Սուգուրի Ֆումիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուգուրի Ֆումիե
Suguri 08SC by Carmichael.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ճապ.՝ 村主章枝
Մասնագիտացում`գեղասահորդ և figure skating choreographer
Երկիր`Flag of Japan.svg Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ`դեկտեմբերի 31, 1980(1980-12-31) (38 տարեկան)
Ծննդավայր`Chiba, Ճապոնիա
Մարզիչ(ներ)`Իգոր Պաշկևիչ

Սուգուրի Ֆումիե (ռուս.՝ Фу́миэ Сугу́ри, դեկտեմբերի 31, 1980(1980-12-31), Chiba, Ճապոնիա). ճապոնացի գեղասահորդ-մենասահորդուհի: Ճապոնացի հնգակի չեմպիոն, Չորս մայրցամաքների եռակի չեմպիոն (2001, 2003, 2005), 2006 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: 2011 թվականի հունիս ամսվա դրությամբ Չմշկասահորդներ միջազգային խորհրդի (ИСУ) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 56-րդ տեղը[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուգուրի Ֆումիեն «Skate Canada» մրցաշարում 2008 թ. (կարճ ծրագիր)

Մանկության շրջանում ընտանիքի հետ ապրել է Անքորեջում՝ Ալյասկայում, որտեղ նրա հայրն աշխատում էր JAL ավիաընկերությունում: Այնտեղ էլ Ֆումիեն հինգ տարեկանից սկսեց սահել չմուշկներով: Երբ ընտանիքը վերադարձավ Ճապոնիա, Ֆումիեն շարունակեց իր մարզումները:

Ճապոնիայի չեմպիոնի իր առաջին կոչումը Սուգուրին նվաճել է 1997 թվականին: Հետագայում ևս երեք անգամ անընդմեջ՝ 2001, 2002 և 2003 թվականներին այս մրցաշարում նվաճել է ոսկի և կրկին՝ 2006 թվականին:

2001 թվականին Ֆումիեն հաղթել է Չորս մայրցամաքների առաջնությունում և դարձել է այդ մրցաշարի առաջին հաղթող ճապոնուհին: Նա հաղթել է Չորս մայրցամաքների առաջնությունում երկու անգամ և այսօրվա դրությամբ այդ մրցույթում նա համարվում է ամենաշատ տիտղոսակիր սպորտսմենուհին:

2002 թվականին Ձմեռային օլիմպիական խաղերում հինգերորդն էր: Մեկ ամիս անց աշխարհի առաջնությունում նա նվաճեց բրոնզե մեդալ՝ իրենից առաջ թողնելով Միշել Քվանին և Իրինա Սլուցկայային:

2003 թվականին Սուգուրին նորից նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը՝ այս անգամ Քվանից և Ելենա Սոկոլովայից հետո: տարեկանում

2004 թվականին նա Գրան-Պրիի եզրափակիչում հաղթեց Սաշա Կոենին և դարձավ գեղասահքի Գրան-Պրիի առաջին հաղթող ճապոնուհին:

2006 թվականին Ֆումիեն հաղթել է Ճապոնիայի գեղասահքի առաջնությունում՝ հետ թողնելով Մաո Ասադուին և Սիզուկու Արակավային, սակայն Թուրինի օլիմպիական խաղերում միայն չորրորդն էր: Հենց նույն տարում էլ նա Աշխարհի առաջնությանը նվաճեց արծաթե մեդալ՝ հետ մնալով Քիմմի Մայսսներից և կրկին դարձել է աշխարհի առաջնություններում երեք մեդալ ունեցող առաջին ճապոնուհին (երկու բրոնզ և արծաթ):

2007 թվականին Ճապոնիայի առաջնությունում Ֆումիեն չորրորդն էր՝ պարտվելով ավելի երիտասարդ մրցակիցների՝ Յուկարի Նականոյին, Միկի Անդոյին, Մաո Ասադին և չհայտնվեց Աշխարհի առաջնությունում: Նա նույն տարում հանդես եկավ Չորս մայրցամաքների առաջնությունում, որտեղ կարճ ծրագրից հետո դուրս եկավ վնասվածքի պատճառով:

2008 թվականին նա կրկին չորրորդն էր Ճապոնիայի առաջնությունում և կրկին չի մասնակցում Աշխարհի առաջնությանը, ինչպես նաև, ավելի վաղ, չկարողացավ անցնել Գրան-Պրիի եզրափակչի որակավորումը:

2008-2009 մրցաշրջանում Սուգուրին «Skate Canada»-յի Գրան-Պրիի էտապում երկրորդն էր և երրորդը՝ «Cup of Russia»-ում՝ նորից չհայտնվելով եզրափակչում: 2009 թվականի Ճապոնիայի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ: Չորս մայրցամաքների առաջնությունում վեցերորդն էր, իսկ աշխարհի առաջնությունում` ութերորդը:

Մարզիչների փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուգուրի Ֆումիեի առաջին մարզիչը եղել է Նոբուո Սատոն՝ Ճապոնիայի տասակի չեմպիոն, Յուկո Սատոյի հայրը: 19 տարեկանում Ֆումիեն տեղափոխվել է Նյու Ջերսի՝ Նիկոլայ Մորոզովի հետ աշխատելու համար: 2004-2005 թթ. մրցաշրջանում նա մարզվել է Օլեգ Վասիլևի ղեկավարությամբ, սակայն նա հեռացվել է Ճապոնիայի չմշկասահորդների ֆեդերացիայից, քանի որ Ֆումիեի կատարած թռիչքները խնդիրներ ունեին, և մրցումներում էլ արդյունքները վատ էին: 2007-2008 թթ. մրցաշրջանի նախապատրաստման մի մասը Ֆումիեն անցկացրեց Մոսկվայում՝ Ալեքսանդր Ժուլինի ղեկավարությամբ: Մինչև 2008-2009 թվականների մրցաշրջանը իր գործակալի նախաձեռնությամբ կրկին տեղափոխվեց մարզվելու Նիկոլայ Մորոզովի ղեկավարությամբ:

Կարիերայի վերսկսում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսին Սուգուրին հայտարարեց օլիմպիական մրցաշրջանում վերադառնալու իր մտադրությունների մասին: Նա հայտարարեց իր ցանկության մասին՝ մասնակցելու Ճապոնիայի առաջնությանը, որպեսզի հետո որակավորում ստանա Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ նրա, որ Ֆումիեն մեծացել է Ալյասկայում (ԱՄՆ), նա հավասարապես լավ գիտի թե՛ ճապոներեն, թե՛ անգլերեն: Ֆումիեի փոքր քույրը՝ Սիկա Սուգուրին, նույնպես միջազգային մակարդակում հանդես եկող գեղասահորդուհի է:

Ֆումիե Սուգուրին ավարտել է Ճապոնիայում ամենահեղինակավոր համալսարաններից մեկը՝ Վասեդայի համալսարանը:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ/մրցաշրջան 2006—2007 2007—2008 2008—2009 2009—2010 2010—2011 2011—2012
Գեղասահքի աշխարհի առաջնություն 8
Գեղասահքի Չորս մայրցամաքների առաջնություն WD 10 6
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն 4 4 2 7 7
Գեղասահքը ձմեռային ասիական խաղերում 2
Գրան-Պրիի եզրափակիչ 4
Этапы Гран-при:Skate America 4
Этапы Гран-при:Skate Canada 2 2 9
Этапы Гран-при:Cup of Russia 5 3
Этапы Гран-при:Cup of China 4 7
Этапы Гран-при:NHK Trophy 2
Этапы Гран-при:Trophée Eric Bompard 8
Finlandia Trophy 7
1999—2006 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ/մրցաշրջան 1999—2000 2000—2001 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006
Ձմեռային օլիմպիական խաղեր 5 4
Գեղասահքի աշխարհի առաջնություն 7 3 3 7 5 2
Գեղասահքի Չորս մայրցամաքների առաջնություն 4 1 1 1
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն 3 1 1 1 2 3 1
Գեղասահքը ձմեռային ասիական խաղերում 2
Գրան-Պրի եզրափակիչ 6 1
Этапы Гран-при:Skate Canada 3 4 2 4 8
Этапы Гран-при:Cup of China 3
Этапы Гран-при:NHK Trophy 8 5 7 4 1 2
Этапы Гран-при:Trophee Eric 4
Этапы Гран-при:Bofrost Cup 2
  • WD = դուրս է եկել մրցումներից
Մինչև 1999 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ/մրցաշրջան 1992—1993 1993—1994 1994—1995 1995—1996 1996—1997 1997—1998 1998—1999
Գեղասահքի աշխարհի առաջնություն 18 20
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 4 4
Գեղասահքի Չորս մայրցամաքների առաջնություն 5
Ճապոնիայի առաջնություն 4 1 2 2
Ճապոնիայի առաջնություն պատանիների կարգում 10 9 10 2 2
Գեղասահքը ձմեռային ասիական խաղերում 3 3
Գրան-Պրիի եզրփակիչ 5
Этапы Гран-при:Cup of Russia 7
Этапы Гран-при:Skate Canada 2
Этапы Гран-при:NHK Trophy 6 5 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն)։ ИСУ։ 17 июня 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-14-ին։ Վերցված է 17.06.2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]