Օլեգ Վասիլև (գեղասահորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլեգ Վասիլև
Rus-nat-marinin-totmianina-vasiliev (cropped) - Oleg Vassiliev.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Олег Кимович Васильев
Մասնագիտացում`գեղասահորդ և figure skating coach
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`նոյեմբերի 22, 1959(1959-11-22) (59 տարեկան)
Ծննդավայր`Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Թամարա Մոսկվինա

Օլեգ Վասիլև (ռուս.՝ Оле́г Ки́мович Васи́льев, նոյեմբերի 22, 1959(1959-11-22), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, 1986 թվականին ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի (1984, 1985, 1986 թվականներ) և աշխարհի (1983, 1985, 1988 թվականներ) եռակի չեմպիոն, 1984 թվականի օլիմպիադայի չեմպիոն: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1983 թվական) Ռուսաստանի վաստակավոր մարզիչ: Ելույթ է ունեցել զուգասահքում Ելենա Վալովայի հետ:

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 թվականի Ձմեռային ունիվերսիադայի բրոնզե մրցանակակիր. զուգասահքում ազատ ծրագիր կատարեց՝ թռիչքներով փոխարինելով էլեմենտները (պահումները)[1]:

Վալովան և Վասիլևը դարձան առաջին սպորտային զույգը, որը կատարեց եռակի զուգահեռ թռիչք:

Մարզչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո զբաղվել է բիզնեսով: Այնուհետև որոշեց զբաղվել մարզչական աշխատանքով: Վասիլևի առաջին սաներից են Ելենա Սիրոխվատովա և Օլեգ Շլյախով լիտվացի զույգը:

Օլեգ Վասիլևը Տոտմյանինի և Մարինինի հետ 2004 թվականին

2001 թվականին նախկին մարզիչ Նատալյա Պավլովայի հետ ունեցած կոնֆլիկտից հետո Վասիլևի մոտ մարզվել են սկսում Տատյանա Տոտմյանինան և Մաքսիմ Մարինինը: Այդ ժամանակ նրանք Եվրոպայի չեմպիոնատի արծաթե մրցանակակիրներ էին: Վասիլևը փոխեց զույգի ոճը, հրավիրեց խորեոգրաֆ Ջուզեպպե Արենիին, բեմադրությունների վրա շարունակում էր աշխատել նաև Սվետլանա Կորոլը: Հենց Վասիլևի հետ էլ զույգը հասավ իր հիմնական հաջողություններին: Նրանք դարձան 2006 թվականի օլիմպիական չեմպիոններ, աշխարհի առաջնության կրկնակի և Եվրոպայի հնգակի չեմպիոններ[2]:

Աշխատել է նաև մենասահորդների հետ, օրինակ, 2002 թվականից մինչև 2003 թվականը նրա սանն է եղել Վիկտորյա Վոլչկովան[3]:

Վերջին ժամանակներում Վասիլևի մոտ մարզված ամենահաջողված զույգը Մարիա Մուխորտովա և Մաքսիմ Տրանկով զույգն է (2007 թվականին Ռուսաստանի և Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոններ)[4]: Մուխորտովա-Տրանկով զույգը բաժանվեց 2010 թվականի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո: Դրանից հետո Օլեգ Վասիլևը հիմնականում երեխաներ է մարզում[5]:

Մինչև 2014 թվականը Սանկտ-Պետերբուրգում մարզում էր Կատարինա Գերբոլդտ/Ալեքսանդր Էնբերտ և իտալական Նիկոլ Դելլա Մոնիկա/Մատտեո Գուարիզե զույգերին: Օլիմպիադայից հետո իտալական զույգն անցավ մարզվելու այլ մարզիչների մոտ, սակայն շարունակում է խորհրդակցել Վասիլևի մոտ: 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ Վերա Բազարովան այլևս հանդես չի գալու իր նախկին զուգընկերոջ՝ Յորի Լարիոնովի հետ, բազմիցս հարցազրույցների ժամանակ խոսել է Բազարովայի արժեքների մասին, իսկ 2014 թվականի ապրիլի 9-ին հայտնի դարձավ նու պարազույգի՝ Վերա Բազարովա/Անդրեյ Դեպուտատի մասին, ում մարզելու էր Վասիլևը: Զույգը մարզվում է Մոսկվայում, ներկայացնում է Մոսկվան Մորդովա հանրապետությունը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1984-1992 թվականներին ամուսնացած է եղել Ելենա Վալովայի հետ: Երկրորդ ամուսնությունից ծնվել է աղջիկը՝ Եկատերինան: Ներկա պահին ամուսնալուծված է: 1997 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է ԱՄՆ՝ Չիկագո, որտեղ էլ մարզել է Տատմյանին/Մարինին զույգին[5]:


Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրողական սպորտի արդյունքներ (Ե.Վալովայի հետ)
Մրցումներ 1980—81 1981—82 1982—83 1983—84 1984—85 1985—86 1986—87 1987—88
Ձմեռային օլիմպիական խաղեր 1 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 1 2 1 2 2 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2 1 1 1 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 5 2 1
Skate America 3 1
NHK Trophy 1
Nebelhorn Trophy 1
«Московские новости» թերթի մրցանակ 3 3 1 2
Coupe des Alpes 1
  • Արդյունքները պրոֆեսիոնալում (Ե.Վալովայի հետ)
Մրցումներ 1989—90 1990—91 1991—92 1992—93 1993—94 1994—95 1997—98
Աշխարհի առաջնություն պրոֆեսիոնալների միջև 2 4 4 4 3
Մրցույթ «World Challenge of Champions» 2 5 4 2 3
Կանադայի առաջնություն պրոֆեսիոնալների միջև 4
Մրցույթ «US Open» 5 2 5
Մրցույթ «Masters Miko» 3
«Legends» 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Биографии Елены Валовой и Олега Васильев
  2. Т.Тотьмянина и М.Маринин(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  3. В.Волчкова(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  4. М.Мухортова и М.Траньков.(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  5. 5,0 5,1 Олег Васильев: планов работы с фигуристами высокого класса не строю

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]