Սոմխեթական չրխկան
Սոմխեթական չրխկան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Չրխկաններ (Elateridae) |
Ցեղ | Cardiophorus |
Տեսակ | Սոմխեթական չրխկան (C. somcheticus) |
Միջազգային անվանում | |
Cardiophorus somcheticus |
Սոմխեթական չրխկան (լատին․՝ Cardiophorus somcheticus), չրխկանների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
5,3-5,9 մմ մարմնի երկարությամբ, սև մարմնով և բեղիկներով, կարմիր առաջնամեջքով, առջևի եզրին չհասնող ձվաձև կամ խաչաձև, սև բծեր ունեցող կարմրադարչնագույն ոտքերով փոքր չափի բզեզ է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է Հայաստանի էնդեմիկ, ներկայում հայտնի է Իջևան քաղաքի շրջակայքից (Տավուշի մարզ)[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոմխեթական չրխկանն ապրում է սաղարթավոր անտառների բացատներում։
Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն, բզեզները հանդիպում են հունիսի վերջին-հուլիսին՝ հովանոցազգի բույսերի ծաղիկների վրա[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը և դրա փոփոխության միտումները ցածր են, հայտնի են եզակի նմուշներ։
Վտանգման հիմնական գործոններից է ապօրինի անտառահատումներով, չկարգավորված ռեկրեացիայի հետևանքով հողերի պնդացումով պայմանավորված անտառային էկոհամակարգերի դեգրադացումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|