Սոնա Բանոյան
Սոնա Բանոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 12, 1953 (66 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարչուհի և մանկավարժ |
Թեմաներ | Գոբելեն |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Սոնա Նահապետի Բանոյան (ապրիլի 12, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գոբելենագործ: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012)[1]: Հայաստանի նկարիչների միության անդամ:
Գեղանկարիչ Լյուդվիգ Ավետիսյանի կինն է:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոնա Բանոյանը ծնվել է 1953 թվականին, Երևանում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1996 թվականին Բուդապեշտում անցել է «Տեքստիլային տեխնոլոգիաներ և վերականգնում» միջազգային դասընթացներ[2]: 1980-ական թվականներից դասավանդում է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնում[3]: Ստեղծագործում է բատիկայի, գոբելենի բնագավառներում[4]:
Սոնա Բանոյանի աշխատանքները ցուցադրվել են Սարդարապատի ազգային թանգարանում («Սարդարապատ» նախագիծ՝ բատիկների շարք՝ կատարված Գեղագիտության ազգային կենտրոնի Սոնայի սաների կողմից), Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության և նկարիչների միության, Ռուսաստանի մշակույթի նախարարության արվեստի հիմնադրամներում և գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում[5]:
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Երևանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2003 թ.
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2012 թ.[1]
- Հայաստանի նկարիչների միության առաջին մրցանակ «Իմ պայքարը» գոբելենի համար[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Սոնա Բանոյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-04-12
- ↑ «Երեխաներին կմոտեցնեն հայկական տոնին»։ Վերցված է 2017-04-12
- ↑ «Սոնա Բանոյան - անհատական ցուցահանդես»։ mamy.am (hy-am)։ Վերցված է 2017-04-12
- ↑ 5,0 5,1 «Համաչափության ամեն մի խախտում կարող է արհավիրքներ ծնել». Սոնա Բանոյան