Սուադ Մասսի
Սուադ Մասսի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 23, 1972[1] (48 տարեկան) Ալժիր, Ալժիր |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և կիթառահար |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Island Records |
Կայք | souadmassi.artistes.universalmusic.fr |
Souad Massi Վիքիպահեստում |
Սուադ Մասսի (արաբ․՝ سعاد ماسي, օգոստոսի 23, 1972[1], Ալժիր, Ալժիր), ալժիրցի բերբեր երգիչ, երգահան և կիթառահար։ Սկսել է իր կարիերան Կաբիլում՝ ներկայացնելով Ատակոր քաղաքական ռոք խումբը մինչև երկրից հեռանալը, մինչև մահվան մի շարք սպառնալիքները, հետապնդումները։ 1999 թվականին Մասսին Փարիզում ներկայացել է Femmes d'Algerie (Կանայք Ալժիրից) համերգով, որը ձայնագրվել է Այլընդ Ռիքորդի հետ պայմանագրի կնքման շնորհիվ։
Մասսի երաժշտությունը, որը աչքի է ընկնում ակուստիկ կիթառի առանձնահատկություններով, ներկայացնում է արևմտյան երաժշտության ոճը՝ փոքր-ինչ ազդված ռոքից, ժողովրդական կամ պորտուգալական ֆադուից՝ բայց միաժամանակ ներառելով արևելյան երաժշտական ազդեցությունն ու արևելյան գործիքավորումը, ինչպես օրինակ ուդը, ինչպես աֆրիկյան երաժշտական ոճավորումները։ Մասսին երգել է դասական արաբերենով, ալժիրյան արաբերենով, ֆրանսերենով, երբեմն՝ անգլերենով և Կաբիլյան Բերբեր (Լիբիա-բերբերական լեզուներ) լեզվով, հաճախ մեկ երգի մեջ գործածելով մեկից ավելի լեզուներ։
Մանկություն և առաջին բենդեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասսին ծնվել է Ալժիրում՝ ալժիրյան վեց հոգանոց աղքատ ընտանիքում։ Մեծացել է Ալժիրի հարևանությամբ գտնվող Բաբ-Էլ-Օուդ աշխատավորների դասի ընտանիքում, վաղ հասակում և՛ երգում էր, և՛ կիթառ էր նվագում[2]:
Քաջալերվելով իր մեծ եղբորից ՝ սկսել է սովորել երաժշտություն երիտասարդ հասակում, երգել և կիթառ նվագել[3]։ Մեծանալով ՝ նա ինքն իրեն ընկղմել է ամերիկյան ժողովրդական և արմատական երաժշտության մեջ․ երաժշտական ոճեր, որոնք ավելի ուշ պիտի ուժեղ ազդեցություն ունենային նրա երգահանության վրա[4]։ 17 տարեկան հասակում նա միացել է մի ֆլամենգո բենդի, բայց արագորեն աճելով ձանձրացել, հիասթափվել և հեռացել է։
Մինչև 1990-ականները Մասսին միացել է ալժիրյան քաղաքական Ատակոր ռոք բենդին, որն էլ ոգեշնչվել էր արևմտյան ռոկ բենդերից, ինչպես օրինակ Լեդ Զեփելին, U2-ը։ Նա խմբի հետ ձայնագրվել և ելույթ է ունեցել 7 տարի, թողարկել է մեկ հաջողակ ալբոմ և երկու հանրահայտ երաժշտական հոլովակ[5]: Բենդը, այնուամենայնիվ, իր քաղաքական բառերով և աճող հանրահայտությամբ, թիրախ էր դարձել։ Մասսին ծպտվել էր՝ կտրելով իր մազերը և հագնելով տղամարդու զգեստներ, բայց, այնուամենայնիվ, նա չի կարողացել թաքնվել անանուն մահվան սպառնալիքներից[3]: 1999 թվականին նա լքել է բենդը և հեռացել Փարիզ` Ֆրանսիա։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոադ Մասսին հիմա բնակվում է Ֆրանսիայում ՝ Փարիզում՝ իր ֆրանսիացի-մարոկկացի ամուսնու՝ Մուհամմեդի և նրանց երկու դուստրերի՝ Ինջիի և Ամիրայի հետ[2][6]: Նա Լեոնարդ Քոհենի երկրպագուն է և բաժանորդագրված է AC/DC-ում և INXS-ում՝ ունենալով իր ձևավորված ազդեցությունը [6][7]:
Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Մասսին հրավիրվել է մասնակցելու Փարիզում կայանալիք Femmes d'Algerie (Ալժիրի կանայք) փառատոնին, որը թույլ է տալիս նրան պայմանագիր կնքել Այլընդ Ռիքորդսի հետ[8]։ 2001 թվականի հունիսին նա թողարկել է իր սոլո դեբյուտ ալբոմը՝ Raoui(Storyteller), որը AllMusic-ը համեմատում է 1960-ականների ամերիկյան ֆոլկ երաժշտությունների հետ[9]։ Հիմնականում երգել է ֆրանսերեն և արաբերեն։ Ալբոմը դարձել է քննադատված և Ֆրանսիայում ունեցել է կոմերցիոն հաջողություն[5]: Հաջորդող տարին առաջադրվել է որպես "Best Newcomer" (Լավագույն հայտնություն) Ռադիո 3-ի World Music Awards-ում[10]:
2003-ին նա թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ Deb ("Heartbroken"). Ալբոմի բառերը ավելի շատ անձնական են, քան քաղաքական և այն դարձել է ամենահաջողակ հյուսիսաֆրիկյան ալբոմներից մեկը[11]: Երեք տարի անց Մասսին թողարկել է իր երրորդ ալբոմը՝ Mesk Elil ("Honeysuckle")․ Ալբոմը իր մեջ ներառում է սիրո և կորստի թեմաները, որոնք ներկայացված էին Deb ալբոմում և գլխավոր առանձնահատկություններն են դուետները Դաբի Տուրի և Ռաբահ Խալֆայի հետ։ 2006-ին նա իտալական բազմազան շոուի հյուր աստղն էր "Non facciamoci prendere dal panico"՝ հրավիրված իտալացի երգիչ և շոումեն Ջիանի Մորանդիի կողմից։
2010-ին նա թողարկել է իր չորրորդ ստուդիո-ալբոմը՝ Ô Houria. Այս ալբոմը հովանավորվել է Ֆրենսիս Կաբրելի և Ֆրանկոյզ Միշելի կողմից։ Կարևոր առանձնահատկությունն է Փոլ Ուելլերի դաշնամուրը և վոկալը վերջին երգում։
Երաժշտական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001։ Raoui
- 2003։ Deb
- 2005։ Mesk Elil
- 2007։ Live acoustique
- 2010։ Ô Houria
- 2015։ El Mutakallimun
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Kasolowsky Raissa։ «Just A Minute with Algerian singer Souad Massi»։ Վերցված է March 14, 2018
- ↑ 3,0 3,1 "Biography". Allmusic. Retrieved January 1, 2007.
- ↑ "Africa's shining music stars". BBC News. Retrieved January 1, 2007.
- ↑ 5,0 5,1 "Souad Massi". African Musician Profiles. Retrieved January 1, 2007.
- ↑ 6,0 6,1 http://www.adelaidenow.com.au/ipad/festival-preview/news-story/dc919059f28b5de1c87fe72fba1867af?sv=11308afd5f7301835556127e02f3759d&nk=4971cae51ab9e5c4ab26e48b12a0468a-1499899531
- ↑ «Subscribe to read»։ Financial Times։ Վերցված է March 14, 2018
- ↑ Martin Longley (October 14, 2005)։ «Souad Massi: Outcast in her native land»։ The Independent։ Վերցված է April 27, 2009(չաշխատող հղում)
- ↑ Chris Nickson. "Review of Raoui", Allmusic. Retrieved January 1, 2007.
- ↑ Cornwell, Jane. "Belly dancing in the aisles" Archived 2012-09-18 at Archive.is. Evening Standard. Retrieved April 27, 2009.
- ↑ "Souad Massi (Algeria)". BBC Radio 3. Retrieved January 1, 2007.
|