրական շրջան)» հոդվածին։